l

lifestyle

Ինչպես Ես ընթրեցի Վիեննայի երկնքում

Հետաքրքիր ուտեստներ տարբերվող ռեստորաններում կարող ես գտնել ցանկացած քաղաքում, նույնիսկ Երևանում, սակայն Dinner In The Sky նախագիծը առաջարկում էր համտեսել եվրոպական հայտնի ուտեստները հեղինակային խոհանոցի իսկական վարպետների կողմից ձեր նախընտրա քաղաքի երկնքում...50 մետր բարձրության վրա..մի քիչ անհասկանալի է, թվում, բայց ընթրիքը երկնքում իրոք ռեալ է, անձամբ եմ փորձել, ու ձեզ էլ շտապում եմ ներկայացնել....

  • Kamo Tovmasyan

ԵՎՐՈՏՈՒՐ ԿամոԲլոգի հետ 2 նախագիծը ներկայացնում է ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ: Նախագծի հեռուստատարբերակը կդիտեք շուտով:

Այսպիսով, որն է այս նախագծի կոնցեպտը: Մոտ 45 քաղաքներում, վճարելով 59-159 եվրո, դու կարող ես ընթրել, ճաշել, նախաճաշել, կամ պարզապես կոկտեյլ խմել երկնքում...Ես ընտրեցի Վիեննա քաղաքը, ընտրեցի ընթրիքը և օնլայն ամրագրելով պատվերս շտապեցի իրագործել այս փոքրիկ երազանքը:

Վիեննայում նախագիծը գործում էր 3 օր, ամեն օր օդային ռեստորանը երկինք էր բարձրանում 6-10 անգամ: 

Մասնակիցների թիվը 22-ն է, հատուկ ապահովագրություն չկա, իրականում ամեն ինչ ավելի վախենալու էր քան լուսանկարներում:

Չնայած արևին, երկնքում շոգ չէր, բայց ինքնաթիռների ձայնը խուճապի էր մատնում: Երկնքում այս ամենը տևում է 30 րոպե, երեկոյան ամրագրումը՝ 45 րոպե:

Ճիշտ է այստեղ ես ժպտում եմ, բայց մնացած 29 րոպեն հազիվ էի դիմանում..

Մեզ սպասարկում էր Վիեննայի ամենահայտնի հեղինակային խոհանոցի վարպետներից մեկը՝ Ռոլանդ Ուբեռը:

Մի հարցրեք ինձ, թե ինչ է սա...

Երկրորդ ուտեստը տավարի միս էր անհասկանալի սոուսով...

Դեսերտը շատ համեղ էր, ինչպես ասում են՝ տայետ վառտու...

Ուտեստները պատրաստում էին երկնքում, իսկ դեսերտը արդեն նախապես պատրաստ էր....

Ամենայուրահատուկ և իրոք հիշվող օրերից մեկը մի քանի տարվա ճանապարհորդություններիս ընթացքում: Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել...նման էքսպերիմենտը երբեք չեք մոռանա....

back-top