l

lifestyle

Դեպի ՇՐԻ ԼԱՆԿԱ ուղևորությունների մեգա-խաղարկություն ԴԻԼՄԱՀ թեյերից

Այն էլ Ձմռանը չես կարող մի փոքր չնախանձել Սիրանույշին ու Մարգարին, ովքեր ԴԻԼՄԱՀ թեյերի մեգա-խաղարկության արդյունքում շահեցին երկու անձի ուղևորության բաղձալի տոմսեր դեպի ԴԻԼՄԱՀ թեյի հայրենիք՝ ՇՐԻ ԼԱՆԿԱ: Ամենաէկզոտիկ երկրներից մեկը, որտեղ ես եղել եմ, ու պատկերացնում եմ, ինչ տպավորություններով են վերադառնալու Սիրանույշն ու Մարգարն այնտեղից: Խաղարկության մյուս հաջողակները և ընթացքը դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Բոլոր նրանք, ովքեր նոյեմբերի 1-ից մինչև Ամանոր գնում էին 25 հատանոց, 50 և 100 գրամանոց տուփով ԴԻԼՄԱՀ ՊՐԵՄԻՈՒՄ թեյերը, հնարավորություն ունեին  մասնակցելու  մեգա-խաղարկությանը, որը տեղի ունեցավ օրերս՝ Երևան Մոլում՝ գտնելով շահող կտրոնը նշված թեյերի տուփերի մեջ: Ակցիայի ընթացքում խաղարկվում էին 5 000 բրենդային բաժակներ, իսկ մեգա-խաղարկության ընթացքում խաղարկվեցին Դիլմահ բրենդային նվերներ և իհարկե գլխավոր մրցանակները՝ 2 անձի համար նախատեսված 2 ուղետոմսեր դեպի Շրի Լանկա: Ինչպես նշեցի՝ Սիրանույշն ու Մարգարը օրվա գլխավոր հաջողակներն էին, շնորհավորում ենք նաև մյուս բոլոր հաղթողներին: Խաղարկությունը վարում էր Արամ Չախոյանը, հատուկ հյուր՝ DJ Serjo:

ԴԻԼՄԱՀ թեյերը հայաստանյան շուկայում պաշտոնապես ներկայացնում է Սովռանո ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է ոչ միայն ԴԻԼՄԱՀ թեյերը, այլև մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը:

back-top