l

lifestyle

Նորաբաց DIAMOND Fitness & Spa Արամի 86/1 հասցեում

Ավելի՛ շատ շարժում ու ավելի հաճախ մարզում: Սա է DIAMOND fitness & spa կենտրոնի ընտրած ուղին: Ակումբ, որտեղ կարող ես միաժամանակ օգտվել մարզասրահից՝ զինված ժամանակակից և դասական բոլոր մարզասարքերով, գեղեցիկ տեսարանով, բարձրակարգ օդափոխության համակարգով, ինչպես նաև լողավազանից, որտեղ կա շոգեբաղնիք և համամ: DIAMOND fitness & spa-ն՝ որտեղ գործում է ամսեկան և տարեկան փաթեթներ, ունի ակնհայտ գնային առավելություն։ Մենք այցելեցինք նորաբաց DIAMOND fitness & spa՝ ծանոթանալու անձնակազմի, պայմանների և առավելությունների հետ:

  • Ovsanna Simonyan

 

DIAMOND fitness & spa ակումբում դուք կունենաք հնարավորություն, ակնհայտ գնային առավելություն ունեցող փաթեթ ձեռք բերելով, օգտվել և՛ ջրային զոնայից, և՛ մարզասրահից, և՛ ստանալ ակումբի մարզչական խմբի անվճար խորհրդատվություն և, իհարկե, ճիշտ ընտրված արդյունավետ խմբակային մարզումներ: Ակումբն առաջարկում է մեկամսյա մարզումների ծրագրի մշակման անվճար խորհրդատվություն պրոֆեսիոնալ մարզիչների կողմից, որոնց օգնությամբ կարող ես ձեռք բերել մկանային զանգվածի և ոսկրային հյուսվածքի ճիշտ ամրացում ու զարգացում: Ի դեպ մարզվելուց բացի, ակումբում գործում է նաև բյութի զոնա, որից կարող են օգտվել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ և քանի որ DIAMOND fitness & spa-ն գտնվում է փոքր կենտրոնում մինչև երեկոյան 22:00-ն  մարզումներից բացի կարող եք օգտվել նաև վարսահարդարման, մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններից։ Անպայման նշեմ, որ ակումբը 12:00-ից  մինչև 16:00-ը գործում է միայն կանաց համար:

 

DIAMOND fitness & spa կենտրոնի անգամ գունային գաման է ընտրված այնպես, որպեսզի ակումբը նպաստի Ձեր լավ ինքնազգացողությանն և բարձր տրամադրությանը: Ի դեպ, չմոռանամ նշել, որ DIAMOND fitness & spa կարող եք այցելել նաև Ձեր փոքրիկների հետ, քանի որ ակումբում գործում է նաև հատուկ երեխաների համար նախատեսված խմբակային և անհատական նաև լողավազանային մարզումներ։ Այս ամենից բացի ակումբում կա նաև փոքրիկ բացօթյա կամրջակ, որտեղ կարող եք ըմպել ֆիթնես բարի Diamond կոկտելները բնական մրգերից և բանջարեղենից պատրաստված` հատուկ սպորտային բաղադրատոմսով։ DIAMOND fitness & spa-ում լողավազանից, շոգեբաղնիքից բացի առկա է նաև մերսման երկու սրահներ, թաց մերսումների և ռելաքս մերսումների համար։ Ռելաքս մերսման տեսակնեից բացի, կարող եք օգտվել նաև հակացելյուլիտային և նիհարեցնող մերսումներից։

 

Օգտվե՛ք գեղեցիկ մարմին և առողջ հոգի, բարձր տրամադրություն ու հրաշալի ինքնազագցողություն ձեռք բերելու հնարավորությունից DIAMOND fitness & spa կենտրոնում: Կենտրոնն առաջարկում է նաև մարզումների հատուկ տեսակներ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև`

Lower body մարզում

Lower body-ն աչքի է ընկնում պարապմունքի լարվածությամբ, հագեցվածությամբ և մարմնի ներքին մասի վրա զգալի ծանրաբեռնվածությամբ: Պարապմունքը նախատեսում է արագացված ռեժիմ և վարժությունների ընթացքում նվազագույն ընդմիջումներ, ինչը թույլ չի տալիս օրգանիզմին հանգստանալ և կորցնել տեմպը:

Ծանրաբեռնվածությունը ուղղված է խոշոր մկանների մարզմանը: Սակայն մարզումների կատարման ընթացքում գործի են դրվում մկանների շատ խմբեր, որոնք աշխատում են միաժամանակ: Որովայնասեղղման և ոտքերի միաժամանակյա մարզումը թույլ է տալիս արագորեն այրել ճարպերը՝ արագացնելով մարմնի զանգվածի կորուստը:

Lower body մարզումները հարմար են բոլոր մարդկանց համար:

Ձեռք բերեք մտքի թռիչք ՝ համատեղելով հոգու և մարմնի ներդաշնակությունը:

 

 Stretching մարզում

Stretching մարզումները կարող են լինել ինչպե՛ս ինքնուրույն, այնպե՛ս էլ ֆիթնեսի կամ աէրոբիկայի հիմնական համալիրին լրացուցիչ, որոնք դուք կատարում եք մարզադահլիճում: Եվս մեկ ոչ սակավ կարևոր փաստ՝ Stretching մարզումները կանանց տալիս են էլեգանտ կեցվածք: Stretching մարզումներից ստացվող լրացուցիչ օգուտը նրանում է, որ այն ձգում է մկանները՝ հնարավորություն չտալով դրանց աճել լայնակի: Արդյունքը մարմնի իդեալական կազմվածքն է, նուրբ կոնքը, մարմնի, ձեռքերի և ոտքերի շքեղ ծալքերը:

Այսպիսով, Stretching մարզումները՝

-Մարմնի բոլոր մկանների նախամշակում է, անգամ այն մկանների, որոնք ֆիթնես դահլիճում սովորական մարզումների ժամանակ չեն աշխատում.

-Մարմնի տարբեր մասերում լարվածության և ցավի զգացումների վերացում՝ մկանային և նյարդային բլոկները հանելու միջոցով.

-Սրտանոթային համակարգի խթանմանն են նպաստում, կանխում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են աթերոսկլերոզը, տրոմբոզը.

-Մարմնի երիտասարդացում ՝բնական ճկունությունը վերադարձնելու միջոցով.

-Միշտ ուղիղ կեցվածք և սլացիկ տեսք.

-Տրամադրության բարելավում, ինքնագնահատականի բարձրացում.

 

Pilates մարզում

Pilates-ը դա մարզումների համակարգ է, որը թույլ է տալիս ամրապնդել մկանների բոլոր խմբերը, բարձրացնել ճկունությունն ու բարելավվել օրգանիզմի ընդհանուր վիճակը, ինչպես ֆիզիկական,այնպես էլ հոգեբանական իմաստով: Pilates-ի հիմքում ընկած է ֆիզիկական գործողության և դրա կատարման նկատմամբ մտավոր կենտրոնացման միջև ամուր կապը, այսպես կոչված՝ Body&Mind համակարգը:

Pilates համակարգով պարապմունքները՝

-Ուղղորդված են ողնաշարի առողջացմանը.

-Թույլ են տալիս սովորել խելամիտ կառավարել սեփական մարմինը.

-Առույգացնում և ամրապնդում են մկանները, ստեղծում են մկանային կորսեթ.

-Զարգացնում են հավասարակշռությունը, բարելավում են կեցվածքը.

-Հղկում են մարմնի կազմվածքը՝ տալով մկաններին ավելի սլացիկ ձև.

-Օգնում են հաղթահարել մեջքի ցավերը.

-Զարգացնում են շնչառական համակարգը.

-Օգնում են դրական մտածողության զարգացմանը.

Pilates-ը դա մարզված մարմնի ինքնավերահսկողություն է, առողջություն, կեցվածք և դրական էներգիա:

 

Total Body մարզում

Total Body մարզումը դա ուժային վարժությունների ամբողջություն է, որոնք կատարվում են բազմաբնույթ մեթոդներով: Նպատակն է բոլոր կարևոր մկանային խմբերի նախամշակումը և հատկացված ժամանակի ընթացքում կալորիաների ինտենսիվ այրման ապահովումը: Թույլ է տալիս զարգացնել մկանային դիմացկունությունը, մեծացնում է մկանային ուժը, թույլ է տալիս ստեղծել հիանալի մկանային ռելիեֆ:

Ինչու՞ զբաղվել Total Body խմբակային մարզումով.

Դուք այրում եք ավելորդ կալորիաները և դարձնում եք մարմինն ավելի բարեկազմ: Մկանները դառնում են ռելիեֆային և ձգված: Վարժությունները մեծացնում են արյան մեջ թթվածնի մակարդակը՝ սնուցելով բոլոր մկաններն ու հյուսվածքները, սրտի և անոթների աշխատանքը զգալի բարելավվում է: Total Body-իի ինտենսիվության մակարդակը թույլ է տալիս բարձրացնել օրգանիզմի դիմացկունությունը և հասնել առաջին արդյունքներին կարճ ժամկետներում, այդ իսկ պատճառով այն իդեալականորեն հարմար է նրանց համար, ովքեր երազում են արագորեն քաշ գցել և ձեռք բերել ռելիեֆային կազմվածք:

 

Մարզվի՛ր DIAMOND fitness & spa ակումբում պրոֆեսիոնալ մարզիչների ուղղորդությամբ, գտի՛ր հենց քո մարզատեսակը և կառուցիր ոչ միայն գեղեցիկ մարմին, այլ նաև գեղեցիկ կեցվածք ու տրամադրություն: Ձեռք բերեք մտքի թռիչք ՝ համատեղելով հոգու և մարմնի ներդաշնակությունը:

DIAMOND fitness & spa

 Արամի 86/1

 096-43 80 80

011-43 80 80:

FACEBOOK/DiamondFitness&Spa

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

back-top