l

lifestyle

Davines բրենդի շնորհանդեսը պաշտոնական դիստրիբյուտոր «Թըրնինգ Հեդս» ընկերության կողմից

Davines բրենդի պաշտոնական դիստրիբյուտոր «Թըրնինգ Հեդս»  ընկերությունը նպատակ ունի Հայաստանում մազերի խնամքի ոլորտում հեղափոխություն կատարել: Avenue by L'orange-ում տեղի ունեցած փակ շնորհանդեսի ընթացքում բյութի ոլորտի մասնագետները ծանոթացան ապրանքատեսակի, ծառայությունների, հնարավորությունների հետ և շփվեցին ընկերության ներկայացուցչի հետ, ով ժամանել էին Հայաստան հենց Devines-ի շնորհանդեսի համար: Միջոցառման գործընկերներ էր դիմահարդար Նատալի Տոնոյանը, ում և վստահվել էր մոդելների դիմահարդարումը: Միջոցառման մանրամասները՝ ԿամոԲԼոգում:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 Davines ընկերությունը հիմնադրվել է 1983 թ.–ին Բոլատի ընտանիքի կողմից, և այսօր Davines–ը հանդիսանում է միջազգային բրենդ պրոֆեսիոնալ մազերի խնամքի ոլորտում: Ընկերությունը հանդես է գալիս նաև Comfort Zone ապրանքանիշով և ներկայանում մաշկի խնամքի միջոցներով: Ընկերության գլխամասը գտնվում է Պարմա քաղաքում, մասնաճյուղերը սփռված են Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում, Մեխիկոյում, Հոնկոնգում և Դևենտերում (Նիդեռլանդներ): Ներկայցուցչությունները գտնվում են ավելի քան 90 երկրներում: Երկու ապրանքանիշերն էլ ի հայտ են գալիս պրոֆեսիոնալ բարձրորակ արտադրատեսակների ստեղծման և գիտական կոսմետիկ տեխնոլոգիաների մշակման սկզբունքների հիման վրա, և այստեղ կայունությունը և խնամքը՝ բիզնեսի կարևորագույն արժեքներն են:


 2000 թվականից սկսած իտալական ընկերությունը նպատակ է հետապնդում կապակցել բիզնեսի հաջողությունը և դրական փոփոխությունների ազդեցությունը ոչ միայն շրջակա միջավայրի, այլև աշխատակիցների, մատակարարների և հաճախորդների վրա: Կայունության այս ձգտումը արմատավորված է ընկերության պատմության մեջ, երբ ձևավորվում էր ընկերության ինքնությունը և ամենօրյա գործունեությունը՝ ուրույն համակարգային մոտեցմամբ: Տարիների ընթացքում այս տեսլականն իր իրականացումը գտավ ծրագրերում, որոնք ուղղորդում էին Խումբը՝ ապրանքների և ծառայությունների ստեղծման ընթացքում: 2015 թ.-ից Ընկերության Կայունության հաշվետվությունը իրենից ներկայացնում է տարեկան հաշվետվություն, որը նկարագրում է այս ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերը, տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները և ընկերության կողմից հաջորդ տարվա համար սահմանված նպատակները:

Davines–ը հրապարակում է իր 2016թ. կայունության հաշվետվությունը, որը, առաջնահերթ, ընկերության B Corp անդամ հանդիսանալու պարտավորությունն է ` ապահովելու կորպորատիվ բնապահպանական և սոցիալական հարցերի շուրջ իրական լուծումներ՝ արդյունավետության, թափանցիկության և պատասխանատվության ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Ընկերությունը, մշտապես ձգտելով գործարարական հաջողությունների, որոշել է ուշադրություն դարձնել Միավորված ազգերի կազմակերպության թիվ 2030 օրակարգում ներառված կառավարությունների, գործարարների և անհատների միջև համագործակցության ստեղծման կոչին: Հետևաբար, Davines–ն որոշեց իր բիզնես ռազմավարությունում ընդգրկել ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակները, որոնք ներկայացնում են զարգացման ձգտումները և առաջնահերթությունները, որոնց պետք է հասնել 2030 թ.–ին՝ կոնկրետ գործողությունների միջոցով: Դրանք են համագործակցության ստեղծում հաճախորդների, մատակարարների և համայնքի հետ՝ իրազեկությունը բարձրաձնելու նպատակով: Կայուն զարգացման հաշվետվությունը գծագրով ներկայացնում է յուրաքանչյուր տարածքի համար սահմանված նպատակները:

Այս առաքելությունն ու ոգեշնչող սկզբունքները միավորվում են միասնական կապով շրջանաձև տնտեսության սկզբունքների գաղափարում՝ ստեղծված պլանավորելու և իրականացնելու նոր զարգացման մոդել: Մոդելը ստեղծվել է վերլուծություննրի արդյունքում և ներկայացված է B Corp- ի հավաստագրման պահանջվող բարձր չափանիշներին համապատասխանելու նպատակով: Մասնավորապես, 2016թ. կայունության հաշվետվությունը ներկայացնում է միջոցառումներ և այլ գործունեություններ՝ մշակված բարելավելու ընկերության և նրա արտադրանքի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և դրական են ազդում ընկերությունների և հաճախորդների, մատակարարների և սպառողների վրա:

Ընկերությունն առավելացնում է դրական ազդեցությունը հետևյալ եղանակներով.
• առկա ռեսուրսների պահպանում և օպտիմալացում, այսինքն, արտադրանքի մեկ կգ ստանալու համար օգտագործվող ջրի քանակը կրճատվել է 9.5% -ով:
• արտադրության արտանետումների նվազեցում (Պարմայի գլխամասոմ օգտագործված էլեկտրաէներգիայի 100% -ը վերականգնվող աղբյուրներից է, և ընկերության քաղաքականության համաձայն, հիբրիդային մեքենաների գնումներն աճել են 66%–ով 2016 թ.–ին):
 • Վերամշակման համար նախատեսված թափոնների տեսակարար կշռի ավելացում, այն կրկնակի կրկնապատկվել է 2016 թ.՝ հասնելով 60.4%, 307 տոննայի: Միևնույն ժամանակ, աշխատանքները շարունակվում են առաջնային, երկրորդային և երրորդային փաթեթների համար նախատեսված նյութերի կրճատման ուղղությամբ, աստիճանաբար ընտրվում են նյութեր և այլ դիզայն՝ շրջակա միջավայրին նվազագույն ներգործություն հասցնելու համար (օգտագործված ստվարաթղթի 85.3% -ը վերամշակված նյութերից է):
 • Արտադրանքի գնահատում՝ բնապահպանական և սոցիալական ազդեցություններ ունենալու տեսանկյունից (կայունության 4 սկզբունքների հիման վրա), ինչը թույլ է տալիս ժամանակի ընթացքում արդյունավետ կերպով ազդել և բարելավել արտադրանքի մշակման ողջ գործընթացը: 2016 թվականին վերլուծվել են ավելի քան 51% ապրանքների շահութաբերությունը, ուստի մարտավարության փոփոխության են ենթարկվել կարևորագույն ապրանքատեսակները:
 • Մատակարարների ներգրավում: Ներգրավված մատակարարների 60% -ը, որոնք կազմում են ընկերության ընդհանուր տարեկան գնումների 97% -ը, միացել է մեզ այս գործընթացում: Նրանց գրեթե կեսը հպարտանում է «գերազանց» կամ «միջինից բարձր» բնապահպանական և սոցիալական կատարողականությամբ: Նման մոտեցումը և հարաբերությունները մատակարարների հետ թույլ է տալիս Davinesին տալիս հստակորեն հետևել հումքի ծագմանը: Ապրանքների 97% -ը ստանում ենք վերահսկող մատակարարներից:
 • Davines և [comfort zone] ապրանքանիշերի ապրանքների նորարական ստեղծում և հետազոտությունների իրականացում: 2016 թ.-ի արդյունքներով մեր ապրանքների բաղադրիչների 61.8% -ը բիոքայքայվող են:
 • Աշխատակազմի լավ զգացողության ապահովում: Մշակվել են հատուկ բարերարական ծրագրեր, որոնց շրջանակներում Պարմայի գլխամասի յուրաքանչյուր աշխատակից հատկացնում է տարվա ընթացքում 4 աշխատանքային օր բարեգործական գործունեության ծավալելու համար: Կամավորական գործունեության այս միտումն առավելացնում է անձնական ներգրավվածության արժեքը:
 • Կայուն գեղեցկության խրախուսման ծրագրերի մշակում, օրինակ՝ «Ես պաշտպանում գեղեցկությունը» անվան ներքո գլոբալ մեր արշավի կազմակերպում, որը կոչ է անում գեղեցկության մասնագետների միջազգային հանրությանը ստեղծել սոցիալական ոլորտի, շրջակա միջավայրի և արվեստի նախագծեր, որոնք կարող են բարելավել և դրականորեն ազդում մարդու և մոլորակի վրա: Ընկերությունը հավաքագրում է այդ ծրագրերը և նպաստում է լավագույնների իրականացմանը:

 Davines–ի ցանկությունը և պատրաստակամությունը դառնալու B Corp- ի անդամ համահունչ է ընկերության՝ կողմնակալությանը և հետևողականությանը հետամուտ լինելուն ուղղված բիզնես մոդելին՝ հիմնված «բարգավաճ երկարակեցության» արժեքների վրա:«Մենք ուրախ էին բացահայտել մի շարժում, որն ոգեշնչած է նույն սկզբունքներով, ինչ մենք, հավատում է նույն արժեքներին, ինչ մենք: Այսպիսով, մենք կարող ենք լավատեսորեն մտածել, որ մեր բիզնեսն ուղղված է նպաստելու հասարակության բարեկեցությանը»,–– ասում է Davines խմբի գործադիր տնօրեն Պաոլո Բրագուզին:
 B Corp - ն առաջնորդում է այն մարդկանց շարժումը, որոնք բիզնեսը դիտարկում են որպես լավը ստեղծելու միջոց™: B Corps- ն համապատասխանում է հաստատագրված սոցիալական և բնապահպանական արդյունավետության, հանրային թափանցիկության և իրավական հաշվետվողականության ամենաբարձր չափանիշներին և ձգտում է լուծել սոցիալական և բնապահպանական խնդիրները: Կորպորացիան ընդգրկում է ավելի քան 2000 հավաստագրված են ընկերություններ 130-ից ավելի ոլորտներից և 50 երկրներում, որոնք միավորվում են նույն նպատակի շուրջ՝ բիզնեսի հաջողությունների վերաիմաստավորում:
 Davines խումբը միանում է B Corp–ի անդամներին ՝ նպատակ ունենալով, բացի շահույթ ստանալուց, առավելագույնի հասնցել դրական ազդեցությունը՝ապահովելով բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծման համար նորարարական լուծումներ` արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության ամենաբարձր չափանիշներին համապատասխան:
 

    ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 Davines–ն առաջարկում է մազերի խնամքի լայն տեսականի՝ նախատեսված վարսերի բոլոր տեսակների համար: Ապրանքային շարքերից մեկն է Essential Haircare անվանումով խնամքի միջոցները: Շարքը նախատեսված է մազերի բոլոր տեսակների համար:
 Essential Haircare ` մազերի խնամքի ամենօրյա օգտագործման համար նախատեսված շարք է, որն առավելապես ընդգծում է Davines-ի որդեգրած արժեքները: Այժմ բոլոր 9 ապրանքատեսակներն ամբողջությամբ թարմացվել են: Արտադրության ընթացքում օգտագործվել է վերականգնվող էներգիա, Zero Impact® փաթեթավորում, ինչը թույլ տվեց նվազեցնել պլաստիկի օգտագործումը: Essential Haircare- ի գաղափարն ևս հաստատում է շրջակա միջավայրի նկատմամբ իր նվիրվածությունը` նպաստելով մեր մոլորակի կենսաբազմազանությունը:
Essential Haircare ծնվել է Դավինեսի գիտական լաբորատորիաներում՝ միջերկրածովյան արհեստավարժ և մշակութային ժառանգության պահպանման համակցմամբ, օպտիմալ մշակված բանաձևերը չեն պարունակում սուլֆատներ և պարաբեններ, և Իտալիայում աճեցված մի քանի ընտրված ակտիվ բաղադրիչները նպաստում են պահպանելու վերացման վտանգի տակ եղած բուսականության տեսակները:

ESSENTIAL HAIRCARE և ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ
Davines–ն որոշել է համագործակցել «Կենսաբազմազանությունը պահպանող հիմնադրամի» հետ և միացել է այս շահույթ չհետապնդող հիմնադրամի ծրագրին, որի նպատակն է պաշտպանել ընտրված վայրերը մոլորակի կենսաբազմազանության պահպանման նպատակով՝ շրջակա միջավայրի, գաստրոնոմիայի, էթիկայի և այլ սննդային հաճույքների միջև կամուրջներ կառուցելու միջոցով: Աշխարհում գոյություն ունեն 400-ից ավելի Slow Food Presidia ընկերություններ, որոնք տեխնիկական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ավելի քան 10,000 արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել աճեցնել բույսերը կոնկրետ վայրերում՝դրանով իսկ կանխելով կենսաբանական արժեք ունեցող գենային ժառանգության անհետացումը: Նպատակն է նպաստել այդ տեղայնքների տնտեսությանը և կանխել տեղական արհեստավորների ավանդույթների ոչնչացումը:
Essential Haircare- ի շարքի յուրաքանչյուր ապրանատեսականի պարունակում է մեկ հատուկ ակտիվ բաղադրիչ Slow Food Presidium- ից, որն ընգծում է պատմությունը, դեմքը և այն անձի անունը, ով աճեցրել է այն խնամքով և սիրով:

ESSENTIAL HAIRCARE և ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ
Essential Haircare շարքի փաթեթավորումը ստեղծելիս օգտագործվում է նվազագույն քանակի պլաստիկ՝ անհրաժեշտ զուտ պահպանելու տարայում եղած պարունակությունը: Փաթեթներն արտադրվում են սննդային պլաստիկից և կարող են կրկնակի օգտագործվել, օրինակ՝ ծառայել որպես ծաղկաման բույսն աճեցնելու համար:
«LifeGate Zero Impact®» ծրագրի շրջանակներում Essential Haircare շարքի արտադրության արտանետումները փոխհատուցումը կատարվում է Մադագասկարում նոր ծառեր տնկելու և անտառները պահպանելու ծրագրի շրջանակներում:
Essential Haircare շարքի արտադրության ողջ գործընթացում մենք օգտագործում ենք միայն վերականգնվող աղբյուրներից ստացված էներգիան:

      Essential Haircare շարքի բանաձևերը
 Դավինեսը կատարելագործել է շարքի յուրաքանչյուր ապրանքի բանաձևը՝ հարստացնելով դրանք բնական ծագում ունեցող մեծ քանակությամբ բիոքայքայվող բաղադրիչներով՝ դրանով նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ներգործունեությունը և միավորելով կայունությունը բարձրագույն մակարդակի արդյունքներով:
Essential Haircare շարքի շամպունները չեն պարունակում սուլֆատներ և մշակվել են թեթև ակտիվ նյութերի օգտագործամբ: Փրփուրը աներևակայելի կրեմային և խիտ է, և դյուրին ջրալուծվող: Բոլոր ապրանքները չեն պարունակում պարաբեններ:
Essential Haircare շարքի յուրաքանչյուր ապրանքն օժտված է սնուցող, պաշտպանող, խոնավեցնող, ծավալ հաղորդող հատկություններով: Նախատեսված են ամենօրյա օգտագործման համար: Դրանցից յուրաքանչյուրի յուրօրինակ անվանումը հուշում է դրա օգտագործման նպատակը: Ստեղծված են պաշտպանելու մազերը՝ միաժամանակ ապահովելով անմիջական կոսմետիկ ազդեցություն:

 ESSENTIAL HAIRCARE շարքի ապրանքատեսականի
Essential Haircare շարքի 9 ապրանքատեսակները նախատեսված են բացահայտել մազերի պահանջները: Նրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած են հատուկ բանաձևեր` պահպանելու մազի կառուցվածքը՝ օրեցօր ապահովելով առողջություն և գեղեցկություն:

back-top