l

lifestyle

Ile Des Femmes Nail Salon-ի բացումը Սայաթ-Նովա 7 հասցեում

Տարիներ շարունակ նկարահանում ենք nail salon-ներ, բայց պետք է խոստովանեմ, որ նման շքեղ սրահ դեռ չէինք նկարել: Սայաթ-Նովա 7 հասցեում բացվեց Iles Des Femmes (կանանց կղզի) մասնագիտացված nail salon-ը: Չնայած անվանմանը, տղամարդիկ այստեղ ևս սպասված այցելուներ են: Մատնահարդարման և ոտնահարդարման պրոֆեսիոնալ սպասարկում, սրահ, կոսմետոլոգիա, լաբորատորիա, ինչպես նաև մանկական հատուկ խաղասրահ:

  • Kamo Tovmasyan

Սայաթ-Նովա/ Տերյան խաչմերուկ, հասցեն՝ հենց քաղաքի սրտում: Սրահի բարձր առաստաղները այն դարձնում է չափազանց ընդարձակ: Ձեզ դուր կգա նաև ինտերիերը, սպասարկումը, մոտեցումը, ամեն ինչ նախատեսված է առավելագույնս հանգիստ սպասարկվելու համար: Առաջին սրահում աշխատում են բարձր որակավորում ունեցող և վերապատրաստված մատնահարդարները, երկրորդ սրահում՝ կատարվում է ոտնահարդարման ծառայությունները: Սրահի գլխավոր մեխերից է լաբորատորիան, որտեղ մեծ ուշադրություն է հատկացվում անվտանգությանը, իսկ սպասարկամն աքսեսուարները մեկանգամյա օգտագործման են, ինչը կարծում եմ շատերին կգոհացնի, քանզի բացի լավ սպասարկումը՝ ճիշտ մանիկյուրը կամ պեդիկյուրը, նաև պետք է մտածել անվտանգության մասին:

Շուտով կգործի նաև ՎԻՊ սրահը, բոլոր այն այցելուների համար, ովքեր չեն սիրում սպասարկվել ընդհանուր սրահում և պահանջում են առանձնահատուկ մոտեցում: Սրահի մասնագետները օգտագործում են միայն բարձրակարդ բրենդերի ապրանքատեսակները, այդ թվում Luxio, O.P.I, Beautix: Շուտով կգործի նաև կոսմետոլոգիայի սրահը: Մայրիկներին կհետաքրքրի նաև մանկական խաղասրահը, որտեղ ծնողները կարող են թողնել երեխաներին խաղավարի հետ, իսկ իրենք սպասարկվեն սրահում: Iles Des Femmes-ը բաց է ամեն օր, առավոտյան 9-ից մինչ 23.00: 

Սայաթ-Նովա 7

077-82 88 77

(+374) 77797711 (viber)

Instagram/ile_desfemmes

back-top