l

lifestyle

ԴԵՊՈ! Սառը գարեջուր, համով խոհանոց ու թույն մուդ Բրյուսովի դիմաց

DEPO Beer & More-ն այս շաբաթ է սկսել գործել Մոսկովյան 28-ում: Սարյան/Մոսկովյան փողոցների հատման հենց առաջին ռեստորանը ԴԵՊՈՆ է՝ Բրյուսովի դիմաց: Տեսնում եք Սարյանի հայտնի «Իմ բակը» աշխատանքի խճանկարը՝ հենց այստեղից էլ սկսվում է քաղաքի ամենամարդաշատ ու սիրված հատվածներից մեկը, հիմա նաև գարեջրի սիրահարների համար ևս: Գնացինք, փորձեցինք, նկարեցինք, որ Ձեզ պատմենք. ոնց կա պատմելու ենք, գիտեք, որ լավ տեղա լինում գրածիցս էլ զգում եք, որ գովազդ չի...Շաբաթ-Կիրակի համեցեք Dargett և Weihenstephan գարեջուր խմելու, ախորժակ էլ բայց պահեք, համով բաներ շատ կան, չեք դիմանալու.....

Մոսկովյան/Սարյան հատման վայրում գտնվող բնակելի շենքի կողային ճակատին նկատած կլինեք Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի խճանկարը: Հենց այստեղից էլ կարելի է ասել սկսվում է ժամանակակից Երևանի ժամանցասերների ու գինու սիրահարների պատմությունը: DEPO Beer & More-ն էլ լրացնում է բացը. եթե դու գինու փոխարեն նախընտրում ես գարեջուր, այս փողոցում արդեն ունես քո անկյունը: Հայկական Dargett-ն իր ողջ տեսականիով, համեղ craft շարքով, ինչպես նաև աշխարհի ամենահին՝ Weihenstephan գարեջուրը (կարդացվում է Վայնշտեֆան). ահա DEPO Beer & More-ի գլխավոր այցեքարտը, ավելացրեք գարեջրի էլ ավելի մեծ տեսականի, գինիների և կոկտեյլների բար ու համեղ խոհանոց: Մոտավոր հասկացաք արդեն, թե ինչու պետք է այցելեք DEPO Beer & More: 

Միշտ սառը, թարմ գարեջուր, ես անձամբ խորհուրդ կտամ լցնովի տարբերակը, քանի որ շշալցված միևնույն է ամենուր էլ կարող եք փորձել: Բացօթյա հատվածը տրամադրում է ոչ միայն խմելու, այլև համեղ խոհանոցից օգտվելու, իսկ խոհանոցն այստեղ իրոք շատ բազմազան է ու հարուստ: Նորմալ ուտելու, հագենալու մենյու է՝ մսային խորտիկներով, նրբերշիկներով, նաչոսներով, քեսադիլյաներով. այսպես ասեմ, եթե կիծիմիծի, հելթիմելթի ուտելիքներ եք սիրում իզուր մի գնացեք, հաստատ դիետան մոռանալու եք: Շուտով կգործի նաև առաքման ծառայությունը, բայց քանի դեռ մենք հնարավորություն ունենք ամառային երեկոները մեր սիրելի Երևանի նման հաճելի անկյուններում անցկացնելու, հենց այս ուիքենդին էլ պլանավորեք Ձեզ այցը ընկերների հետ:

Պահպանված են ներկայիս պահանջվող բոլոր կանոնները: Խոհարարները, աշխատակազմը և այցելուները ջերմաչափվում են, սեղանները տեղադրված են բավարար հեռավորությամբ, ախտահանման գործընթացն ընթանում է հիմնովին: Եվս մեկ դրական կողմ նշեմ: Այս փողոցը, իրար կողք կողքի տեղակայված ժամանցավայրերի պատճառով բավական աղմկոտ է ու մարդաշատ, իսկ երբեմն ցանկություն ես ունենում ավելի հանգիստ պայմաններում ընկերների հետ շփվելու, համեղ սնվելու ու գարեջուր խմելու: Այս առումով նույնպես Դեպոն տարբերվում է, այն գտնվում է մարդաշատ ու աղմկոտ հատվածում, բայց իր տեղակայման շնորհիվ այստեղ բավական հանգիստ է ու հաճելի, մանավանդ բացօթյա հատվածը, վստահ եմ դառնալու է ամառվա ամենասիրված երևանյան անկյուններից մեկը: Միացեք ինստագրամյան էջին, ֆեյսբուքյան էջին, որպեսզի հետևեք նորություններին, սեղան ամրագրեք կամ ծանոթանաք մենյուին: Կհանդիպենք Դեպոյում, մի շտապեք, գարեջուրն այստեղ միշտ սառն է, եկեք երբ ցանկանաք....

Մոսկովյան 28/043-220 200

Instagram/depo_yerevan

 

back-top