l

lifestyle

Պետք է Այցելել! DAVIS’ GYM մարզասրահի բացումը

Առողջ և գեղեցիկ մարմին, սլացիկ կազմվածք, խոստովանեք, որ բոլորն են ուզում ունենալ, բայց շատ հաճախ չեն կարողանում գտնել ճիշտ մարզասրահ և որակյալ մարզիչներ: Ձեր ցանկությունները հաշվի առնելով՝ ԿամոԲլոգն այսօր ներկայացնում է նորաբաց DAVIS’ GYM մարզասրահի բացման շնորհանդեսն ու մատուցվող ծառայությունները: 

  • DAVIS’ GYM, Զաքյան 6, 043-13 13 15

Հաջողության հասնելու համար լավագույն գրավականը սիրած գործով զբաղվելն է: Ուղիղ մեկ տարվա անընդմեջ ու քրտնաջան աշխատանքներից հետո, Զաքյան 6 հասցեում բացվեց DAVIS’ GYM մարզասրահը: Բազմաթիվ ջանքերի և համառ ու ընկերական աշխատանքի շնորհիվ այսօր արդեն գործում է մարզասրահը: Բացմանը ներկա էին ընկերներ, կոլեգաներ և իհարկե մարդիկ, ովքեր պատրաստվում էին դառնալ DAVIS’ GYM-ի հաճախորդներ: Հնչեցին բազմաթիվ բարեմաղթանքներ և շնորհավորանքի խոսքեր, իսկ երեկոյան կտրվեց տոնական տորթը:

Այսօրվա մեր գերարագ ընթացքղ կյանքի պայմաներում, համաձայնեք, որ դժվար է առանց առողջ ապրելակերպ վարելու: Այդ իսկ պատճառով էլ խորհուրդ եմ տալիս այցելել DAVIS’ GYM մարզասրահ: DAVIS’ GYM-ի նպատակնը մեր քաղաքում ևս մեկ առողջ էլեմենտի ներդրումն է, որտեղ մարդիկ կգեղեցկացնեն իրենց մարմինը և ինչու չէ նաև հոգին:  Այս մարզասրահի փորձառու և արհեստավարժ մարզիչները ձեզ գրագետ մոտեցում կցուցաբերեն՝ կիսվելով թե՛  իրենց տեսական և թե՛ գործնական գիտելիքներով:

Մասնագետները ձեզ կօգնեն նաև կառուցել սպորտ-սնունդի և մարզումների ամենաօպտիմալ համադրությունը՝ հաշվի առնելով ձեր օրգանիզմի առանձնահատկությունները: DAVIS’ GYM մարզասրահի մարզիչներից Վարդան Դավթյանը Հայաստանի, Արցախի և ԱՊՀ երկրների ձեռնամարտի բազմակի չեմպիոն է: Մարզասրահը հագեցած է նորագույն և որակյալ մարզասարքերով: Այստեղ մուտքն ազատ է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար: Շուտով նախատեսում են նաև բացել յոգայի և shaping-ի սրահներ: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի սպասում են մեծ սիրով, իսկ առանձնահատուկ վերաբերմունքը DAVIS’ GYM- ի այցեքարտն  է:

DAVIS’ GYM

Զաքյան 6

043-13 13 15

Facebook/ DAVIS’ GYM

back-top