l

lifestyle

DARKSIDE բրենդի սեմինար-շնորհանդեսը Mr.Hookah-ի և Hookah Time-ի կողմից

Mr.Hookah-ն և Hookah Time սրահների ցանցը դարձել են ռուսական հայտնի DARKSIDE բրենդի պաշտոնական ներկայացուցիչները Հայաստանում: Այսուհետ Darkside-ի լավագույն, ինչպես նաև մինչ օրս անծանոթ համերը կարող եք վայելել Mr.Hookah-ում, կամ ձեռք բերել Hookah Time սրահներում: Երկու օր շարունակ Երևանում տեղի էր ունենում Darkside-ի սեմինար-շնորհանդեսը, որի անցկացման համար Երևանում էր ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Լուկյանովը: Երկու օրվա ամբողջական ֆոտո/վիդեո շարքը առաջարկում եմ դիտել ԿամոԲլոգում: 

  • Kamo Tovmasyan

Նախ ներկայացնեմ Mr.Hookah-ն: Ամիրյան 15 հասցեում գործող այս երկհարկանի ժամանցավայրը եզակի վայրերից է, որտեղ շուրջօրյա կարելի է ծխել լավ նարգիլե և որտեղ գործում է խոհանոց 24 ժամ: Ես ինքս այստեղ ունեմ սիրված ուտեստներ, ինչպիսիք չկան նույնիսկ որոշ բարձրակարգ ռեստորաններում, այնպես որ ինձ համար Mr.Hookah-ն նաև շատ համեղ սնվելու վայր է: Mr.Hookah-ն նարգիլեների առաքման, համերի մատակարարման և հենց տեղում պատրաստման առաջատարներից է, ու պետք է նշեմ, որ շուտով, արդեն Աբովյան/Հյուսիսային պող. հատվածում բացվելու է արդեն երկրորդ Mr.Hookah-ն: Առաջարկում եմ այստեղ վերհիշել բացման շնորհանդեսը:

Ամիրյան 15

077-692667

Facebook/Mr.Hookah

Instagram/mr_hookah_yerevan

________

Hookah Time սրահների ցանցը հայաստանյան շուկայում գործում է ավելի քան 5 տարի։ Առաջին սրահը բացվել է Սևանի փող. 12/5 հասցեում, իսկ այս տարի բացվեց արդեն երկրորդ սրահը՝ Գլինկայի փող. 6 հասցեով: Սրահում ներկայացված են նարգիլեների և աքսեսուարների մեծ տեսականի։ Ինչպես արդեն նշեցի այն Darkside բրենդի պաշտոնական ներկայացուցիչն է, համագործակցում է նաև Nakhla, Fumari, Al Fakher, Premium Tobacco ընկերությունների հետ։ Նշված ընկերությունների ապրանքատեսակները սրահում ներկայացված են անհամեմատ մատչելի գներով։ 

Hookah Time

Գլինկայի 6 / Սևանի 12/5

043- 64 07 41
094- 72 44 34

Facebook/HookahTime

________

Երկօրյա հուկահ-արշավի միտումը նարգիլեի բոլոր սիրահարների և մասնագետների համախմբումն էր, ծանոթացումը պատմությանն ու պատրաստման եղանակներին և, իհարկե Darkside-ի և Daily Hookah-ի բոլորովին նոր տեսակների ու համերի ներկայացումը: Երկու օր շարունակ հրավիրված մասնագետները՝ շրջելով քաղաքի լավագույն ժամանցավայրերում, այցելուներին ծանոթացրեցին Darkside ապրանքանիշի և պատմության հետ: 

_______________ 

Երկօրյա սեմինար-շնորհանդեսի ավարտը Yans Music Hall-ում կազմակերպված երեկոն էր: Անսահմանափակ, անվճար հուկահ-հյուրասիրություն, live երաժշտություն Marbey-ից, DJ mix DJ Extasy-ից և իհարկե նվերներ Darkside-ից: Երեկոյին ներկա էին Երևանի ամենահայտնի հուկահ-ակումբների տնօրեններն իրենց աշխատակազով, ովքեր էլ հենց առաջինը փորձեցին Darkside-ի նոր համային միքսերը:

 

back-top