l

lifestyle

Միայն տղամարդկանց համար! DAMATTWEEN սրահի բացումը Երևան Մոլում

Տղամարդկանց դասական և քեժուալ կոստյումներ, տաբատներ, պոլոներ, վերնաշապիկներ, կոշիկ և աքսեսուարներ: Համաձայնեք, որ մեզ մոտ շատ չեն հենց տղամարդկանց համար բարձրակարգ սրահներն ու Երևան Մոլի առաջին հարկում բացված DAMATTWEEN –ը նոր ու արժանի առաջարկ է բացը լրացնելու համար: Loro Piana, Marzotto, Guabello իտալական բարձրակարգ կտորներից կարված տեսականին կգոհացնի տարբեր տարիքի, ճաշակի և խստապահանջ տղամարդկանց:

 DAMATTWEEN-ը բրիտանաթուրքական ապրանքանիշ է, այն առանձնանում է ոչ միայն իր դասական կոստյումների շարքով, այլև ամառային, ավելի գունեղ ու ավելի թրենդային շարքով, որը կարող եք հեշտությամբ համադրել սրահում առկա տաբատների, վերնաշապիկների և շապիկների տեսականիով: Տեսականին ոչ միայն թրենդային է, այլև հարմարավետ: Հիշեք, որ կատարյալ լուք ունենալու հարցում կարևոր են դետալները, իսկ այս սրահում մեծ տեղ է հատկացված աքսեսուարներին: Առաջին DAMATTWEEN-ը բացվել է Դալմա Գարդեն Մոլի երկրորդ հարկում, իսկ հիմա կարող եք նաև այցելել Երևան Մոլի առաջին հարկում բացված DAMATTWEEN սրահ: Աշխատանքային ժամերն են առավոտյան 10.00-ից մինչ 22.00-ն:

Երևան Մոլ, 1-ին հարկ

Դալմա Գարդեն Մոլ, 2-րդ հարկ

(012) 424242

Facebook/DamattweenArmenia

Instagram/damat_armenia

 

back-top