l

lifestyle

Մի քանի պատճառ Ամռանն ԱՄՍՏԵՐԴԱՄ մեկնելու համար

Ամստերդամ կամ ինչպես եվրոպացիներն են ասում ԴԱՄ. Եվրոպայի ամենաուրախ քաղաքներից մեկը, որտեղ ամռանն ավելի հետաքրքիր է անցնում, համենային դեպս երբ մենք հուլիս ամսին այստեղ էինք, Ամստերդամում տեղի էր ունենում SENSATION փառատոնը, որին մասնակցում էին 40 000 երաժշտասերներ, միգուցե դա էր պատճառը, որ քաղաքը մարդաշատ էր 24 ժամ, ու կարծես մի մեծ պարահրապարակ լիներ: Մի խոսքով Մենք բոլորս սիրահարվեցինք Ամստերդամին, ու որոշեցինք հաջորդ տարի վերադառնալ, թե ինչու, կարդացեք այս փոստում...

  • Kamo Tovmasyan

EUROTOUR ԿամոԲլոգի հետ նախագիծը ներկայացնում է Austrian Airlines ընկերությունը: Նախագծի հեռուստատարբերակը կդիտեք ArmNews TV-ի եթերում KamoBlog ծրագրում:

Նախորդ անգամ եղել էի Ամստերդամում գարնանը, ցուրտ էր, փողոցները դատարկ էին, ու այն ժամանակ քաղաքը դուր չեկավ Ինձ, սակայն այս անգամ հուլիս ամիսն էր, ու Ես հանդիպեցի բոլորովին այլ Ամստերդամի....

Ավստրիական Ավիաուղիների շնորհիվ Վիեննայից դեպի Ամստերդամ կարող եք հասնել 2/5 ժամում...

Սա Իմ ամենաուրախ ճանապարհորդությունն էր, քանի որ ինձ հետ էին ֆանտաստիկ դրական մարդիկ. DJ Guevo-ն, Աննան և DJ Leo-ն: Նրանք առաջին անգամ էին Ամստերդամում....

Հենց քաղաք ես հասնում ուզում ես ուտել....չգիտեմ Դա մենակ Մեզ մոտ է այդպես, թե բոլորի...ինչպես ցանկացած եվրոպական քաղաքում, Ամստերդամում ևս կարող ես սնվել թանկ ու էժան տարբերակով...որպես կանոն առաջին իսկ օրը լավ չես կողմնորոշվում և թանկ վայրում ես սնվում, հետո հասկանում ես, որ կարոլի է մի փոքր տնտեսել....

Լավագույն ուտելու վայրերից մեկն Ինձ համար Hard Rock Cafe-ների ցանցն է, ի դեպ այստեղ մատուցողուհին հայ էր, դա մենք իմացանք հաշիվը ստանալուց...

Ամեն ինչ համեղ է Ամստերդամում, կամ էլ մենք էինք շատ ոգևորված, քանի որ միանգամից սիրեցինք այս քաղաքը...

Պարզապես քաղաքով զբոսնելն էլ արդեն հաճելի է, նավով շրջելը, լուսանկարվելը...ծխելը....

Մենք այստեղ էին Sensation փառատոնին մասնակցելու համար, միգուցե այդ պատճառով պարզապես ակումբ գնալն անհետաքրքիր էր, բայց եթե ցանկանում եք, ակրող եք գնալ Escape ակումբ, հենց Rembrandtplein հրապարակում, տոմսի արժեքն էր 10 եվրո, փարթին սկսվում էր 00.00-ին...

Ծխելու հետ կապված....Չեմ կարծում կա մեկն ով գալիս է Ամստերդամ ու չի ծխում, քոֆեշոփերն ամենուր են, խոտը որակյալ, կարևորն իմանաս չափը...

Նվերնր, նվերներ, նվերներ...Ամստերդամում իրոք կարելի է օրիգինալ խանութներ գտնել...

Եվ գիշերն իհարկե պետք է այցելել Կարմիր լապտերների փողոց....լուսանկարել մարմնավաճառուհիների քանդակը, բայց ոչ նրանց, թե չէ 1000 մետրանոց հայհոյանք կլսես...

50 եվրո ...All inclusive

back-top