l

lifestyle

Ինչով զբաղվել Շարմ Էլ Շեյխում ձմռանը

Հունվարին որոշեցինք փախնել ցրտերից դեպի Շարմ Էլ Շեյխ, պարզվեց, Երևանում ավելի տաք էր, քան այնտեղ, 7 օր չենք կարողացել լողավազան մտնել: Բայց մյուս կողմից՝ բացահայտել ենք Շարմի լավագույն հյուրանոցային ցանցը, ու հիմա Ձեզ կարող եմ ճիշտ խորհուրդներ տալ կապված Եգիպտոսի հանգստի հետ: Թռիչքն իրագործեցինք INTERCO TRAVEL-ի հետ միասին, հյուրանոցների հարցում լսեցինք InterArmenia.am-ի խորհուրդը, դե մենք էլ ինչպես միշտ ճանապարհորդում ենք մեր ROYAL ARMENIA սուրճի հետ միասին, ճիշտ է, այս անգամ որոշել էինք սուրճից բացի խմել նաև նոր DARK CHOCO-ները:

  • Kamo Tovmasyan

INTERCO TRAVEL-ին պետք է անկեղծ շնորհակալություն հայտնենք մեր ապահով թռիչքի կազմակերպման համար: Ցերեկային թռիչքներն ինչ ուզում եք ասեք, ավելի հարմար են: Միացեք մեզ ինստագրամում ԱՀԱ ԱՅՍՏԵՂ, որտեղ սթորիներով մենք միշտ ներկայացնում ենք ավելին....

Դիմավորեցին մեզ InterArmenia.am-ի աշխատակիցները, ու տեղափոխեցինք դեպի հյուրանոց:

SUNRISE Montemare Resort/Adults Only բարձրակարգ հյուրանոցը Շարմ Էլ Շեյխի ամենահայտնի ցանցերից մեկի՝ SUNRISE-ի մեծահասակաների համար նախատեսված հյուրանոցն է: Երեխաներով այստեղ չեք կարող հանգստանալ, ու այդ պատճառով էլ ընտրել էինք հենց այս տարբերակը:

Ինչպես միշտ ճանապարհորդում ենք մեր սիրելի ROYAL ARMENIA սուրճի հետ միասին: Ես միևնույն է չեմ կարողանում համակերպվել բոլոր այդ լատեների, մակիատոների հետ, արթնանալու համար ինձ հարմավոր է սովորական, դառը սև սուրճ: 

Միանգամից ասեմ, որ Հունվարն այն ամիսը չէ, երբ պետք է մեկնել Եգիպտոս: Չնայած արևին, եղանակը բավական ցուրտ էր ու ծովափնյա հանգստի համար անբարենպաստ:

Որպես բլոգեր, ինձ հատկացրեցին լավագույն համարը, բայց դա էլ չօգնեց, ջուրը սառն էր ու այդպես էլ չստացվեց օգտվել լողավազանից: Կարծում եմ պետք է գնալ Շարմ Էլ Շեյխ մարտ-նոյեմբեր ամիսներին, բացառությամբ օգոստոսի:

Այսինքն դուք հասկանում եք չէ, եթե չի ստացվում լողալ, գոնե կարելիէ մաքրել լողավազանը...

Ամեն դեպքում՝ կտրվել առօրյա հոգսերից. ահա մեր նպատակը աշխատանքային ակտիվ սեզոնից առաջ:

Գներ չեմ կարող նշել, քանի որ այս հյուրանոցային ցանցը էքսկլյուզիվորեն աշխատում է Interco Travel-ի հետ ու ամրագրել համարներ հնարավոր է ցանկացած երևանյան տուր-գրասենյակում, արդեն որպես ամբողջական փաթեթ: Կարող եմ խորհուրդ տալ ամրագրել ահա այս համարները, դրանք իմ համարից մեկ դաս ցածր էին, բայց մյուս կողմից էլ, մենակ չեք լինի, կշփվեք մարդկանց հետ, թե չէ ես բոլորից կտրվել էի, կարծես իմ առանձնատունը լինի ուր ոչ ոք չկա, դա էլ հետաքրքիր չէ:

5 լողավազաններ, 2-ը տաքացվող, ու իհարկե հրաշալի Կարմիր ծովը....

Ներկայացնում եմ Ռոյալ Արմենիա ընկերության նոր Dark Choco-ները, որոնք արդեն հայտնի տաք շոկոների սև տարբերակն էին, ինչպես սև շոկոլադը. ինձ համար ավելի համեղ, ավելի քիչ կալորիաներով ու ավելի խիտ:

Չեք հավատա, բայց գնացել եմ Եգիպտոս 90 կգ քաշով ու վերադարձել եմ 87 կգ: Փորձում եմ գարնանամուտը 85 կգ-ով դիմավորել, թե ինչպես՝ կիմանաք, եթե հետևեք ինստա սթորիներիս:

Ծովն ավելի տաք էր, քան լողավազանները, բայց ևս մկե անգամ ասեմ, որ սա հունվարն է, պատկերացնում եմ ինչ հրաշալի կլինի գարնանն ու աշնանը:

Ահա համարները ներսից: Դրանք բավական ընդարձակ էին, լուսավոր, հարմար, սպասարկումը համապատասխանում էր ռեյտինգին:

Ես 3 անգամ հանգստացել եմ Եգիպտոսում, ու պետք է ասեմ, որ այստեղ ուտելիքի հարցում պարզապես անհնար է գոհ չմնալ: Եգիպտոսում համն ու հոտն այն չէ, մի տեսակ միսն ու մրգերն այն համը չունեն, ինչ մեզ մոտ, բայց այս հյուրանոցում թե տեսականին էր մեծ, թե միսն էր համեղ, խոհարարն իրոք զգացվում էր որ լավն է: Ամեն օր տարբեր երկրի խոհանոց էր՝ ֆրանսիական, ասիական, եգիպտական, իտալական...ուտեստները երբեք չէին կրկնվում ու ինչպես արդեն ասացի ահռելի մեծ էչ ընտրությունը: Մսային, վեգանների համար, կծու և թթու սիրողների համար, հացային, դիետիկ...պարզապես կարող եմ հավաստիացնել, որ ուտելիքի հարցում անհնար է դժգոհ մնաք: Բացի հիմնական ռեստորանը, հյուրանոցում գործում էին մի քանի առանձին ռեստորաններ, այն դեպքում, եթե ցանկանում եք սնվել առանձին:

Օրինակ սա իտալականն է, որտեղ մենք պիցցա և պաստա էինք պատվիրում, այն մեր ամենասիրածն էր, ու ինչպես տեսնում եք, շատ գեղեցիկ ինտերիերով:

Իհարկե պասիվ հանգիստը նախ զույգերի համար է նախընտրելի, այս հյուրանոցում կային հատուկ առաջարկներ զույգերի, նորապսակների համար, նույնիսկ այստեղ իրականացնում էին պսակադրություններ:

Սա SUNRISE ցանցի մեկ այլ հյուրանոց է՝SUNRISE DIAMOND BEACH RESORT-ը: Այն ընտանեկան է, ավելի էժան է, ու ավելի փոքր: Այստեղ երեխաների համար հատուկ խաղահրապարակներ են, ջրաշխարհ, խաղավարներ:

Սա SUNRISE ցանցի մեկ այլ հյուրանոց է՝ SUNRISE ARABIAN BEACH RESORT-ը: Այն ահռելի մեծ էր, ընտանեկան էր, ու կրկին շատ մեծ հեղինակությամբ: Եթե երեխաների հետ եք՝ ընտրեք այս հյուրանոցը:

Այստեղ է գտնվում է Շարմ Էլ Շեյխի ամենահայտնի սիֆուդ ռեստորաններից մեկը՝ FELUCCA-ն:

Սաֆարին իհարկե ամենահայտնի ժամանցի տարբերակն է Եգիպտոսում, բայց նույնիսկ այստեղ հունվար ամսին արև չկար:

Վերջին օրը մեզ մոտ ունեցած շոկոլադները թողեցինք այս փոքրիկի մոտ:

Լավագույն բարը Շարմ Էլ Շեյխում՝ Little Buddha Նամա Բեյում: Այցելեք համեղ կոկտեյլ ու սուշի վայելելու: 

Լավագույն ակումբները՝ Pacha, Taj Mahal, Space: Գնալ պետք է կեսգիշերին ու նախապես հետևեք, թե որ ակումբում ինչ ծրագիր է:

Չմոռանաք համտեսել իմ սիրած BR պաղպաղակը հենց կենտրոնական հրապարակում: 

SOHO-ամենացիվիլ ժամանցավայրը Շարմ Էլ Շեյխում, որտեղ սահադաշտն է, ֆեյք ապրանքաներով տասնյակ խանութները, ու սրճարաններ: 

Դե ինչ ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ այս հյուրանոցներում կարող եք հանգստանալ INTERCO TRAVEL-ի փաթեթները ձեռք բերելով: Երևան-Շարմ Էլ Շեյխ-Երևան ուղիղ չվերթները սպասում են Ձեզ:

back-top