l

lifestyle

EX NIHILO բրենդի Cuir Celeste նոր բույրի շքեղ շնորհանդեսը

HERMITAGE բացառիկ բույրերի սրահը հանդիսանալով EX NIHILO բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, օրերս, The Alexander հյուրանոցում ներկայացրեց բրենդի նոր՝ Cuir Celeste բույրը, որի փակ շնորհանդեսին ներկա էր նաև EX NIHILO ապրանքանիշի համահիմնադիր Բենուա Վերդյեն: Հյուրերին սպասվում էր երաժշտական կատարումներ Սրբուհի Սարգսյանից, սեթ DJ Alen Herz-ից, հատուկ այս երեկոյի համար ստեղծված կոկտեյլներ, իսկ արտիստների և մոդելների ոճերի հեղինակը դիզայներ Մանուկ Ալեքսանյանն էր:

  • Kamo Tovmasyan

Նոր՝ Cuir Celeste բույրն արդեն ներկայացված է բոլոր HERMITAGE սրահներում: Այն EX NIHILO ապրանքանիշի VISIONNAIRE հավաքածուից է, որը ծայրահեղ սահմանափակ, մակագրված եւ թվագրված արվեստի նմուշների հավաքածու է՝ հասցեագրված առավել խորաթափանց կոլեկցիոներներին ու օծանելիքի սիրահարներին:

CUIR CELESTE-ը (թարգմանաբար՝ Երկնային կաշի) ոգեշնչված է ֆրանսիացի լուսանկարիչ Մաթյու Սեզարի կողմից զարդարված լեգենդար հագուստով՝ B3 ռմբակոծիչի
վինտաժային բաճկոնով, որը վերարտադրվել է հատուկ իր համար փարիզյան դիզայների կողմից: EX NIHILO-ի հովանու ներքո նա խնդրեց պարֆյումեր Քանթան Բիշին տեղծել բույր, որը կառաջացնի կաշվե զրահի պաշտպանություն՝ իրական Haute Couture-ի նրբագեղությամբ համեմված: Այն միախառնել է կաշվի նոտաները Ambrette-ի, կախարդական մանուշակի տերևներով, պաչուլիով և մուշկով, որպես անցյալի ու ապագայի հոտառական հղումներ…

 

Մաթյու Սեզարը ժամանակակից լուսանկարչության նոր ծագող տաղանդներից է: Ճանաչելի իր հավերժական հպմամբ՝ նրա նուրբ սև ու սպիտակ ստեղծագործությունները գայթակղում են ամենահեղինակավոր ամսագրերին (Harper’s Bazaar, French Vogue, Dazed and Confused): Նա կանոնավոր կերպով աշխատում է միջազգային հայտնի մարդկանց և ստեղծագործական բարձր պրոֆիլների հետ: Բարձր պարֆյումերիան դարձավ նրա հերթական խաղահրապարակը՝ իր հետաքրքրասիրությունն արտահայտելու համար բոլոր հնարավոր ձևերով: Ղեկավարվելով նույն կրքով և հաստատակամությամբ՝ EX NIHILO-ի հիմնադիրներ Օլիվիե Ռոյերը, Սիլվի Լոդեյը և Բենուա Վերդիեն հրավիրեցին Մաթյուին՝ պատկերացնելու իր երազանքի բույրը: Այս առիթով նրանք հրավիրեցին մեկ այլ ծագող ֆրանսիացի տաղանդի՝ պարֆյումեր Քանթան Բիշին, ով Fleur Narcotique-ի հեղինակն է, համագործակցելու այս նախագծում: Այս միության արդյունքը. քվինտէսենցիալ բույր, որ վերաիմաստավորում է կաշվի օլֆակտորային կոդերը Haute Couture մեկնաբանությամբ: 

back-top