l

lifestyle

Սուրբ Սարգսի տոնին! Sweetest Couple մրցույթի 4 հաղթող զույգերը ստացան մեր մրցանակները

Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ մենք ամփոփեցինք մեր և համալիրի համատեղ Sweetest Couple մրցույթը և 4 զույգերի այսօր արդեն հանձնեցինք նվերներ: Գլխավոր զույգին և գլխավոր մրցանակը ներկայացնելու ենք Վալենտինի տոնին, իսկ այսօր կպատմեմ ձեզ այն զույգերի մասին, ովքեր հաղթեցին LOFT, TIME սրահների, Star Gym մարզասրահի և Տիմատիի ու նրա թիմի համերգի հրավիրատոմսերը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր 429 զույգերին, ովքեր մասնակցել էին մրցույթին՝ ուղարկելով իրենց լուսանկարները, ցավոք մրցանակներն այսքանն էին ու մենք ստիպված էինք ընտրել:

  • Kamo Tovmasyan

Սիրո տոնին ընդառաջ Kamoblog.TV-ն և AL SHEIKH/La Scala համալիրը սկսեց SWEETEST COUPLE մրցույթը, որի հաղթող զույգը Փետրվարի 14-ին կհյուրընկալվի Ալ Շեյխ համալիրում:

Մասնակից զույգերի թիվը մոտ 500-ն էր, ու քանի որ մեր գործընկերները որոշեցին իրենց առանձին մրցանակները նվիրել, յուրաքանչյուր ընկերություն ընտրեց իր ֆավորիտ զույգին և հանձնեց մրցանակը: Այսօր՝ Սւրբ Սարգսի տոնին մենք ներկայացնում ենք 4 զույգերի, իսկ Փետրվարի 14-ին կպատմենք արդեն այն զույգի մասին, որը վալենինյան երեկոն կանցկացնի Ալ Շեյխ համալիրում: Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին: Հուսով ենք հաջորդ մրցույթին դուք նորից կմասնակցեք ու մենք կկարողանանք ձեզ ևս նվերներ հանձնել:

Առաջին Sweetest couple-ը` Տաթև և Սայմոն: Նրանք ստացան մրցանակ TIME խանութ-սրահից:

Ես կարծում եմ, այն որ զույգերը միասին նաև մարզվում են, շատ գովելի է, ու այս լուսանկարը չէր կարող անտարբեր թողնել մեզ բոլորիս:

Մրցանակը շատ օրիգինալ է: TIME խանութ-սրահների ցանցը ներկայացնում է Thomas Sabo ապրանքանիշը, որը բացի նորաճ ժամացույցները և աքսեսուարները, հնարավորություն է տալիս ընտրել թևնոց և սիրելիի, կամ մտերիմ անձնավորության անունը գրել թևնոցի վրա: Կարծում եմ, սա հիանալի նվեր է ձեր սիրելիի համար: Տաթևը և Սայմոնն այժմ կրում են միմյանց անուններով թևնոցներ, որոնք դուք ևս կարող եք պատվիրել Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող TIME խանութ-սրահում: Ահա այստեղ դուք կարող եք օնլայն հետևել, թե ինչպես է հատուկ սարքով թևնոցի վրա գրվում անունը:

______________________

Մեր երկրորդ Sweetest Couple-ը՝ Նելլին և Պաշը: Նրանք ստացան մրցանակ STAR GYM մարզասրահի կողմից:

Այս զույգի լուսանկարը շատ համոզիչ էր, համենային դեպս ոչ բոլորս ենք այսպես համբուրվել:

Մրցանակը COUPLES CARD-ն է: Եթե Փետրվար ամսին այցելեք ձեր մյուս կեսի հետ Star Gym Premier` Ալեք Մանուկյան 9, գնեք զույգի քարտ՝ 12 պարապմունք՝ կվճարեք ընդամենը 18 000 դրամ։ Այսինքն՝ յուրաքանչյուր քարտը 9000 դրամ։ Այն ասես ֆիթնես ժամադրություն լինի։ Մարզիչների գումարը չի ներառվում քարտի գնի մեջ։ Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011-21 00 20:

______________

Մեր երրորդ Sweetest Couple զույգը՝ Լիաննան և Նաիրին:

Նրանք ստացան Desigual ապրանքանիշի բույրեր LOFT by Hermitage սրահից, որը գտնվում է Իսահակյան 22/8 հասցեում գործող METRONOME շոփփինգ կենտրոնում:

Այս զույգը մեզ դուր եկավ իրենց ծիծաղով: Ինչպես ասում են, եթե դու կողակցիդ հետ կարող ես լիաթոք ծիծաղել, ուրեմն դա իրոկ սեր է, իսկ այս լուսանկարին նայելով, մենք հավատացինք զույգի անկեղծ զգացմունքներին:

__________________

Մեր չորրորդ  Sweetest Couple-ը՝ Արշոն և Դիաննան:

Նրանք ստանում են տարվա ամենասպասված համերգի հրավիրատոմսեր: Մայիսի 12-ին Երևանում, Կ. Դեմիրճյանի անվ կենտրոնում Տիմատին, Կրիստինա Սին, Մոտը, Էլ Ուանը հանդես կգան աննախադեպ շոու-ծրագրով, առաջին անգամ այս կազմով Երևանում: Տոմսերն արդեն վաճառքում են, շտապեք ձեռք բերել +374 60 276000, +374 91 526477 հեռախոսահամարներով և միանալ իվենթի ֆեյսբուքյան էջին ահա այստեղ: Տոմսերի արժեքն է 6-30 000 դրամ:

Արշոյի և Դիաննայի լուսանկարը նույնպես շատ տպավորիչ էր, հիշվող. գիտեք, ոչ թե խիստ ռոմանտիկ, այլ կյանքի ֆոտո էր, ու իրական կյանքում այս զույգն իրոք այսքան սիրառատ էր ու ջերմ:

___________

 

Այսպիսով, Փետրվարի 14-ին՝ Վալենտինի տոնին մենք կհանձնենք մեր արդեն վերջին մրցանակը՝ ահա այս օրիգինալ ծաղկե տուփը մեր 5-րդ Sweetest Couple-ին: Այսպիսի օրիգինալ նվեր ներկայացնում է Կողբացի 83 հասցեում գտնվող La Reine des Fleurs սրահը: Դեռ չեմ կարող ասել ինչ կա ներսում, դա հենց ամսի 14-ին ցույց կտանք. Միացեք սրահի ինստագրամյան էջին ահա այստեղ:

Դե իսկ մեր 5-րդ զույգի Վալենտինյան երեկոն խոստանում է լինել օրիգինալ, քանի որ մենք նրանց հյուրընկալելու ենք ԱԼ ՇԵՅԽ համալիրում: Բոլոր զույգերին, ովքեր դեռ մտածում են, թե որտեղ կարող են հետաքրքիր ժամանց անցկացնել այդ երեկո, խորհուրդ ենք տալիս նախապես պատվիրել սեղաններ ԱԼ ՇԵՅԽ համալիրում 077-79 7911 և 011-79 79 77 հեռախոսահամարներով:

 

back-top