l

lifestyle

COSMO STUDIO երեխաների բյութի-սրահի բացումը Սեբաստիա 14/3 հասցեում

Ուրախ եմ, որ նոր վայրեր բացվում է ոչ միայն Երևանի կենտրոնում, այլև կենտրոնից դուրս: Սեբաստիա 14/3 հասցեում բացվել է երեխաների համար նախատեսված COSMO STUDIO բյութի սրահը, որը սիրով կսպասարկի Ձեր երեխաներին: Սրահի առանձնահատկությունն է՝ հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատելը: Սրահի մենեջերը վերապատրաստվել է հենց հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատելու համար և այս ծառայությամբ COSMO STUDIO-ն կարծես եզակի է:

COSMO STUDIO-ի աշխատանքային ժամերն են առավոտյան 10.00-ից մինչ 19.00-ն: Ձեր երեխաների վարսերը կարող եք վստահել սրահի հմուտ մասնագետներին: Ներսում գործող փոքրիկ խաղային հատվածում էլ երեխան կարող է խաղալ, հետևել փոքրիկ ճագարին, թութակներին, մինչ իր հերթը: Գունեղ փոքրիկ սրահում երեխաներն ավելի հաճույքով կայցելեն, կսպասարկվեն և կունենան նոր՝ ոճային սանրվածք: Եզակի ծառայություն մեզ մոտ՝ աշխատանք հատուկ կարիքներով երեխաների հետ: Վերջիններիս հանդեպ, իհարկե պետք է շատ ուշադիր լինել, նրանց սպասարկումը հոգեբանական մի ամբողջ աշխատանք է, իսկ COSMO STUDIO-ի մենեջերը հենց մասնագիտացված է այս հարցում:

Սեբաստիա 14/3

055-14 15 59

INSTAGRAM

back-top