l

lifestyle

Արգենտինական Տանգոն CONVERSE BANK-ում

Հայաստանի և Արգենտինայի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի շրջանակներում, Կոնվերս Բանկը և Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը Հոկտեմբերի 9-14-ը, երևանում անցկացնում են "Արգենտինական տանգոյի շաբաթ" խորագրով միջոցառումների շարք: Նախագծի շրջանակներում, Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում այցելուներին սպասվում էր անակնկալ. Արգենտինայից հրավիրված բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին, պարողներ Խորխե Մենդոսան եւ Սեսիլիա Մասսեն հենց աշխատանքային օրվա ընթացքում ներկաներին ցուցադրեցին իսկական արգենտինական տանգո...

  • Kamo Tovmasyan

 

Կոնվերս Բանկը և Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու "Արգենտինական տանգոյի շաբաթ" միջոցառումներին Հայաստանի և Արգենտինայի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի շրջանակներում:

Միջոցառումների ցանկը

Հոկտեմբերի 12-ին` հինգշաբթի, Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա արգենտինացի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտիի համերգը, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ, որին կմասնակցեն նաև արգենտինացի պարողներ Խորխե Մենդոսան եւ Սեսիլիա Մասսեն:

Հոկտեմբերի 14-ին, 16:00-ին արգենտինական տանգոյի սիրահարներին սպասվում է մեծ անակնկալ. տանգոյի բացօթյա համերգ Հյուսիսային պողոտայում, որը կներառի տանգոյի շոու` բանդոնեոնի ուղեկցությամբ, եւ վարպետության դաս բոլոր ցանկացողների համար:

Նշեմ նաև, որ արդեն մեկ տարուց ավել է, ինչ Կոնվերս Բանկն իր կենտրոնական մասնաշենքի սրահում կազմակերպում է թեմատիկ ֆոտոցուցահանդեսներ: Այս օրերին սրահում ներկայացված աշխատանքների թեման Արգենտինան է՝ իր տեսարժան վայրերով, գինով, տանգոյով և իհարկե գունագեղ փողոցներով:

 

back-top