l

lifestyle

Collection by Iona դիզայներական խանութ-սրահի բացումը

Արդեն վաղուց թրենդային դարձած հայկական նորաձևությունը հետզհետե ընդլայնվում է` համալրվելով նոր տաղանդավոր դիզայներներով: Օրերս հյուսիսային պողոտայի Tashir Street Shopping Gallery-ում ներկա էինք Iona Design խանութ-սրահի բացմանը, որտեղ ներկայացված են զգեստների, փայտե handmade պայուսակների և արծաթյա յուրօրինակ զարդերի տեսականի: Բացման շնորհանդեսին և Իոնայի աշխատանքներին ծանոթացեք մեր այս փոստում:

  • Հյուսիսային պողոտա, Tashir Street Shopping Gallery, 096-325 325
  • Կամո Թովմասյան

IONA DESIGN խանութ-սրահը ներկայացնում է փայտից պատրաստված օրիգինալ պայուսակներ հայկական զարդանախշերով և յուրահատուկ դիզայնով հագուստ: Համեստ, էլեգանտ և յուրօրինակ նմուշների իդեալական համադրությունը ստեղված է հատուկ ինքնավստահ կանանց համար: Խանութը ներկայանում է ինչպես սրահում արդեն իսկ առկա գեղեցիկ նմուշներով, այնպես էլ` անհատական պատվերների տեսքով: Ձեր ցանկացած չափսի և գույնի պայուսակը կամ զարդը կարող է հաշված օրերի ընթացքում լինել Ձերը: Դիզայներ Իոնան արվեստի է վերածում ցանկացած աշխատանք և նրբանկատ է ամեն դետալի հանդեպ: Պահպանելով հայկականը` նա ստեղծում է luxury ոճի միքսված ճիշտ համադրություն: Այստեղ բացառապես ամեն բան արտադրվում է Հայաստանում, իսկ հումքը բերվում է Իտալիայից: Հատկանշական է, որ խանութի ինտերիերը ևս ամբողջությամբ ձեռքի աշխատանք է. սրահը կարծես բաժանված է 2 հատվածի. մի մասը հայկական տառերով և պատկերներով` ամբողջությամբ հայկական շնչով, իսկ մյուս մասը` եվրոպական հետաքրքիր լուծումներով: Բացի TASHIR STREET SHOPPING GALLERY-ից Iona Design խանութ-սրահը գործում է նաև Դալմա Գարդեն Մոլի 2-րդ հարկում:

096-325 325
Հյուսիսային պողոտա/Tashir Street Shopping Gallery

FB/IonaDesign

back-top