l

lifestyle

Coffeeshop Company-ի 5-ամյակը և նոր՝ Coffeeshop Կասկադի բացումը

Միջազգային հայտնի Coffeeshop Company-ն, որը ներկայացնում է Schärf Group-ը, նշում է հայաստանյան գործունեության 5-ամյակը ու ներկայացնում է նոր Coffeeshop Company-ն արդեն Կասկադում: Սա երրորդ սրճարանն է Հայաստանում, նշեմ, որ մեկ տարի առաջ նաև բացվել է ևս մեկ Coffeeshop Company, արդեն Վրաստանում: 5-ամյակի առթիվ Հայաստան էր ժամանել Coffeeshop Company-ի հիմնադիր Պրն. Ռեյնհոլդ Շերֆը: Բացման շնորհանդեսն ամբողջությամբ դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

 Coffeeshop Company-ն Կասկադում իրոք սպասված էր: Դեռ մինչ պաշտոնական բացումը, սրճարանը ողջ օրը լի էր այցելուներով, իսկ Կասկադում հանդիպող անձինք էլ արդեն կողմնորոշվում էին հենց այս սրճարանով՝ "Կասկադի Քոֆիշոփի մոտ սպասում եմ քեզ..." Ինքս եմ բազմիցս լսել Կասկադում զբոսնողներից վերջին շաբաթվա ընթացքում: Երևանում արդեն գործում են երեք Coffeeshop Company սրճարաններ, ևս մեկը նախորդ տարի բացվել է արդեն Թբիլիսիում: Որն է ցանցի առանձնահատկությունը... Վիեննայի շունչը, ավստրիական որակը, իրոք տարբերվող սուրճերի մեծ տեսականին, օրիգինալ սպասքը, հրաշալի անձնակազմը բոլոր երեք սրճարաններում, թխվածքները, ուտեստները: Ինքներդ կարող եք գուշակել, որ երեք սրճարաններ մեկ քաղաքում միայն հաջող բիզնեսի դեպքում է կարելի բացել, ուրեմն այն իրոք սիրված է բոլորի կողմից:  

Թվով երրորդ Coffeeshop Company-ն բացվել է Կասկադի հենց սրտում: Ինչպես բոլոր Coffeeshop Company սրճարանները, այն նույնպես աշխատելու է մինչ 02.00-ը, ինչը կարևոր հանգամանք է շատերի համար: Երկու սրահներ, մտերմիկ ինտերիեր, իհարկե սուրճի և թեյերի տասնյակ տեսակներ, սառը և տաք սրճային կոկտեյլներ: Կառանձնացնեմ խոհանոցը, որն ինքս շատ եմ հավանում, հատկապես ամենամսյա հատուկ առաջարկները, որոնք միշտ համեղ են ու տարբերվող: Ճիշտ է Coffeeshop Company ասելով շատերը հասկանում են սուրճ և համեղ թխվածքներ, բայց իրականում գրեթե բոլորը մինչ սրճելը պատվիրում են իրենց նախընտրած ուտեստը մենյուից, լինի դա հայտնի քեսադիլյան, հսկայական բուրգերը, թե եզակի էսկիմոն, որը օրվա առաջին կեսից իսկ արդեն սպառվում է: Կասկադի այս հատվածը հաճելի է այնքանով, որ ի տարբերություն գլխավոր երկու սրճարանային հատվածների, այստեղ զբոսնելիս չես անցնում տասնյակ սեղանների միջով ինչպես քայլահարթակում: Տարվա այս շրջանում խորհուրդ եմ տալիս բաց հատվածում սեղան ամրագրել, ճիշտ է այստեղ սեղանները գրեթե միշտ զբաղված են լինում...

 Schärf Group-ը, որն ինչպես նշեցի ներկայացնում է Coffeeshop Company ցանցը, Աշխարհում սուրճի վաճառքով զբաղվող ամենամեծ ընկերություններից է:  Coffeeshop Company ցանցն այս տարի նշում է 20-ամյակը, Հայաստանում այն արդեն ներկայացված է 5 տարի, իսկ Թբիլիսիում գործող Coffeeshop Company-ն օրերս նշեց իր 1-ամյակը: Ցանցը ներկայացված է մոր 30 երկրներում, 300 սրճարաններով: ԱՄՆ, Ռուսաստան, Ավստրալիա, Գերմանիա, Ֆրանսիա....

Ռեյնհոլդ Շերֆը Sсhärf ընկերության հիմնադիր Ալեքսանդր Շերֆի որդին է: Ավստրիական այս բրենդը հիմնադրվել է 1954թ.-ին, իսկ 1999թ.-ին էլ հենց Ռեյնհոլդ Շերֆը՝ շարունակելով ընտանեկան բիզնեսը, բացել է առաջին Coffeeshop Company սրճարանը Վիեննայում: Ինչպես նշեց Պրն. Շերֆը, հայաստանյան Coffeeshop Company-ի հիմնադիր Արման Գևորգյանը հրաշալի գործընկեր է ու ներկայացնում է, թերևս ամենագեղեցիկ Coffeeshop սրճարանները, որոնք գործում են միջազգային այս ցանցում:

Հայաստանյան Coffeeshop Company-ի 5-ամյակը նշվել միանգամից երեք սրճարաններում: Հիմնական միջոցառումը տեղի էր ունենում Կասկադի նորաբաց սրճարանում:

Առաջին Coffeeshop Company-ն 5 տարի առաջ բացվել է Ամիրյան 4/5 հասցեում: Այստեղ, ինչպես և երկրորդ՝ Հին Երևանցի 2 հասցեում գործող սրճարանում ողջ երեկո նվագում էին Երևանի լավագույն DJ-ները, իսկ հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, գինի և իհարկե տոնական տորթ:

back-top