l

lifestyle

ժամանակակից դիզայնի ու որակի նոր չափանիշ! COCOS ISLAND հայկական բրենդերի նոր շոուռումը

Երեք տարբեր բայց յուրօրինակ բրենդեր միավորվել են՝ ներկայացնելով COCOS ISLAND շոուռումը, որը վերջերս է բացվել Սարյան 2/28 հասցեում: RUZANĒ, Sončess և LOOM Weaving բրենդերի ամբողջ տեսականին այսուհետ կգտնեք COCOS ISLAND-ում: Նրանք աշխատում ենք, որպեսզի հաճախորդները մշտապես լինեն նորաձև, անկրկնելի և ընդգծեն սեփական ոճի անկրկնելիությունն ու արդիականությունը։

  • Վիլեն Համբարյան

 COCOS ISLAND խանութ-սրահում կարող եք նաև անհատական անվճար խորհրդատվություն ստանալ դիզայներներից, ստեղծել նրանց հետ միասին Ձեր ինքնատիպ կերպարը, ինչպես նաև համապատասխան նորաձև look ստանալ տարբեր միջոցառումների համար՝ նախապես ամրագրելով խորհրդատվության ծառայությունը: Սրահում ներկայացված կանանց քեժուալ, դասական, երեկոյան զգեստներն իրենց ոճային առանձնահատկությամբ ստեղծում են մասս-մարքեթային ճաշակից դուրս ձևափաչ, որին և առաջարկում են հետևել կանանց հիմնադիրները:

Բացի նշված երեք բրենդերի հագուստները, սրահում կգտնեք նաև տարբեր հայ դիզայներների կողմից ստեղծված աքսեսուարներ, նաև շապիկներ և նվերներ: Շուտով բացօթյա հատվածում կգործի նաև սրճարանը, որն ավելի հետաքրքիր կդարձնի ձեր շոփինգը՝ համատեղելով այն ժամանցի հետ: Սարյան փողոցը հետզհետե դառնում է ոչ միայն գինու, այլև տարբեր բնագավառներում թրենդեր թելադրող հատված և COCOS ISLAND-ն իդեալապես է լրացնում ֆեշն ուղղվածությամբ բաց հատվածը: 

Սրահը գործում է ամեն օր՝ 11.00-ից մինչ երեկոյան 22.00-ն: Սարյան/Թումանյան փողոցների հատման հարևանությամբ, Սարյան 2/28 հասցեում: Տեղեկությունների համար կարող եք զանգաահարել 055-577 511 հեռախոսահամարով: Միացեք նաև սրահի սոցէջերին, որտեղ պարբերաբար ներկայացվում են հաճախակի թարմացվող տեսականիները:

Facebook/CococsIsland

Instagram/cocosisland_corner 

RUZANĒ բրենդը հիմնադրվել է 2013 թ-ին դիզայներ Ռուզաննա Վարդանյանի կողմից: Ստեղծված յուրաքանչյուն հագուստ առանձնանում է իր ինքնատիպ և կանացի ոճով, ինչպես նաև բարդ բայց հարմարավետ մշակումներով և լուծումներվ: Դիզայների համար հավաքածուների ստեղծման և ոգեշնծչման աղբյուր է հանդիսանում բնությունը, ներքին տրամադրությունը, երաժշտությունը և արվեստը: RUZANĒ բրենդն առաջարկում է ինքնատիպ, նորաձև և ամենակարևորը՝ հարմարավետ հագուստներ, որոնք կընդգծեն Ձեր յուրօրինակությունը և բացառիկությունը: Հեղինակային ոճ, յուրօրինակ դիզայն և կրեատիվ լուծումներ ահա այն ամենն, ինչ առաջարկում է RUZANĒ-ն:

RUZANĒ

Sončess–արև, օդ, բնություն, երանգ, պարզություն բարդ լուծումներով. այսպես է բնութագրում իր բրենդը Սոնա Հակոբյանը: 2008 թվականից ի վեր Sončess-ը ստեղծում է հագուստի և աքսեսուարների յուրօրինակ հավաքածուներ, որոնք հատուկ ուշադրության են արժանանում իրենց օրիգինալ, համարձակ, ազատ և տարբերվող ոճով: Տարատեսակ նյութերի, կտորների և գույների համադրությամբ ստեղծված հավաքածուների միջոցով  Սոնան լիովին վայելում է ազատության ոգին և անսպառ ցանկությունը լինել ինքնատիպ և տարբերվող շրջապատից: Պարզ և բնական նյութերը ունեն յուրահատուկ տեղ հավաքածուներում, իսկ համարձակ ու գունագեղ դետալները Sončess ապրանքանիշի ինքնատիպության արտահայտությունն են շեշտում: Sončess-ի կողմից ստեղծված կերպարը համարձակ անհատականություն է ով չի վախենում ինքն իրեն վերափոխել, փորձարկել և պայաքարել:

Sončess

LOOM Weaving-ը հիմնադրվել է 2014 թվականին դիզայներ Ինգա Մանուկյանի կողմից: Բրենդը նոր շունչ և վերածնունդ հաղորդեց Հայաստանում գործվածքների արտադրությանն ու ձեռագործ արվեստին: Յուրաքանչյուր արտադրանք ինքնատիպ աշխատանք է՝ ստեղծված ձեռագործ հայկական զարդանախշերի, գույների և ժամանակակից տրենդերի համադրությամբ` որպես արդյունք ստանալով նորաձև, գունեղ, հարմարավետ, նրբաճաշակ և անկրկնելի արտադրատեսականի: Ինգան հավաքծուն ստեղծելիս ոգեշնչվում է հայկական գորգագործության յուրօրինակ մշակույթով, բազմազան գույների և նախշերի համադրությությամբ՝ կիրառելով այդ ամենը նորաձևության մեջ: LOOM-ի կարդիգանների, զգեստների, շարֆերի, ժակետների, գլխարկների և ողջ տեսականու համար օգտագործվում են բրդյա, բամբակյա, թավշյա և այլ բնական թելեր, ինչը յուրահատուկ ոճ և որակ է հաղորդում դրանց։

LOOM Weaving

back-top