l

lifestyle

EXCLUSIVE! 20-րդ COACHELLA փառատոնը Ինդիոյից

Ողջույն ես Նորոն եմ ու ներկայացնում եմ 20-րդ COACHELLA Music & ART փառատոնը հենց Ինդիոյից՝ հատուկ ԿամոԲլոգի հետևորդների համար: 20 տարի առաջ ստեղծված փառատոնն արդեն դարձել է կուլտային և համարվում է ներկայիս ամենաաստղային, ամենասպասված ու մասշտաբային փառատոններից մեկնԱշխարհում: Փորձեմ ֆոտոշարքով ներկայացնել այս տարվա COACHELLA-ի մթնոլորտն ու մի քանի մանրամասներ, ու գուցե արդեն հաջորդ տարի դուք ևս կպլանավորեք մասնակցել այս ֆանտաստիկ փառատոնին:

  • Noro Kocharyan

90-ականների վերջին ավարտվեց երաժշտական փառատոնների մի ամբողջ պատմություն, երբ կազմակերպվեց վերջին Woodstock-ը: COACHELLA-ն հենց ստեղծվեց՝ ուղղելու Woodstock-ի սխալները, քանի որ Woodstock՛99-ը պատմության մեջ գրանցվեց գողություններով, ավազակային գործողություններով, նույնիսկ բռնաբարության դեպքերով: COACHELLA-ն դեմ էր երաժշտական փառատոնների ընթացքում անկառավարելի գործունեությանը, բռնությանն ու խաբեությանը: Այն երաժշտության և արվեստի հանդեպ սեր ունեցող երիտասարդների համար է, ովքեր հավաքվում են լսելու երիտասարդ արտիստների և խոսելու արվեստի վերջին տենդենցների մասին: Արդյունքում COACHELLA-ն դարձավ անտի- Woodstock փառատոն՝ ավելի գունեղ, ավելի կառավարվող ու ավելի պոզիտիվ:

Առաջին COACHELLA փառաոտնի տոմսի արժեքը 50 դոլար է եղել, իսկ այս տարի տոմս կարող էիր նախապես ամրագրել մոտավոր 500 դոլարով, իսկ VIP տոմսերի արժեքը սկսվում էր 1000 դոլարից: Մի քանի օր տևող փառատոնն անց է կացվում Կալիֆորնիա նահանգի անապատներից մեկում, որտեղ ցերեկվա ժամերին 40 աստիճան է իսկ գիշերը՝ 10 աստիճան: Դուք տեսնում եք ֆոտոներում մասնակիցներ, որոնց մեծ մասը գլխավորկներով ու ակնոցներով են, քանի որ բացի արևը, մենք պետք է պաշտպանվեինք նաև ավազից: Միջազգային բրենդերը հատուկ COACHELLA-ի համար ամեն տարի թողարկում են կապսուլային հավաքածուներ, որոնք կրում են մեծ թվով ինստա-ինֆլուենսերներ և աստղեր, ովքեր COACHELLA-ն վերածում են իսկական թրենդային վայրի: 

Առաջին տասնամյակում COACHELLA-ն էլեկտրոնային երաժշտության փառատոն էր, ալտերատիվ արտիստներից մինչ 2017թ.-ը հրավիրվել էր միայն Բյորքը: Վերջին տարիներին երաժշտական հյուրերի կազմում են Բիոնսեն, Արիանա Գրանդեն, Լեդի Գագան: Այս տարվա COACHELLA-ն երկու մասից էր բաղկացած: Ապրիլի 12-14-ը և 19-21-ը: Տասնյակ արտիստներ, խմբեր ու DJ-ներ էին հրավիրված, այդ թվում Արիանա Գրանդեն, Բիլլի Էլիշը, Diplo, Deep Dish, Nina Kravitz, Jan Blomqvist, Polo & Pan, Zedd...շատ շատ էին արտիստները, ամբողջական ցանկը կարող եք տեսնել ահա ԱՅՍՏԵՂ:

Սա փառատոնի քարտեզն է, այն նման է փոքր քաղաքի, որտեղ կարող ես քեմփինգով գիշերել, կամ այցելել միայն 1-օրյա այցով: Հսկայական արտ-քանդակներ, մի քանի պարահրապարակներ, ռեստորաններ, խաղահրապարակներ...դե մարդկանց մասին էլ չեմ ասում, հասկանում եք՝ ուրիշ աշխարհ...Հետևում եմ երևանյան nightlife-ին այստեղից ու նկատում եմ, թե որքան է այն առաջադիմել, հրավիրվում են միջազգային հայտնի DJ-ներ, կազմակերպվում են էլեկտրոնային երաժշտությունը պրոպագանդող փարթիներ, բայց նաև խորհուրդ եմ տալիս երիտասարդներին փորձել ներկա գտնվել միջազգային փառատոններին: Հավատացեք տպավորությունները, մասշտաբներն ու էմոցիաները ձեզ անգերազանցելի ստիմուլ կփոխանցեն: Միացեք ինստա-էջին՝ հետևելու այստեղի փակ իվենթներին ու փառատոններին Insta/norovibes

back-top