l

lifestyle

Երևանից մինչ Նյու Յորք. COGNAIZE-ի հաջողության գրավականը

Ամռանը COGNAIZE-ի թիմի հետ փարթի էինք անում Լանջում, իսկ հիմա էլ ընկերությունն այնքան է ծավալել իր գործունեությունը, որ արդեն Նյու Յորք պետք է մեկնել՝ հյուրընկալվելու նյույորքյան գրասենյակում: Times Square-ում Ձեզ ողջունում է COGNAIZE-ը: Առիթը բաց չթողեցի և կապվեցի COGNAIZE-ի հիմնադիր Վահե Անդոնյանսի հետ՝ շնորհավորելու ու ինչու չէ, իրենց թիմին միանալու ցանկություն հայտնելու համար. ո՞վ չի ուզի նման սուպեր թիմում աշխատել:

Ես ամեն օր ծանոթանում եմ գործարարների, նոր տեխնոլոգիաների ջատագովների հետ ու այս տարի առաջին անգամ ես հայտնվեցի մի թիմում, որը կարծես իմ իսկ ԿամոԲլոգ թիմից ավելի cool էր: Իհարկե ամեն ինչ սկսվում է CEO-ից, Վահե Անդոնյանսը խմում էր բոլորի հետ միասին, պարում էր բոլորից շատ ու առաջին անգամ Հայաստանում ես զգացի թիմային մոտիվացիայի փայլուն օրինակ՝ երբ ինքդ ցանկանում ես հայտնվել ու աշխատել այս թիմում, կիսել նրանց հետ առօրյան: 

COGNAIZE-ը կարծես միայն հաջողակ մասնագետներից ու կյանքը սիրող մարդկանցից կազմված լիներ, թիմ, ուր ամենքը ձգտում են ավելիին ու ինչպես ցույց է տալիս ժամանակը՝ հասնում են:

COGNAIZE կոկտեյլն է, այն կարող եք պատվիրել միայն Epicure–ում կամ Lanj–ում: Երբ առաջին անգամ հանդիպեցի COGNAIZE-ի թիմի հետ այստեղ, փորձեցի COGNAIZE կոկտեյլը՝ հասկանալու համար նրանց գաղափարախոսությունը: Ունենալ սեփական կոկտեյլ, նշել թիմային հաղթանակ ու հյուրասիրել քեզ հենց անվանական կոկտեյլով, թույնա..մտածեցի Ես: Կոկտեյլը մի փոքր հիշեցնումա Mai tai, բայց իրական բաղադրիչները գաղտնի են պահվում:

Գիտեք, երբ շփվում ես COGNAIZE-ի թիմի հետ, լսում նրանց ստատեգիաները խելագառորեն ծավալվող տեխնոլոգիաների մասին, պատկերացնում ես, թե ինչ կարևոր է թիմային ճիշտ գործընկերներ ունենալը, խմում ես այս կոկտեյլը ինչպես Նեոն՝ երբ ընտրում էր կարմիրի ու կապույտի միջև. դու զգում ես կյանքի նոր էտապ, կազմում ես նոր հեռանկարներ ու զգում ես, որ այն ինչ ունես էլ չի բավականացնում քեզ, դու ուզում ես ավելին…..

Շնորհավորեցինք Վահե Անդոնյանսին, ով ողջունեց մեզ հենց Նյու Յորքից: Հեռանկարները շատ են, թիմակիցները գնալով ավելանում են, ու թե ինչ է սպասվում COGNAIZE թիմին հաջորդ տարի, ցույց կտա ժամանակը: 

www.cognaize.com

back-top