l

lifestyle

Լավագույնը Բրիտանիայից! CLASSIS սրահը նշում է 10-րդ տարեդարձը

Արդեն 10 տարի Կիևյան 12 հասցեում գործող CLASSIS սրահը Հայաստանում ներկայացնում է բրիտանական լավագույն բրենդերի ապրանքատեսակները՝ սահմանելով սպասարկման և որակի նոր մշակույթ: Վարագույրների, պաստառների, գործվածքների բազմաոճ տեսականի, խիստ դասականից մինչ մոդեռն կահույք, աքսեսուարներ, սպասք, ջահեր...Այս սրահում բրիտանական որակը, համաձուլված է ընտանեկան արժեքների և բարձրակարգ սպասարկման մշակույթի հետ, ինչի շնորհիվ արդեն 10 տարի CLASSIS-ն իր ոլորտում առաջատարների թվում է:

  • Կամո Թովմասյան

Մինիմալիզմից մինչ գրոտեսկային պրինտեր, վարագույրների, բարձերի լայն ընտրություն, նվերներ և աքսեսուարներ տան, գրասենյակի, առանձնատների և սրահների համար: CLASSIS-ն ընդգծող ձեռագիրը անհատական պատվերների իրագործման հատուկ ձևաչափն է: 10 տարիների ընթացքում սրահի բարձրակարգ մասնագետները անհատական պատվերների միջոցով փոխանցել են բրիտանական շունչը՝ ձևավորելով ամենաշքեղ սրահները, առանձնատներն ու գրասենյակները: Աշխարհահռչակ բրենդերի ցանկը տարեցտարի ավելանում է, ինչը խոսում է պահանջարկի ավելացման և բազմազանության մասին: Պատվերներն իրագործվում են 10-15 օրերի ընթացքում: Կտորի պատվերը, կարը, տեղադրումը ամբողջապես կատարվում է սրահի կողմից, ի դեպ, տեղադրումն ու ձևավորումն իրագործվում է անվճար: Նշեմ նաև խորհրդատվական ծառայության մասին, որը ևս անվճար է: Հենց ձեր բնակարանում, սրահի մասնագետները կատալոգների միջոցով տեղում կարող են օգնել ընտրության հարցում, ձեր տան ինտերիերի հետ համադրելով առկա տեսականին: Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ մենք կրկին ներկայացրել ենք սրահը, առաջարկում եմ դիտել նաև մեր վիդեոնյութը, որտեղ ավելի մանրամասնորեն ներկայացված են առաջարկները:

Կիևյան 12

(010) 271278

Facebook/ClassisDecor

back-top