l

lifestyle

Աննա Հակոբյանը CITY OF SMILE բարեգործական հիմնադրամի «Քաղցկեղի իրազեկման» միջոցառմանը

Փետրվարի 4-ը քաղցկեղի միջազգային օրն է, որին նվիրված CITY OF SMILE բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր «Քաղցկեղի իրազեկման» միջոցառում The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan-ում: Միջոցառման նպատակն էր բարձրացնել տեղեկացվածությունը քաղցկեղի վերաբերյալ, խրախուսել կանխարգելումը և վաղ ախտորոշումը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ Վարչապետի տիկին, CITY OF SMILE բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Աննա Հակոբյանը։ 

  • Kamo Tovmasyan

Միջոցառման ընթացքում նաև ներկայացվեցին ավելի քան 20 հայ դիզայներների ստեղծագործություններ, որոնց վաճառքի հասույթի մի մասը կտրամադրվի հիմնադրամին: Մասնակից դիզայներներն էին FAINA, Petoor, 47 Gabrielle 1920, Kwisty Boutique - Atelier, AlexisAccessories, Urbanista Yerevan, Just Black, KIVERA NAYNOMIS, The WorkShop, Kokchian, LOOM Weaving, Platon ff, MAGGIE, Aram Nikolyan, Anahit Simonyan Fashion, Narre, Harmony Yerevan, Damink, Teress, Lilit Makaryan և այլք...

Աննա Հակոբյանն իր ուղերձում նշեց․ «Եվ հասկացել եմ, որ քաղցկեղի դեմ պայքարն առաջին հերթին սկսում է տրամադրությունից: Խոսքը ոչ միայն քաղցկեղով հիվանդ մարդու տրամադրության մասին է, այլ հասարակության տրամադրության, թե ինչպես է հասարակությունը տրամադրված այդ հիվանդությունն ունեցող անձի հանդեպ: Մենք պետք է լինենք հասարակություն, որում երեխան չի ամաչի ասել, որ ինքն այս պահին բուժվում է, պայքարում է քաղցկեղի դեմ»:

back-top