l

lifestyle

ԾԻՐԱՆԻ տուն ռեստորան. հայկական ավանդույթները Երեւանի սրտում

 Հյուսիսային պողոտայում, կարծոմ եմ կհամաձայնեք, հենց հայկական ռեստորան անհրաժեշտ էր ունենալ: Ձեզ եմ ներկայացնում մի յուրահատուկ վայր՝ ԾԻՐԱՆԻ տուն ռեստորանը: Ղավուրմա, չրեր, տեղում թխված հաց, բաստուրմա, պանիր՝ այսպիսին պետք է լինի իսկական հայկական հյուրասիրությունը: Հայկական խոհանոցի տասնյակ ուտեստներ, հայկական հյուրասիրություն և մեր ավանդույթները ընդգծող մթնոլորտը մեկ վայրում:

ԾԻՐԱՆԻ ռեստորանների ցանցն ընտանեկան բիզնես է. դեռ խորհրդային տարիներին սեփականատերերի պապիկը հենց իր տան տակը ռեստորան էր հիմնել: Ընտանեկան գործը շարունակելով՝ հետագայում Առինջում բացվեց Գինետուն, այնուհետեւ բոլորին լավ հայտնի ԾԻՐԱՆԻ այգի ռեստորանը, որն իրենից 4 հեկտար ծիրանի այգի է ներկայացնում: Այսօր արդեն ԾԻՐԱՆԻՆ հասանելի է նաեւ Երեւանի սրտում՝ Հյուսիսային պողոտայում, որպես ԾԻՐԱՆԻ տուն ռեստորան:

Սա բացառապես հայկական ուղղվածության ռեստորան է: Բացի համեղ ուտելու վայրից այս ռեստորանն իրենից նաեւ մշակութային արժեք է ներկայացնում: Ինտերիերի շնորհիվ ցանկացած զբոսաշրջիկ կարող է զգալ իսկական հայկական համն ու հոտը, փորագրությունների, կարպետների, ինտերիերում օգտագործված հայկական զարդանախշերի շնորհիվ ծանոթանա հայկական մշակույթին, տեսնել, թե ինչպես է ապրել  իսկական հայ ազնվականը: Նույնիսկ ռեստորանի լոգոյի հիմքում ընկած է հայկական մանրանկարչությունը: Սա իսկապես մեծ ուշադրությամբ ու սիրով արված մի վայր է: Նույնիսկ ռեստորանի դիմաց կնկատեք երկու նորատունկ ծիրանի ծառ: Կարծում եմ սա իսկապես շատ խորհրդանշական է:

ԾԻՐԱՆԻ ընտանեկան ռեստորանի ամենակարեւոր յուրահատկությունից է այն, որ բոլոր մթերքներն այստեղ տեղական են, բերվում են գյուղերից, կամ շուկայից՝ ամենաթարմն ու լավագույնն են: Ձմեռային ամիսներին այստեղ կարող եք համտեսել, օրինակ՝ սագի տոլմա: Ի դեպ, մսային ուտեստներն այստեղ պատրաստվում են հատուկ մեթոդով՝ ոչ թե աղացած, այլ կտրատված մսով: Սա եւս յուրահատուկ տարբերակ է պահպանել մսի պատրաստման ավանդական տարբերակը: Հենց ռեստորանի տարածքում տեղադրված թոնիրը, կամ խնոցին պարզապես դեկորատիվ բնույթ չեն կրում. Ձեր աչքի առջեւ, հենց տեղում թխվում է հացը, ածուխի վրա արվում է խորովածը: Կարծում եմ այսքանից հետո ուտեստների համի մասին խոսելն ավելորդ է:

Ռեստորանում գործում են առանձնասրահներ, որտեղ կարող եք անցկացնել ցանկացած միջոցառում: Սա կատարյալ վայր է ընտանիքի, հարազատների, ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար: Էլ չեմ խոսում հյուրերին, որպես քաղաքային մշակույթի մի մաս, հենց ԾԻՐԱՆԻՆ ներկայացնելու մասին:

Ռեստորանը բաց է առավոտյան 10:00-ից: Ցերեկային ժամերին մատչելի գներով կարող եք համեղ անցկացնել ձեր ընդմիջումը: Անձամբ գնահատել ենք խոհանոցը. հաշվի առնելով հարուստ մենյուն և հասանելի գները, վստահ եմ՝ վայրն այս գործելու է բառացիորեն "հերթի տակ":

Հյուսիսային պողոտա 5

011-850950

Facebook/TsiraniHome-Restaurant

back-top