l

lifestyle

10 նվեր Ամանորին, որ հաստատ դուր կգա նրան

Մենակ չասեք, որ Ամանորին նվերներ չեք նվիրում մարդկանց: Ամենակայֆ պահնա, երբ ընտրում ես նվեր, հետևում ես նրա էմոցիաներին, ինքդ էլ էներգիա ես ստանում: Ինձ համար նվերներ նվիրելն ու ստանալը դրական էներգիայի փոխանակում է մարդկանց միջև, ու կապ չունի նվերն ումա հասցեագրված, ընկեր, սիրուհի, քույր, հարևան...նվեր պետքա նվիրել այն ժամանակ, երբ զգում ես, որ տվյալ մարդուն դրական էներգիա ես ուզում հաղորդել: Իրականում ամենալավ նվերը փողնա, դա չի քննարկվում, բայց Ամանորին կարելիա մի քիչ ավելի օրիգինալ լինել ու նվիրել կոնկրետ նվեր: Բայց ինչ նվեր?

  • Kamo Tovmasyan

Նախ ասեմ, որ նախասիրությունները տարբեր են, տարիքը, բնավորությունը, խառնվածքը: Ինձ հաճախ են գրում՝ հուշեք ինչ նվիրեմ ամուսնուս ծնունդին, ես էլ ասում եմ՝ ախր ինչ իմանամ Ձեր ամուսինն ինչա հավանում, կարողա մարդը հաստ ոսկե վզնոցա երազում, կարողա Դիվա ակումբի էն ռուս պարուհունա երազում... Ես ընտրել եմ 10 նվեր իմ ճաշակով, իմ տեսակետով օրիգինալ, սպասված նվեր, որոնցից ես ինքս կուրախանայի Ամանորին: Խնդրում եմ չքոմենթեք, թե բա նվերը նվեր է, կարևորը սերն է, իմ սիրտն եմ նվիրել, ձեռքով եմ սարքել...Ես նման նվերներ չեմ սիրում, 97 թիվը չի, կոնկրետ նվերա պետք նվիրել, որ մարդը օգտագործի: Ցանկում ներկայացված գները կարող են փոփոխվել, հասկանում եք, Ամանորյա զեղչեր են...

Կարճ, կոնկրետ. iPhone Pro Max: Ինչքան էլ ասեք պրիմիտիվա, ծեծվածա, ես սամսունգ եմ սիրում....մեկա նոր այֆոնը բոլորին դուր կգա: Ես ինքս չունեմ, մի տեսակ իմ հին այֆոնը ինձ հերիքումա, բայց ում հետ խոսում ես, ասումա՝ Տենաս կֆայմի ինձ նոր այֆոն նվիրի: 

Գինը՝ սկսած 609 000 դրամից

Որտեղից՝ IBOLIT

_______

 

 Հեռախոսից հետո մյուս չքննարկվող նվերը օծանելիքնա: Նվեր-քարտեր չեմ սիրում նվիրել, ուզում եմ կոնկրետ բացի նվերը, տեսնի, հավանի (դե որպես կանոն ասում են՝ Վայ, հենց սրանից էի ուզում), սթորի անի..մի խոսքով էմոցիաներ եմ ուզում: Մի քանի օր առաջ անվանական ժապավենով նոր K by Dolce Gabbana-ն եմ նվեր ստացել: Վերջին թոփ նորույթներիցա: Կարող ես գնել այս բույրը, ժապավենի վրա տեղում գրել տաս՝ "Ժասմին սիրում եմ Քեզ"...ժապավենը իրեն կպահի, նվերն էլի հետ կտա քեզ, ԼՕԼ

Գինը՝ 39 800 դրամ

Որտեղից՝ ԲՈՒՐՄՈՒՆՔ

_____________

 Ուրեմն 1997թ.-ին ընկերուհուս հետ Լինդայի երևանյան համերգին էի: Այս դեկտեմբերի 28-ին՝ 22 տարի անց Լինդան նորից Երևանումա, ու այդ օրը ընկերուհուս ծնունդնա, այն ընկերուհուս, ում հետ 22 տարի առաջ եղել եմ Լինդայի համերգին: Հասկացաք չէ արդեն, թե ինչ եմ նվիրում նրան Ամանորին: Լինդայի տոմսեր: Երկուսով գնալու ենք, հիշենք մեր ժահելությունը, լսենք մեր հին երգերը, գոռանք, պարենք, լացենք, ծխենք, հարբենք ու հրաժեշտ տանք այս տասնամյակին: Եթե Լինդա չի սիրում այն մարդն ում նվեր եք ընտրում, նվիրեք Լեննի Կրավիցի համերգի տոմսեր: Թբիլիսիում, Մայիսի 31-ին: Այդ տոմսերն էլ մյուս ընկերուհուս եմ նվիրել, ով Լեննիի ֆանատնա: Կամ կարող եք Մադոննայի համերգի տոմսեր նվիրել. 20-27 փետրվար, Փարիզ: Եթե ձեր ընկերը կամ ընկերուհին ոչ Լինդային ոչ Լեննիին ոչ էլ Մադոննային չի ճանաչում, ուրեմն նա ծնվել է 2000-ից այս կողմ, բարի գիշեր:

Գինը՝ սկսած 8000 դրամից

Որտեղից՝ www.ticketon.am

_________

Ես սենց հետաքրքիր գրվածքներով շապիկներ ու սվիտրներ եմ սիրում: Կոնկրետ այս շարքն ունիսեքա, ինքս մի քանիսը գնել եմ տարբեր ընկերների նվիրելու համար, հետաքրքիր ու սրտին կպնող գրվածքներ ունի. Ներսում ՍԵՐ է, Սիրելիս-կզանգեմ...երևի...մի խոսքով դրամաքուիների համար:

Գինը՝ 27 900 դրամ

Որտեղից՝ MADE

________

Այս Ամանորին շատ նվերներ եմ ստացել, բայց այս մեկն ամենաթույն նվերն էր: Դե գիտեք Ես Մադոննայի ֆանատ եմ, ու իմ ֆոլլոուեր @momdaughterart-ն էլ իմանալով դա, նկարել է Մադոննայի Madame X կերպարով նկար հատուկ ինձ համար: Ուղղակի անգնահատելի նվեր է, արժեքավոր, օրիգինալ, բացառիկ: Ինձ թվումա նման նվեր պատվիրելն ու նվիրելը անհնարա ազդեցություն չթողնի:

Գինը՝ Չգիտեմ, նվիրել են

Որտեղից՝ @momdaughterart

______

Հասկանում եք չէ, որ ապագան օնլայն գնումներիննա, պետքա արդեն իսկ սովորել ընթացքին: YOOTOONLINE-ը ներկայացնում է միջազգային պրեմիում բրենդերի նմուշները մատչելի գներով: Կայքը շատ պարզա գրված, տեսնում ես զեղչերը, համեմատում ես, գնում ես, անվճար առաքմամբ ստանում ես կարճ ժամանակում: Ինձ թվումա բոլորիդ դուր կգա, հաճելի գնումներ: 

Գինը՝ նայած ինչ ընտրես

Որտեղից՝ YooTo.online

___________

Ընկերուհիս ծնողներին գիտեք ինչ Ամանորյա նվերա նվիրել? Երկու տոմս դեպի ՀՌՈՄ: Նոր ավիաընկերությունների առկայությունը շուկայում մեզ ստիպումա հաճախ ճանապարհորդել ու նվիրել ավիատոմսեր արդեն ավելի մատչելիա դառնում: Օրինակ՝ Երևան-Հռոմ Երևան Վալենտինին, կամ Միլան՝ Հին Նոր տարվանը: Ըստ իս, ամենաթույն նվերնա: Էժան ու տպավորիչ:

Գինը՝ սկսած 65 եվրոյից (Օրինակ հունվարի 14-18 Հռոմ)

Որտեղից՝ www.ryanair.com

_________

Հիմա շատ են դիզայնի սրահները, ու նման սրահներում շատ կան օրիգինալ նվերներ: Օրինակ ես ինքս ինձ մի քանի օր առաջ գնել եմ 30 դիսկո բոլեր ու զարդարել եմ տոնածառս այս բոլերով: Վստահ կարող եմ ասել, որ անկախ սեռից ու տարիքից, բոլորը նման նվերից կուրախանան: Տոնական, օրիգինալ, Ամանորյա....

Գինը՝ սկսած 1 500 դրամից

Որտեղից՝ muy mucho

______

Մի լավ ընկեր ունեմ՝ Սերոժը, կպած որոշել էր Ամանորյա նվեր նվիրեր, ես էլ ասի լավ, ուրեմն նվիրիր ճամպրուկ: Ուրիշ ճամպրուկ եմ ուզել, քանի որ այս մեկը հաստատ կգողանային օդանավակայանում, բայց որպես նվեր նայեք ինչ թույն նվերա: Ճիշտ ա օրիգինալ Off White x Rimova չի, օրիգինալը մոտ 1200 $ արժի, բայց մեկա սիրունա: Թափանցիկ, չկրկնվող, ոճային....հաստատ բոլորը կհավանեն, բացի այդ, ասում եմ չէ, 2020-ին բոլորս ավելի հաճախ ենք ճանապարհորդելու, շատ պետքական նվերա:

Գինը՝ 159 000 դրամ

Որտեղից՝ EGO CONCEPT

___________

Հաստատ կարող եմ ասել, ընտանի կենդանիներ բոլորն են սիրում, բայց ոչ բոլորն են ռիսկ անում գնել: Կփչացնի կահույքը, առավոտները ոնց եմ տանելու ման տալու, մազա թողնում...հազար ու մի խնդիր կա: Հետազոտությունը ցույցա տվել, որ ցանկացողների 90 տոկոսը չեն գնում ընտանի կենդանի, բայց եթե ստանան նվեր՝ հաստատ կպահեն: Օրինակ ես, երբեք չեմ գնի, քանի որ շատ զբաղված եմ ու չեմ կարողանա նորմալ խնամել խեղճ կենդանուն, բայց եթե նվեր ստանամ այ սենց սուպեր շուն, հաստատ ամեն գործ մի կողմ կդնեմ ու ռեֆլեքսորեն կսկսեմ մտածել մենակ իրա մասին: Մեր Դավոն տեցն էլ արեց, Ամանորին ինքն իրան շուն նվիրեց, իրականում ընկերուհուն էր ուզում նվիրեր Ամանորին, էն էլ բաժանվեցին, շունն էլ իրեն մնաց.....

Գինը՝ 140 000 դրամ

Որտեղից՝ www.list.am

___________

 Հարգելիս, եթե փող չկա, հիշի, որ ամենաթանկ նվերն իրականում վերաբերմունքնա: Ուղղակի գնա, գրկի, ասա մերսի որ կողքիս ես, հավատա էդ ամենալավ նվերնա....

back-top