l

lifestyle

Հեքիաթային ՉԱՅԽՈՆԱՅԻ բացումը Հյուսիսային պողոտայում

Ինչու հեքիաթային, պարզապես որ ՉԱՅԽՈՆԱ ռեստորան-լաունջի կարգախոսն է այդպես.Հեքիաթը քաղաքում է…ու հենց այնպես ասված չէ, ի դեպ: Արդեն մեկ ամիս Հյուսիսային պողոտայի սրտում երևանցիներն ու արտերկրից ժամանած հյուրերն այցելում, հիանում ու համտեսում են այս նոր ժամանցավայրի շատ համեղ խորտիկները, վայելում են նարգիլե, բացառիկ թեյեր, լսում լավ երաժշտություն, ոմանք էլ արդեն հասցրել են այստեղ նշել իրենց ծննդյան տոները: Մարտի 3-ն ՉԱՅԽՈՆԱՆ պաշտոնապես բացեց իր դռները և մենք բացառիկորեն ներկայացնում ենք ձեզ փակ շնորհանդեսի բոլոր մանրամասները:

Հիշեք հասցեն՝ Հյուսիսային պողոտա 3: Գործում են երկու մուտքեր, կարող եք բարձրանալ ռեստորան վերելակով կամ աստիճաններով, սակայն խորհուրդ եմ տալիս նախապես ամրագրել սեղան, քանի որ բացման իսկ օրվանից գրեթե անհնար է պարզապես այցելելով՝ գտնել ազատ սեղան: Արևելյան, կովկասյան և եվրոպական խոհանոցը կարող եք գնահատել հարուստ և բազմաոճ ինտերիերի ներքո: Ծխողների և չծխող հյուրերի սրահներն առանձնացված են: Իհարկե գլխավոր մեխը խոհանոցն է: Նշեմ, որ ՉԱՅԽՈՆԱՅԻ շեֆ-խոհարարը մոսկովյան հայտնի White Rabbit ժամանցավայրի խոհարարն է, ով արդեն այստեղ ձեզ կզարմացնի ինչպես ավանդական կովկասյան, ուզբեկական, միքսված խոհանոցով, այնպես էլ հեղինակային հատուկ ուտեստներով, նաև դեսերտներով, որոնք կարող եք համտեսել միայն ՉԱՅԽՈՆԱՅՈՒՄ:

Ուշադրություն դարձրեք ինտերիերի դիզայնին, դետալներին, DJ-ի սեղանից մինչ բաց խոհանոցի դիզայնը, ֆիրմային նարգիլեներից մինչ բազմահամ թեյերի մատուցման ձևաչափը ձեզ անտարբեր չի թողնի: Թեյ պատվիրեք պարտադիր, ճիշտ ընտրված հավելումները և մատուցման եղանակը ձեզ կզարմացնի: Գնային քաղաքականությունը հաջորդիվ ձեզ կզարմացնի, սպասարկումը ևս ու արդյունքում դուք կբացահայտեք ձեզ համար արևելյան հեքիաթային մի փոքր աշխարհ Երևանի կենտրոնում, որն անկասկած կդառնա ձեր և ձեր հյուրերի նոր սիրված վայրը մեր քաղաքում:

Հյուսիսային պողոտա 3

(012) 880 880
 

back-top