Kamancha
l

lifestyle

Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Սլիմանն ու այլ աստղեր Ազնավուրի 95-ամյակի համերգին

Պատրիկ Ֆիորի, Հելեն Սեգարա, Սլիման, Լեա Կաստել, Րաֆֆի Արտո...Համալիրում Շառլ Ազնավուրի երկրպագուները ցնծում էին, ֆրանսիացի հայտնի արտիստներն էլ լեգենդի հայրենիքում կարծես կրկնակի հուզված էին: Ազնավուրի 95-ամայկին նվիրված համերգը կայացավ, համերգ, որը դեռ երկար կհիշվի բոլոր ներկաների կողմից, իսկ վարագույրների հետևում տհաճ սկանդալ էր. համերգի կազմակերպիչը կորել էր, հայկական ժառգոնով ասած՝ կեսից փախել էր....խառը պատմություն հեփիէնդով:

  • Kamo Tovmasyan

Արդեն քանի անգամ կազմակերպվում են Երևանում համերգներ ու կեսից չեղյալ են համարվում: Մենք հրաժարվում ենք արդեն նախապես գովազդել նման համերգներ, քանի որ հետո մեր հետևորդները մեզ են մեղադրում՝ ասելով թե մեզ մոտ գովազդը տեսնելով գնել են տոմսեր ու հիմա պահանջում են իրենց գումարները: Այդպես եղավ Ռամազոտիի համերգի դեպքում: Այս համերգի կազմակերպիչը կեսից կորել էր, հետո հայտնվեց ու ամբողջ պատասխանատվությունը գցեց հովանավորների ուսերին: Հետո համերգն արդեն ներկայացվեց ՀՀ Վարչապետի հովանու ներքո, պետական մարմինները սկսեցին աջակցել նախաձեռնությանը, մի խոսքով փրկեցին համերգը: Այս տհաճ միջադեպի բոլոր մանրամասները կարող եք լսել հատուկ մամլո ասուլիսի ընթացքում, հիմա երկուշաբթի է, ու հրաշալի համերգից հետո չեմ ուզում բացասական էմոցիաներով ներկայացնել այն: 

Իրավիճակի փրկման համար շնորհակալություն ֆրանսիական երկու ընկերությունների՝ SHAHBAZIAN և ANNA KAROLINA ընկերությունների հիմնադիրներին: Իհարկե նաև մեր կառավարությանը ու բոլոր այն անձանց, ովքեր իրոք սրտացավ էին: Անցկացնել լեգենդին նվիրված համերգ նման սկանդալով իհարկե տխուր փաստ է, բայց լավ է, որ կան անձինք, ովքեր ունեն պատասխանատվություն և գործն ավարտին հասցրին: Չմոռանամ նաև նշել, որ Ազնավուր հիմնադրամը և ընտանիքը կապ չունի այս համերգի հետ: Համերգի գեղարվեստական ղեկավարն էր Լուսինե Մարտիրոսյանը, վարում էին համերգը Արման Մարգարյանը և Աննա Գրիգորյանը, բեմում էր նաև Էդուարդ Թոփչյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին, ինչպես նաև Կամո Սեյրանյանը:

back-top