l

lifestyle

Մոմավառություն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

Այս ամսին պլանավորված էր Շառլ Ազնավուրի հատուկ երեկոն Երևանում, մինչ դեկտեմբերի 15-ը՝ համերգների շարք Ֆրանսիայում: Լեգենդը վերջերս խոստովանեց, որ պլանավորում է իր 100-ամյակին մեծ մենահամերգ ունենալ, բայց ավաղ վերջին երազանքն ընդհատվեց...Հարյուրավոր մոմեր այս պահին վառվում են Շ. Ազնավուրի անվ. հրապարակում, հայերը եկել են հրաժեշտ տալու Աշխարհի ամենահայտնի, սիրված ու կարևոր հային՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանին:

  • Kamo Tovmasyan

Հոկտեմբերի 1-ին 4 շնորհանդեսներ ունեինք, աշխատում էինք կեսօրից, ու երբ մնացել էր մերջին նկարահանումը, նոր միայն այցելեցի ֆեյսբուք ու Ֆայինայի ստատուսից անակնկալի եկա: Փաստորեն Նա իրոք լքեց մեզ, 94 տարեկան հասակում: Իհարկե շատերս կերազեինք նման կյանքի ու աշխատասիրության մասին, հիշեցնեմ, որ նույնիսկ այս տարիքում Ազնավուրը շարունակում էր ակտիվ շրջագայել ու հանդես գար մենահամերգներով, բայց ոչ մի հայ, սրտի խորքում չէր ուզում գա այս պահը, երբ հասկանում ես, որ Մեծն Շառլն այլևս չկա...

Աշխատանքից հետո շտապեցի Շ. Ազնավուրի անվ. հրապարակ: Հարյուրավոր հայեր լուռ լսում էին նրա երգերը, մոմ էին վառում ու շփվում միմյանց հետ՝ քննարկելով Ազնավուրի երգացանկը, կյանքը, անցած ուղին: Հարևանությամբ գործող սրճարաններում նրա րգերն էին, Կինո Մոսկվայի էկրաններին նրա լուսանկարները...հուզիչ էր, գեղեցիկ ու վեհ: 

Շառլ Ազնավուրը ծնվել է Փարիզում, նրա իսկական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Իր կարիերայի ընթացքում ձայնագրել է ավելի քան 1300 երգեր, խաղացել է ավելի քան 60 ֆիլմերում ու վաճառել է 200 մլն.-ից ավել ալբոմներ: Իհարկե Շառլ Ազնավուրի մասին կարելի է գրել հատորեն, խոսել նրա տասնյակ հեղինակավոր մրցանակների, բարեգործական ծրագրերի մասին...բայց նրա հանդեպ սերը երբեք չի արտահայտվել նրա հաջողություններով, բարեգործությամբ կամ մրցանակներով: մեզ համար նա եղել է ամենահայտնի, ամենասիրված ու բարի հայն Աշխարհում:

Ազնավուրը ծնողների հետ:

Իր կայնքի գլխավոր կանանցից մեկի՝ Էդիտ Պիաֆի հետ:

Երեք անգամ ընտանիք է կազմել, ունի 6 երեխա:

Շառլ Ազնավուրի քանդակը Գյումրիում:

Շառլ Ազնավուի տուն-թանգարանը Երևանում:

_________

back-top