l

lifestyle

Céntrico Cascade Dine Hookah Wine-ի բացումը Կասկադում

Բաղրամյանից դեպի Կասկադ թեքվող հատվածում, անմիջապես HSBC բանկի հարևանությամբ բացվել է երկհարկանի Céntrico Cascade Dine Hookah Wine-ը, որի բացմանը մենք ևս ներկա էինք: Իրարից տարբերվող երկու սրահներ ծխողների և չծխողների համար, հիանալի բացօթյա հատված, երեխաների համար հատուկ խաղասենյակ, գինիների 100-ից ավել տեսակներ, fusion խոհանոց, նարգիլե......խառնեցի ամեն ինչ, եկեք սկսենք սկզբից...

Վայրը կարծում եմ արդեն պազեցինք, Բաղրամյան պող.-ից թեքվելով դեպի Իսահակյան անմիջապես կնկատեք այն: Բացօթյա հատվածն իհարկե այս եղանակին ամենացանկալի հատվածն է, սակայն ցերեկվա տապին երկրորդ՝ զով սրահն ավելի ակտուալ կլինի: Առաջին հարկում նարգիլե-սրահն է, այն ավելի շատ հանգիստ ժամանցի սիրահարների համար է, այ բացմանը մի քանի զույգեր, ովքեր գուցե այդքան էլ չէին սիրում աղմկալի միջավայր, առանձնացել էին բուխարու մոտ և գինի էին ըմպում, կամ նարգիլե ծխում: Եթե դուք ավելի բաց երանգների սիրահար եք, երկրորդ հարկն ամբողջությամբ ձեզ համար է: Արդիական ինտերիեր, շատ հաճելի անկյուն պատուհանի մոտ, որտեղ կարող ես նույնիսկ մենակ այցելել ու աշխատել կամ ինչ-որ բան ըմպել: Նշեմ, որ նույն հարկում գործում է մանկական խաղասենյակ, որտեղ ծնողները կարող են թողնել երեխաներին արհեստավարժ խաղավարների մոտ, մինչ կավարտեն հանդիպումը, կամ ընթրիքը: 

Խահանոցը բազմազան է, կգտնեք տարբեր երկրների խոհանոցների ուտեստներ, թե եվրոպական, թե ասիական, այսպես ասեմ՝ ամեն ինչից մի քիչ-մի քիչ: Մեծ շեշտ է դրված գինիների սիրահարներին գոհացնելու վրա: Ավելի քան 100 տեսակ գինիներ են ներկայացված այստեղ, ուստի այս հարցում դուք միանշանակ գոհ կմնաք: Céntrico Cascade Dine Hookah Wine-ը գործում է մինչ 02.00-ը: 

Իսահակյան 46/3

091-77 99 70

Facebook/ Céntrico Cascade

back-top