Kamancha
l

lifestyle

ԿՈՎԿԱՍ հյուրանոցային համալիրի լողավազանի ամառային շրջանը բացված է

Նախորդ տարի, արդեն 5 տարի գործող ԿՈՎԿԱՍ հյուրանոցային համալիրը ներկայացրեց իր բացօթյա լողավազանը, որը դարձավ քաղաքի ամենասիրված ու հարմար վայրերից մեկը թեժ ամառվա ամիսներին: Երեխաների պաշտպանության օրը ԿՈՎԿԱՍ հյուրանոցային համալիրը սկսեց արդեն 2019 ամառային շրջանը և բոլորին հրավիրում է հենց իր բացօթյա լողավազանում վայելելու ամառը: 

  • Kamo Tovmasyan

Հիշեցնեմ նաև, որ հյուրանոցը համալրվել է նոր համարներով, գործում է ՍՊԱ կենտրոն, 4 տարբեր մեծության կոնֆերանս սրահներ, ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ռեստորանային սրահ, բացօթյա շքեղ լողավազան, ինչպես նաև փակ լողավազան: Ինքս հաճախ եմ լինում այստեղ, այնպես որ ներկայացնել առանձնահատկություններն անձնական փորձով: Առավելություններից է խոհանոցը, որը շատ համեղ է և հասանելի գնային քաղաքականությամբ: Շատ հարմար է բարը, որտեղ կարող ես կոկտեյլ պատվիրել դուրս չգալով լողավազանից: Ի տարբերություն մի շարք այլ լողավազանների, այստեղ կարող եք մնալ ջրում առավոտյան 10.00-ից մինչ 22.00-ն: 

Աշտարակի խճուղի

060-50 11 77

www.caucasus.am

back-top