l

lifestyle

Իսպանական շունչը Հայաստանում. Casa de España

Արդեն 4 տարի գործող Casa de España ռեստորանը հասցրել է սիրվել ու ձեռք բերել մշտական այցելուներ, ովքեր էլ երեկ իսպանական կենդանի երաժշտությամբ վայելեցին իսկական իսպանական երեկո և ծանոթացան ավելացված-թարմեցված ճաշացանկին, լուսային նոր լուծումներով ինտերիերին, նարգիելի նոր տեսականուն: 1 ամսվա դադարից հետո վերանորոգված և նորացված Casa de España-յի վերաբացումը դիտեք ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

Երկհարկանի, 3 սրահներով առանձնացված Casa de España ռեստորանն ընտանիքի անդամների, ընկերների, սիրելիի հետ ժամանցի անցկացման իդեալական վայր է: Այս վայրը մասնագետների շնորհիվ ձեռք է բերել իսպանական մշակույթին հատուկ երանգներ: Ռեստորանում տիրող մթնոլորտի, դիզայնի յուրահատուկ փոփոխությունների և ինտերիերի համալրման շնորհիվ այցելուներն ավելի հարմարավետ կզգան իրենց: Այս ամենից բացի սրահում կատարվել է լուսային հետաքրքիր լուծումներով փոփոխություններ, ինչի շնորհիվ մթնոլորտն էլ ավելի ռոմանտիկ է դարձել: Սա դեռ ամենը չէ. այսուհետ ռեստորանում պարբերաբար տեղի կունենան շոու-ծրագրեր` իսպանական կենդանի երաժշտությամբ. իսպանական մոտիվներով live կատարումներ, կուբայական ձայներ և ֆլամենկո պարեր:

Ինչպես կռահում եք` Casa de España-յի խոհանոցը տիպիկ իսպանական է, որտեղ մատուցվում են իսպանիայից բերված ուտեստներ, դե իսկ ավագ-խոհարարը պարբերաբար վերապատրաստվում է Իսպանիայում, ինչի արդյունքում ճաշացանկը պարբերաբար համալրվում է իսպանական նոր ու համեղ ուտեստներով: Այստեղ կարող եք փորձել օրգանիկ josper grill-ի մեջ բնական փայտածուխով պատրաստված ուտեստները, իսպանական ավանդական սանգրիան, լավագույն մյունխենյան գարեջուրը, Ի դեպ, Casa de España-ն հրաշալի վայր է կորպորատիվ միջոցառումներ, ծննդյան տարեդարձներ և տարբեր տոնական առիթներ նշելու համար: Չմոռանանք առանձնացնել նաև Marrakesh Hookah House-ի բացառիկ նարգիլեները, որոնք ևս կարող եք վայելել Casa de España ռեստորանում: Ի դեպ, եթե հիշում եք, Marrakesh Hookah House կալյանը մեր վերջին 2017թ.մրցանակաբաշխությանն արժանացավ տարվա Hookah House մրցանակին:

back-top