Kamancha
l

lifestyle

Fashion Campus 2019. Graduation Fashion Show The Alexander հյուրանոցում

FASHION CAMPUS նորաձևության դպրոցի մոտ 20 շրջանավարտներ իրենց այս տարվա ավարտական աշխատանքները ցուցադրեցին The Alexander հյուրանոցի շքեղ սրահում: Ցուցադրությունը վարում էի Ես, երաժշտական մասն ապահովում էր DJ Alen Hertz-ը: Նորաձևության դպրոցի, առաջարկների և շրջանավարտների աշխատանքների մասին՝ ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

FASHION CAMPUS նորաձևության դպրոցը հիմնադրվել է 2014թ-ին: Մինչ օրս դպրոցում ուսանել է շուրջ 300 աշակերտ, որոնցից շատերն արդեն ունեն իրենց ուրույն տեղը նորաձության ոլորտում: Շատ կարճ ժամանակահատվածում դպրոցը գրանցեց բազմաթիվ հաջողություններ՝ փորձելով անել առավելագույնը իր ուսանողների համար:

2015թ..-ին FASHION CAMPUS-ը պայմանագրեր է կնքել իտալական Istituto Marangoni և Milan Fashion Campus նորաջևության դպրոցների հետ և համագործակցություն սկսել՝ դպրոցի շրջանավարտներին հնարավորություն տալով շարունակել ուսումը Իտալիայում: 2017թ. ապրիլ ամսին Fashion Campus դպրոցը պայմանագիր է կնքել Istituto Europeo di Design համալսարանի հետ, որը հնարավորություն կտա շրջանավարտներին ուսումը շարունակել ոչ միայն Իտալիայում, այլև եվրոպական այլ երկրներում, ինչպես նաև Բրազիլիայում: 

Դպրոցը կազմակերպում է 10-14 տարեկան աղջիկների համար նախատեսված հատուկ կար ու ձևի, բատիկ արվեստի, ինչպես նաև կոմպոզիցիայի դասընթացներ, որոնց ընթացքում աղջիկները հնարավորություն ունեն ստեղծել իրենց պատկերացրած հագուստը և կրել այն: FASHION CAMPUS-ը կազմակերպում է նաև հատուկ ոճաբանության և նորաձևության պատմության դասընթացներ՝ անգլերեն լեզվով, որը օգտակար է այն ուսանողների համար, ովքեր դպրոցն ավարտելուց հետո ցանկություն ունեն մեկնել Եվրոպա՝ շարունակելու ուսումը: FASHION CAMPUS նորաձևության դպրոցի հիմնադիրն է Իրինա Խարատյանը: Դպրոցում գործում են երկու տեսակի դասընթացներ` նախատեսված ինչպես այն անձանց համար, ովքեր ունեն որոշակի զբաղվածություն` աշխատանք, ուսում, ընտանիք և այլն, այնպես էլ այն անձանց համար, ովքեր իրենց ողջ ժամանակը ցանկանում են տրամադրել Fashion Designer-ի մասնագիտությանը: 

 Երիտասարդ տաղանդավոր դիզայներները՝ ավարտելով Fashion Campus նորաձևության դպրոցը, The Alexander հյուրանոցում հանդես եկան իրենց ավարտական հավաքածուի ցուցադրությամբ: Graduation Fashion Show 2019-ի գործընկերներն էին ASOYAN BEAUTY CENTER-ը, որի հմուտ մասնագետներին վստահվել էր բոլոր մոդելների վարսահարդարումն ու դիմահարդարումը, NAIL CAMPUS-ը, որը հոգացել էր աղջիկների մատնահարդարման մասին: Մասնակից դիզայներներից մեկը՝ Աննա Հարությունյանը հանդես եկավ նաև երաժշտական կատարմամաբ:

Ի դեպ, երեկոյի ընթացքում ես կրում էի հենց Աննա Հարությունյանի AH Collection-ի շապիկը: Մեկ այլ մասնակից դիզայներ՝ Աննա Առաքելյանը նաև երեկոյի հյուրերի շրջանում խաղարկեց իր բրենդային բրոշներն ու իր ատելյեից օգտվելու սերտիֆիկատ: Մեր հաղորդավարուհի Տոմա Սարգսյանի զգեստի հեղինակն էլ դիզայներ Ռուզաննա Ավետիսյանն էր, ով երեկոյի ընթացքում ներկայացավ իր RUZZI ապրանքանիշով: Այս տարվա մասնակից դիզայներներն էին՝ Տաթևիկ Մովսեսյան, Լիանա Մամիկոնյան, Աննա Հարությունյան, Նանե Հայրապետյան, Կարինա Հարությունյան, Միլենա Հակոբյան, Անգելինա Բարսեղյան, Ինա Բրեդֆորդ, Հասմիկ Պլուզյան, Անի Ավետիսյան, Ռուզաննա Ավետիսյան, Աննա Առաքելյան, Սաթենիկ Մխիթարյան, Էմիլիա Բաղդասարյան, Արմինե Սահարյան, Անաստասիա Կալաուշինա, Աննա Մխիթարյան, Էնջլ Զադոյան, Էլեն Հակոբյան:

    Հանրապետության 85/4

(010) 52 96 88

(099) 52 96 88

Facebook/FashionCampus

back-top