l

lifestyle

Պետք է Այցելել! BUFFALO Music Club-ի բացումը Հանրապետության 72/1 հասցեում

Նախորդ տարի Հանրապետության 72/1 հասցեում բացված BUFFALO Grill House-ը շնորհիվ համեղ խոհանոցի, համեղ գարեջրի և մտերմիկ մթնոլորտի, միանգամից դարձավ երևանցիների և հյուրերի սիրված ժամանցավայրերից մեկը Երևանում: Դեռ նախորդ տարի պլանավորելով, հիմա արդեն BUFFALO Grill House-ը մեզ ներկայացնում է իր առաջին հարկում բացված BUFFALO Music Club-ը՝ դառնալով ժամանցային ամբողջական կոմպլեքս բոլոր տարիքի և նախասիրությունների անձանց համար: BUFFALO Music Club-ի բացման շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

 

Այսպիսով առաջին հարկում արդեն իսկ գործում է նորաբաց BUFFALO Music Club-ը, երկրորդ հարկում BUFFALO Grill House-ն է, բացօթյա հատվածը նույնպես կսկսի ընդունել հյուրերի արդեն մոտ օրերս՝ ըստ եղանակի: Դուք ունեք 3 տարբեր սրահներ՝ համեղ ուտելու, երաժշտություն լսելու, պարելու, նարգիլե ծխելու, սրճելու կամ տարբեր միջոցառումներ անցկացնելու համար:

Հանրապետության 72/1

(011) 577 577

www.buffalo.am

Facebook/BUFFALOGrillHouse

Նախ խոսեմ BUFFALO Grill House-ի մասին նրանց համար, ովքեր դեռ չեն այցելել այստեղ: Ինչպես փակ, այնպես էլ բացօթյա սրահում կարող եք պատվիրել եվրոպական, նաև ֆիրմային ուտեստներ, շատ համեղ գարեջուր, իսկ շաբաթվա մի քանի օրերի ընթացքում լսել տարբեր ոճի արտիստների կենդանի կատարումները: Առաջարկում եմ միանալ BUFFALO Grill House-ի ֆեյսբուքյան էջին, որտեղ պարբերաբար ներկայացվում են երաժշտական ծրագրերը, մանրամասնորեն ներկայացված է մենյուն և այցելելու դեպքում շատ հարմար է միանգամից պատվիրելու համար: Կարող եմ հարուստ խոհանոցից խորհուրդ տալ պատվիրել մի քանի ուտեստ, որոնք ինքս փորձել եմ, ու վստահ եմ ձեզ նույնպես դուր կգա: Պատվիրեք տավարի սոտե բանջարեղենով, ԲԱՄԲԵՐԳ հատուկ աղցանը հավի թոքով և ռուկոլայով, կովկասյան խոհանոցի սիրահարներին խորհուրդ կտամ պատվիրել Կայկական կուժը՝ այսպես է կոչվում հեղինակային ուտեստներից մեկը, որը նույնպես շատ համեղ է: Պետք է հատուկ նշեմ, որ աղանդներն այստեղ նույնպես համեղ են, թե տիրամիսուն, թե շտրուդելը...իրոք չեմ կարող առանձնացնել, պետք է փորձեք բոլորը: Մեծ շեշտ է դրված գարեջրի վրա, ինչպես շշալցված, այնպես էլ լցնովի, ինչպես տեղական այնպես էլ եվրոպական...գարեջրի սիրահարները դժգոհ չեն մնա: Ընդմիջմանը (ժամը 12։00 - 15։00, Երկուշաբթի-ուրբաթ) համեցեք Buffalo Grill Bar և համտեսեք ուտեստները 20% ԶԵՂՉՈՎ։
 
Ահա այստեղ կարող եք վերհիշել BUFFALO Grill House-ի բացման շնորհանդեսը, որը տեղի ունեցավ նախորդ տարվա ամռանը:

Դե իսկ առաջին հարկում բացվեց արդեն Buffalo Music Club-ը, հետևեք ինձ տեսնելու համար, թե ինչպիսին է այն....

Ակումբը գործում է արդեն մինչ ուշ գիշեր, կեսգիշերից հետո նույնպես կարող եք այստեղ այցելել ժամանցի անցկացման համար: Ինչպես տեսնում եք, նստատեղերը նախատեսված են հիմնականում 4-10 հոգանոց խմբերի համար, սակայն պարզապես զույգերը ևս կարող են այցելել ու գտնել իրենց անկյունը: Ինչպես մեծ ծննդյան տոների, այնպես էլ փոքր խմբով տոնական միջոցառումների համար ակումբն առաջարկում է հիանալի պայմաններ: Այստեղ արդեն կարող եք նաև պատվիրել ֆիրմային նարգիլե, կոկտեյլների մեծ տեսականի և ինչպես արդեն ասացի վայելել հանգիստը նույնիսկ կեսգիշերից հետո:

Պարբերաբար այստեղ կհյուրընկալվեն լավագույն հայկական բենդերը, արտիստները, կկազմակերպվեն համերգային երեկոներ և DJ փարթիներ: Բացման շնորհանդեսի հատուկ հյուրն էր The Band-ը և Կարինա Առուստամյանը, Կուբայից ժամանած երգչուհի Ivonne-ը և DJ Rea-ն:

Ինչպես նկատեցիք, ակումբի ինտերիերը յուրահատուկ է, նույնիսկ դետալները ձեզ կհետաքրքրեն, նաև կզարմացնեն: Օրինակ ինձ դուր եկավ-լվացարան-սաքսոֆոնը, ակումբի հետաքրքիր դուռը և իհարկե պարահրապարակում տեղադրված, կարելի է ասել գլխավոր Face Control-ը: Այժմ դուք գիտեք, թե որտեղ կարող եք նշել ձեր տարեդարձները, կամ անցկացնել հետաքրքիր ժամանց ընկերների հետ նույնիսկ կեսգիշերից հետո:

back-top