l

lifestyle

Brow Up Total Look սրահի բացումը Թումանյան 11 հասցեում

Թումանյան 11 հասցեում բացվեց ռուսական հայտնի Brow Up Total Look ցանցի երևանյան առաջին սրահը, որն իր տեսակով եզակին է: Brow Up-ն ի սկզբանե հոնքերի խնամքի մասնագիտացված կենտրոն էր, սակայն տարիների ընթացքում բրենդը դարձել է կանանց Total Look-ն ապահովող բրենդ, որտեղ ներկայացված է և դիմահարդարման, վարսահարդարման, մատնահարդարման ծառայություններ: Երևանյան սրահի առաջին հարկում գործում է նաև երեկոյան զգեստների և աքսեսուրաների վաճառքի և վարձույթի սրահ: Այս բազմաֆունկցիոնալ կենտրոնի բացման շնորհանդեսւը դիտեք ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

Հոնքերը ժամանակակից կանանց լուքի ամենակարևոր դետալներից են, և ուզում եմ սևեռել ձեր ուշադրությունն այն փաստի վրա, որ խոսքը պարզապես հոնքերի տատուաժի մասին չէ, այլ ամբողջական խնամքի, հետևման, իմիջային ձևավորման: Brow Up ռուսական բրենդը հենց այս սկզբունքով ստեղծել է իր սրահների ցանցը, որի երևանյան սրահը բացվեց Թումանյան 11 հասցեում: Բրենդի հիմնադիր Վերոնիկա Սիդորովան անձամբ ժամանալ էր Հայաստան՝ ներկա գտնվելու բացման շնորհանդեսին:

Այսպիսով, պարզեցինք, որ Brow Up-ն առաջնահերթ հենց հոնքերի խնամքի մասնագիտացված կենտրոն է, սակայն այստեղ իհարկե մատուցվում են մաշկի, մարմնի և դեմքի խնամքի բազմապիսի ծառայություններ: Առաջին հարկում վարսահարդարման ստուդիան է, որի հարևանությամբ գործում է երեկոյան զգեստների, նաև աքսեսուարների վաճառքի և վարձակալության սրահը: Կենտրոնի բարձրակարգ մասնագետների կողմից տանալով ձեր լուքը, այն կարող եք ամբողջացնել հենց տեղում ընտրված երեկոյան զգեստով, եթե հրավիրված եք որևէ միջոցառման: Այս ձևաչափը մեզ մոտ տարածված չէ, ի տարբերություն Ռուսաստանի կամ եվրոպական երկրների, ինչը կարծում եմ Brow Up Total Look կենտրոնի առանձնահատկություններից է:

Երկրորդ հարկում արդեն դիմահարդարման և հոնքերի խնամքի սրահն է: Նշեմ նաև, որ երկրորդ հարկում ներկայացված է պրոֆեսիոնալ կոսմետիկա, այնպես որ Brow Up Total Look կարող եք այցելել պարզապես գնումներ կատարելու համար, եթե նույնիսկ տվյալ օրը մասնագետների ծառայություններից օգտվելու կարիք չունեք:

Թումանյան 11

(011) 779099

Facebook/BrowUpTotalLook

back-top