l

lifestyle

«Լավագույն Հայկական բրենդ 2020» Ամենամյա Մրցանակաբաշխություն

«Մեգերյան Կարպետ» մշակութային համալիրում կայացավ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Համավարակով պայմանավորված սահմանափակումները, պատերազմն ու հետևանքները անհնար էին դարձնում մտահղացման իրականացումը, սակայն հենց նման նախաձեռնությունները հայրենական արտադրողներին և հայկական տարբեր ընկերություններին քաջալերելու կարևոր ազդակ կարող են լինել՝ պետության հզորացմանն ուղղված իրենց ջանքերը կրկնապատկելու համար։

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ՝ Արամ Նավասարդյանի և պրոդյուսեր՝ Էդգար Այվազյանի նախաձեռնությամբ իրականացավ «Լավագույն Հայկական Բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում լավագույնը ճանաչված ընկերությունները ընտրվել էին՝ 2020-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հեռախոսային հարցումների արդյունքների հիման վրա: 

Մրցանակաբշխությունը կազմակերպեց Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան, որի նախագահն է՝ Արամ Նավասարդյանը և Մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր՝ Էդգար Այվազյանը:

Լավագույնը Ճանաչված ընկերություններին հանձնվեցին երկլեզու պատվոգրեր /հայերենով և անգլերենով/: Միջոցառման անցկացման համար ընտրվեց հայկական գորգագործության արվեստի պահպանման հայտնի կենտրոնը՝ «Մեգերյան կարպետ» համալիրը: Մրցանակաբաշխության հյուրն էր՝ էթնո-փոփ ժանրի երգչուհի Գաբի Գալոյանը։ Մրցանակաբաշխությունը վարեց հայտնի հաղորդավար՝ Վահե Խանամիրյանը: Մրցանակներ հանձնելու համար հրավիրվել էին պատվարժան մարդկանց, որոնց թվում էին նաև տարբեր ասոցիացիաների նախագահներ, առաջատար մասնագետներ: Մրցանակաբաշխությունը կհեռարձակվի «Արմենիա» և Արմենիա Պրեմիում հեռուստաընկերությունների եթերում։

Այսպիսով ներկայացնում ենք «Լավագույն Հայկական բրենդ 2020» Ամենամյա Մրցանակաբաշխության Լավագույնի կոչմանն արժանացած հայրենական արտադրողներին և ծառայություն մատուցող ընկերություններին:

«Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն»՝
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություն


«Տարվա լավագույն հրուշակեղեն և տորթ արտադրող ընկերություն»՝
«ԴԱՆ ԴԵՍԵՐՏ» հրուշակեղենի ձեռնարկություն


«Տարվա լավագույն վճարային համակարգ»՝
«ԹԵԼ-ՍԵԼ» ընկերություն


«Տարվա լավագույն ռադիոկայան»
«ՌԱԴԻՈ ՎԱՆ», FM-103.1


«Տարվա լավագույն սուրճ արտադրող ընկերություն»`
«ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություն


«Տարվա լավագույն մարզաառողջարարական համալիր»
«ՄՈՒԼՏԻ ՎԵԼՆԵՍ» կենտրոն


«Տարվա լավագույն ոսկյա զարդերի առևտրի կենտրոն»՝
«ՈՍԿՈՒ ԱՇԽԱՐՀ» առևտրի կենտրոն

 

«Տարվա լավագույն էլեկտրատեխնիկայի խանութների ցանց» ՝
«ՎԵԳԱ» ընկերություն


«Տարվա բջջային հեռախոսների լավագույն խանութների ցանց»՝
«ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ» ընկերություն


«ՏԱՐՎԱ Լավագույն ԲԱՆԿ»՝
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ

«Տարվա լավագույն գինի արտադրող ընկերություն»՝
«ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ընկերություն


«Տարվա լավագույն արագ սննդի ցանց»՝
«ԿԱՐԱՍ» Ազգային սննդի ցանց


«Տարվա լավագույն հեռուստաընկերություն»՝
«ԱՐՄԵՆԻԱ TV» հեռուստաընկերություն

Մրցանակները պատրաստելու գործում աջակցել է «3D Իմպեքս» հայ-բելգիական ընկերությունը, որն ունի առանձնացող ձեռագիր և որակ: «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխությունն իրականացավ նաև մեր Պատվավոր գործընկերների՝ «SANITA» մաքրող միջոցների, «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» մսամթերքի էքսկլյուզիվ ու մեծ տեսականի արտադրող ընկերության և «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի աջակցությամբ։  “The Best Armenian Brand 2020” նախագծի նպատակն է կարևորել հայկական արտադրողների և ծառայությունների բարձր որակը, ինչպես նաև քաջալերել ընկերություններին՝ լինել ավելի մրցունակ իրենց ոլորտներում։ 

back-top