l

lifestyle

5 CHRISTMAS BOX-եր, որոնք կարող եք գնել online

2020-ը մեզ առաջարկեց ապրելու, շնչելու, աշխատելու, գնումներ կատարելու և նվերներ նվիրելու նոր տարբերակ: Օնլայն գնումների մշակույթը զարգացավ, առաքմամբ նվերներ նվիրելու տարբերակը ևս, ու այս ամենը սահմանեց բիզնեսի ու առաջարկների նոր ձևաչափ: Այժմ հեշտությամբ կարելի է օնլայն գնել ցանկացած նվեր, առաքել այն ցանկացած երկիր, քաղաք, ու ավելին, դա դարձել է հարմար ու պրակտիկ: Ներկայացնում եմ Ձեզ 5 տոնական box-երի օնլայն գնման տարբերակ` հաշվի առնելով, որ շատերդ կարող եք զբաղված լինել ու առցանց առաջարկվող նվեր-տուփերը հենց այն է, ինձ այս տարի Ձեզ անհրաժեշտ է....

  • Կամո Թովմասյան

Ծանոթացեք՝ Նառան է, 1997 թ.-ին միասին աշխատում էինք մի կարաոկե ակումբում, ես DJ էի, Նառան` մենեջեր, բայց երազում էր երգչուհի դառնալ: Գործից հետո սիրում էինք գնալ Թամանյանի արձանի մոտ նստել, ծխել, Նառան երգում էր Ֆորշի երգերը, ես էլ հետո ֆոտոները տպում էի ու հետևի կողմում բանաստեղծություն գրում, որ չմոռանամ էդ օրը...ուշադիր նկարին որ նայեք կնկատեք բանաստեղծության տողերը: Էն տարիներին շատ փող չկար, ապագան անհասկանալի էր, բոլոր մեր ընկերներն էլ փախնում էին Եվրոպա ու ԱՄՆ, կարծեմ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանն էր նախագահ: Ես ու Նառան սիրում էինք միասին ծխել, որ օրը, որ շատ փող էինք աշխատում ակումբում՝ Parliament էինք ծխում, դե էն ժամանակ դա մեզ համար թանկ սիգարետ էր: Նառայի ծնունդը դեկտեմբերի 26-ին է՝, ու 97-ին, շատ լավ հիշում եմ, նվիրել էի Parliament-ի բլոկ ու վրան էլ գրել էի՝ "Ամեն տարի ծնունդիդ ամենաթանկ սիգարետն եմ նվիրելու": Անցելա 23 տարի, Նառան երգումա ռուսական ու հայկական երգեր տարբեր ռեստորաններում ու դասավանդումա վոկալ երաժշտական դպրոցում: Մենք առաջվա պես հաճախ չենք շփվում, բայց ամեն տարի դեկտեմբերին հանդիպում ենք. ես շնորհավորում եմ Նառայի ծննդյան օրը, ինչ-որ նվեր նվիրում, բայց հետն էլ անպայման մի բլոկ ամենաթանկ սիգարետից, սովորությունա: Մի քանի օր առաջ Նառան զանգեց ու ասաց. "Կամ, զանգել եմ ասեմ, որ եթե էս տարի էլ սիգարետ լինի նվերների մեջ, կարա լինի ...էն որ դու օգտագործում ես, IQOS, քո մոտ եմ տեսել, հիմա էլ սիգարետ չեն ծխում, համ էլ կամաց-կամաց ուզում եմ թարգեմ":  

Օնլայն պատվիրեցի IQOS-ի Ամանորի հավաքածու, նորույթա, այ սենց տոնական արկղա, ներսում նոր IQOS ու ամանորյա քաղցր, պլյուս աքսեսուար, շատ կայֆ նվերա: Ոսկեգույն DUO-ով տարբերակն արժե  39 001 դրամ, պատվիրում եք IQOS.am կայքում, առաքումն էլ անվճար ու շատ արագ։

Թամանյանի արձանի մոտ հիմա լուսավորա, շատ զբոսնողներ կան, սրճարններ, ու չնայած ներկայիս տխուր իրավիճակին, էլ չի լինում նստել, տխրել ու Ֆորշի երգերը երգել: Գիտեք, անկախ ամեն ինչից, պետքա շնորհակալ լինենք այն ամենի համար, ինչ այսօր ունենք: 97-ին չունեինք ոչինչ, հիմա, փառք Աստծո ունենք աշխատանք, կայացել ենք մեր ասպարեզում, եթե հաշվի չառնենք այս տարվա արհավիրքները, Հայաստանը բավական զարգացել է, առաջադիմել, ճիշտ է, ոչ մի նորարարություն, թանկ նվեր ու թանկ ռեստորան էլ ետ չի բերի հին, առանց փող, բայց ջահել տարիները, երբ դատարկ քաղաքում կարող էիր նստել մի տեղ, ծխել, երգել Ֆորշ, հետո վազել կանգառ, որ գիշերվա 2-ի վերջին երթուղային տաքսուց չուշանաս....

Ահա այս 3 հավաքածուն կա․
IQOS 2.4 Plus + Կափարիչ + Պատյան՝ 15 502 դրամ
IQOS 3 DUO Մոխրագույն + IQOS Տարա` 30 000 դրամ
IQOS 3 DUO (այլ գույն) + IQOS Տարա` 39 001 դրամ

Պատվիրել կարող ես ԱՅՍՏԵՂ

_____________

L'OCCITANE en Provence

 Եվրոպական լավագույն ապրանքանիշերից մեկը՝ Լ'Օքսիտանը (այսպես է ճիշտ կարդացվում) նույնպես ներկայացնում է նվեր-բոքսերերի շարք: Գիտեք, անակընկալ նվերը՝ փափուկ խաղալիքով, շոկոլադով և բացիկով իհարկե հաճելի է, բայց չմոռանանք նաև այն մարդկանց մասին, ովքեր նախընտրում են ռեալ, օգտակար, անհրաժեշտ նվերներ (օրինակ ես ու ընկերներիս մեծ մասը): Սրահը ներկայացնում է նվեր-տուփերի տարբեր առաջարկներ, չափսեր և այս նվեր-տուփերը նրանով են հարմար, որ կարող ես ինչպես գնել արդեն ներկայացված մոտ երկու տասնյակ տարբերակներից, այնպես էլ ինքդ ընտրել տուփը և պարունակությունը, այսպես ասած՝ ինքդ ստեղծել քո նվեչ-տուփը կանանց կամ տղամարդկանց համար: Քանի որ մենք այս փոստում միայն օնլայն գնումներն ենք ներկայացնում, ապա պատվիրել նվեր-տուփ Դուք կարող եք Լ'Օքսիտանի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերում, կամ զանգահարելով (010) 50 51 53 հեռախոսահամարով: Ամեն դեպքում հիշեցնեմ նաև, որ Երևանում գործում են երկու սրահներ՝ Հյուսիսային պող. 1/5 հասցեում և Դալմա Գարդեն Մոլում: Սկրաբերից մինչ ձեռքի քսուկներ, օծանելիքներից մինչ շրթներկ, դեմքի և մարմնի խնամքի հատուկ շարք: Բնական գեղեցկություն Ֆրանսիայի Պրովանսից սկսած 1976 թվականից: 

(010) 50 51 53

FB / IG

___________

____________________

ARARAT BOX 

Կարծում եմ, շատերդ արդեն լսել եք այս հետաքրքիր նախագծի մասին: Ararat Box-ը առաջին ստարտափն է, որն ամբողջ աշխարհով առաքում է հայկական անուշահամ արտադրանք՝ բաժանորդագրության միջոոցով։Ararat Box-ը հայկական արտադրանքներով լի տուփ է, որը պարունակում է մինչև 20 հայկական արտադրանք՝ շոկոլադ, ընդեղեն, չրեղեն, քաղցր սուջուխ, թթու լավաշ, թխվածքներ, կոնֆետներ, մեղր, թեյ, սուրճ, գրանոլա և այլն, որոնք ամբողջությամբ արտադրված են Հայաստանում։ Ararat Box-ը կարող է թե հիանալի ամանորյա նվեր լինել, թե առհասարակ հաճելի անակնկալ լինել ընկերների կամ հարազատների համար։ Ararat Box-ը հաասանելի է 1 և 2կգ-անոց տուփերով, որոնց պարունակությունը լիովին փոփոխվում է յուրաքանչյուր ամիս։ Ararat Box-ի թիմն անում է ամեն ինչ՝ նախապատվություն տալու փոքր ձեռնարկություններին՝ այդպիսով խթանելով դրանց զարգացումը։ Առաջարկում եմ գնելու մի քանի տարբերակներ՝ մեկանգամյա պատվեր կամ ամսական բաժանորդագրություն։ Առաքումը կատարվում է ամբողջ աշխարհում՝ հայկական մշակույթը հասանելի դարձնելով յուրաքանչյուրին։

www.araratbox.com

FACEBOOK / IG

--------------

____________________

4u.am

4u.am-ը ծաղիկների առցանց խանութ էր, հետո այն ծավալեց իր գործունեությունն ու այսօր արդեն 10 000-ից ավել ապրանքներ է ներկայացնում 170-ից ավել գործընկերների կողմից: Ես Ձեզ երկու բոքսերի տարբերակ կառաջարկեմ, նկարներում տեսնում եք ամանորյա հատուկ տուփեր, որոնց գինը սկսվում է 5500 դրամից: Տուփերի պարունակությունը տարբեր է, կարող եք ԱՅՍՏԵՂ տեսնել բոլոր տուփերը: Կայքում մի հետաքրքիր բաժին էլ գտա, կոչվում էր 4U Hayreniq: Այս նվեր-տուփերն արդեն արտասահմանում ապրող մեր հայրենակիցներին դուր կգա, քանի որ ներառված ապրանքները բացառապես հայ արտադրողներից են: 4U Hayreniq շարքում 5 տարբեր տուփեր են` չրերով, ջեմով, ընկուզեղենով, հայկական արտադրության տարբեր անուշեղենով։ Բոլոր 5 տուփերը կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ, իսկ պատվիրել կարող եք աշխարհի ցանկացած կետից: 

www.4u.am

(+ 374 15) 400 400

FACEBOOK / IG

------------------------ 

___________

 #TOOP 

TOOP-ը պարզապես նվեր չէ: Այն դրական էմոցաների, անսպասելի և հաճելի զգացողությունների արկղ է: Տարիքից, սեռից և նախասիրություններից ելնելով՝ նախագծի տեղծարար թիմը հավաքում է Ձեր՝ չկրկնվող ամեն TOOP-ը: #Տուփ կարող եք պատվիրել ինսթագրամյան էջի @toop.am, իսկ շուտով նաև toop.am կայքի միջոցով։ TOOP-երը շուտով հասանելի կլինեն նաև բաժանորդագությամբ, ինչի շնորհիվ Ձեր սիրելիներին կկարողանաք նվիրել 3,6,12 ամսվա բաժանորդագորություն։ Այս պահին առկա են Wine Toop, KidsToop, Toop for Men, Toop for Women տարբերակները , հետագայում կավելանան ևս 4 հետաքրքիր տարբերակներ: Մանրամասների համար կարող եք կապնվել՝ +374 77 100 316 հեռախոսահամարով:

(077) 100 316

IG

Մի խոսքով տարբերակ կա, մնումա ցանկություն լինի: Մտածիր ում ես ուզում ուղարկել այս տուփերից մեկն ու շնորհավորիր Ամանորը.....

 

back-top