l

lifestyle

Մեկնարկեց «21 օր Bonaqua-ի հետ» արշավը

Առողջ սնունդ, ջուր, մարզման կանոնակարգված գրաֆիկ և ավելին. ահա թե ինչպիսի հետաքրքիր թեմաներով ելույթներ լսեցինք «21 օր Bonaqua-ի հետ» արշավի մեկնարկի միջոցառման ընթացքում:

Bonaqua ջուրն ընտրվել է ոչ պատահական, այն արտադրվում է Հայաստանում՝ բարձր միջազգային ստանդարտներով և ջրին յուրահատուկ բոլոր միներալների բալանսավորված պարունակությամբ։

  • Kamo Tovmasyan

Հանրության կողմից սիրված հաղորդավար Սերգեյ Սարգսյանը, սոցիալական առողջապահության մասնագետ Արուսիկ Մկրտչյանը, դիզայներ Ֆաինա Հարությունյանը, ֆիտնես մարզիչ Լևոն Հովհաննիսյանը, սննդաբաններ Լիդիա Այվազյանն ու Հասմիկ Աբովյանը և նախապես ընտրված 40 մասնակիցներ ուղղակի հրաշալի օր անցկացրեցին Երևան Մոլում կազմակերպված միջոցառման ընթացքում:


Օգտակար և հետաքրքիր ելույթներից հետո սկսվեց միջոցառման ամենաթեժ և ժամանցային մասը՝ զվարճալի խաղ, որի ընթացում 4 խմբի բաժանված մասնակիցները՝ բլոգերների առաջնորդությամբ, մրցում էին՝ պատասխանելով սննդակարգի, գրագետ մարզանքի ու ջուր խմելու վերաբերյալ հարցերի: Պայքարը շատ լարված էր, բայց արդյունքում հաղթեց Սերգեյի գլխավորած թիմը, որի բոլոր անդամները՝ հաղորդավարի հետ միասին, բացօթյա լողավազանի այցելության վաուչերներ ստացան:

«21 օր Bonaqua-ի հետ» արշավի ընթացքում 40 մասնակիցները 21 օր շարունակ խմելու են օրական 2 լիտր ջուր և կիսվելու են այն փոփոխություններով, որոնք տեղի կունենան այս նոր ապրելակերպի արդյունքում:


Միջոցառման կազմակերպիչն է McCann Yerevan ընկերությունը:


Իսկ մեզ մնում է հաջողություն մաղթել մասնակիցներին և սպասել հետագա արդյունքներին:

 

Bonaqua գազավորված և ոչ գազավորված ջրերը Հայաստանում շշալցնում է «Կոկա Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը՝ օգտագործելով բացառապես տեղական ջուրը: Մինչ շշալցվելը ջուրը մշակման մի քանի փուլ է անցնում՝ ենթարկվում է զտման և մաքրման: Բալանսավորվում է նաև ջրում հանքանյութերի պարունակությունը: Վերջերս Bonaqua ջուրը հավաստագրվել է Միջազգային համի և որակի ինստիտուտի կողմից՝ իր գերազանց համի համար:

Facebook/21օրBonaqua-իհետ

back-top