l

lifestyle

NEW YORKER սրահի և BLACK STAR BURGER-ի Ամանորյա մեգախաղարկության հաղթողները

Black Star Burger-ը և NEW YORKER խանութների ցանցն ամփոփեցին Ամանորյա մեգա խաղարկությունը: Նրանք, ովքեր մինչ Դեկտեմբերի 28-ը NEW YORKER խանութ-սրահներից կատարել էին 15 000 դրամի գնում, կամ Black Star Burger-ում վայելել էին հզզզոր բուրգերները 6 000 դրամի և ունեին կտրոն, մասնակցում էին մեգա խաղարկությանը: Խաղարկվեցին 30 և 50 000 դրամի նվեր-քարտեր NEW YORKER խանութների ցանցից, 10 000 դրամի նվեր-սերտիֆիկատներ Black Star Burger-ից, հատուկ հուդի Տիմատիի ստորագրությամբ, դե իսկ գլխավոր մրցանակն էր՝ երկու անձի ուղևորություն դեպի Մոսկվա՝ Փետրվարի 8-ին կայանալիք BIG LOVE SHOW-ին: 

  • Kamo Tovmasyan

Խաղարկությունը տեղի ունեցավ Մեգամոլում, որտեղ գործում է երկրորդ Black Star Burger-ը, իսկ հաջորդ տարի այստեղ կբացի իր դռները թվով արդեն չորրորդ NEW YORKER սրահը: Նշեմ, որ Black Star Burger-ը ներկայացնում է իր նոր բուրգերների շարքը, այդ թվում Ամանորյա հատուկ բուրգերը, քաղցր բուրգերը և էլի շատ ու շատ նորույթներ: Նշեմ նաև, որ NEW YORKER խանութ-սրահներում այժմ մինչև 50% տոնական գնիջեցում է:

Խաղարկության գլխավոր հաջողակը Արթուրն էր, ով իրոք շատ էր համապատասխանում գլխավոր մրցանակին ու վստահ եմ, նա էլ հաճույքով է վայելելու է իր մրցանակը: Արթուրն իր ընկերոջ հետ միասին Փետրվարի 8-ին կմեկնի Մոսկվա, որտեղ տեղի կունենա Big Love Show ամենամյա փառատոնը: Ավելի քան 3 ժամ տևող համերգի հատուկ հյուրերն են լինելու Տիմատին, Մոտը, Զիվերտը, Պոլինա Գագարինան, Սերգեյ Լազարևը, Դիմա Բիլանը, Բուրիտոն, Յոլկան ու էլի շատ աստղեր:

Արթուրը հանգստանալու է Մոսկվայի լավագույն հյուրանոցներից մեկում՝ Renaissance Moscow Monarch-ում, հրավիրվելու է ընթրիքի Black Star Burger Moscow, ինչպես նաև ընկերոջ հետ միասին այցելելու է Black Star Carting: 

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, ովքեր եկել էին Մեգամոլ: Մոտ երկու տասնյակ մասնակիցներ շահեցին տարբեր մրցանակներ, այդ թվում 30 և 50 000 դրամի նվեր քարտեր NEW YORKER սրահից, 10 000 դրամի նվեր սերտիֆիկատներ Black Star Burger-ից, ներկաներից մեկն էլ շահեց Տիմատիի ստորագրությամբ հատուկ հուդի: Միջոցառման հյուր DJ-ն էր՝ ԼԵՈՆ: Խաղարկությունը վարեցինք Ես և Մարիամ Դավթյանը: Ի դեպ, Մարիամի ամբողջական լուքն այսօր հենց NEW YORKER սրահի նոր հավաքածուն էր:

Ամենաշատ թվով կտրոններ ունեցող մասնակիցն այ այս տղան էր, ով ցավոք ոչինչ չշահեց: Չշահելու դեպքում խոստացա նրան հրավիրել Black Star Burger ու հետո կորցրեցի մասնակիցների մեջ: Եթե կարդում ես այս փոստը, գրիր մեր ֆեյսբուքյան էջին և մենք կփոխանցենք քեզ խոստացված Black Star Burger այցելության քարտը:

back-top