l

lifestyle

Ֆուտբոլային խաղերին հետևեք նոր բացօթյա BIG BOOK ժամանցավայրում

Ա. Մանուկյան 2/1 հասցեում՝ ԵՊՀ-ի դիմաց գործող BIG BOOK-ն ընդլայնել է իր բացօթյա սրահը և կրկին սպասում է ձեզ: Այսուհետ երկու ընդարձակ բացօթյա սրահներում, երեք առանձնասրահներում, շուտով նաև նոր մեծ փակ սրահում կարող եք ընկերների հետ այցելել համեղ սնվելու, դիտելու Ֆուտբոլի Աշխարհի առաջնության բոլոր խաղերը և քաղաքի կենտրոնական աղմուկից հեռու հաճելի ժամանց անցկացնելու:  Շատ հետաքրքիր առաջարկ է գործում BIG BOOK-ում, նախ դուք կարող եք հենց տեղում խաղադրույքներ կատարել և փորձել ձէր հաջողակությունը, բացի այդ, նույնիսկ եթե չեք կատարել խաղադրույք, տվյալ խաղի հաշիվը ճիշտ գուշակելու դեպքում ձէր հաշիվը կզեղչվի 50 %-ով:

 

  • Kamo Tovmasyan

Նախորդ տարի ես պատմել եմ ձեզ ԵՊՀ-ի դիմաց գործող BIG BOOK-ի մասին, որտեղ ցերեկային ժամերին հետաքրքիր սրաճարն էր, իսկ երեկոյան՝ լաւնջ-սրահ: Փակ սրահն ամբողջությամբ վերանորոգվում է և շուտով ներկայանալու է նոր ձևաչափով, իսկ մինչ այդ BIG BOOK-ի թիմը սպասում է ձեզ երկու ընդարձակ բացօթյա սրահներում, որտեղ կարող եք մեծ էկրանի և տեղադրված հեռուստացույցների միջոցով հետևել Ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերին, հենց տեղում խաղադրույթներ կատարել ու իհարկե վայելել սառը գարեջուրն իր համեղ խորտիկներով: Շատ հետաքրքիր առաջարկ է գործում BIG BOOK-ում, նախ դուք կարող եք հենց տեղում խաղադրույքներ կատարել և փորձել ձէր հաջողակությունը, բացի այդ, նույնիսկ եթե չեք կատարել խաղադրույք, տվյալ խաղի հաշիվը ճիշտ գուշակելու դեպքում ձէր հաշիվը կզեղչվի 50 %-ով:

Հիշեք հասցեն՝ Ալեք Մանուկյան 4/2՝ ԵՊՀ-ի դիմաց: Պատվիրեք սառը գարեջուր, նարգիլե, գարեջրի հետ ցանկացած խորտիկ, քանի որ խոհանոցն այստեղ իրոք համեղ էր: Խեցգետիններ, նրբերշիկների տեսականի, ձկնային ուտեստներ, ամեն ինչ կգտնեք այստեղ: Նշեմ, որ այս շրջանում գործում է նաև ակցիա՝ 4 Կիլիկիա գարեջուր գնելու դեպքում՝ 1-ն էլ անվճար եք ստանում: Վայրն այս հարմար է նրանով, որ կենտրոնական աղմուկից հեռու է ու այստեղ ավելի հանգիստ պայմաններում կարելի է հետևել խաղերին: Նշեմ նաև, որ ընկերական խմբերի համար գործում է առաջին հարկում գտնվող երեք փակ առանձնասրահները, եթե դուք պլանավորել եք ձէր խմբով առանձնանալ ու ընկերներով առանձին հետևել խաղերին: Գրանցեք հեռախոսահամարը՝ 055-22 00 55, այս համարով կարող եք պատվիրել ձէր սեղանը նախապես, իսկ մեր ֆոտոշարքում կծանոթանաք ինտերիերին ու կարող եքնաև ընտրություն կատարել սեղանի ամրագրման հարցում: 

Ալեք Մանուկյան 2/1 (ԵՊՀ-ի դիմաց)

(011) 55 - 52 - 22

(055) 22-00-55

(094) 50-33-30

(010) 55-30-30

www.bigbook.am

Facebook/BigBook

back-top