Այս անգամ իր նոր հավաքածուն ներկայացնելու համար Վահանը հրավիրել էր ոչ թե հայ մոդելների, այլ իր ընկերներին, այցելուներին, շոու-բիզնեսում հայտնի դեմքերի: Մինչ ցուցադրությունը բեմում էին Նոր հավաքածուն անմիջապես ցուցադրությունից հետո արդեն հնարավոր էր ձեռք բերել հենց Դալմա Գարդեն Մոլի երկրորդ հարկում գտնվող BIAYNI սրահից: Վաղվանից հավաքածուն հասանելի կլինի նաև Թումանյան 35 հասցեում գտնող BIAYNI սրահում: Միջոցառման ավարտին ընտրվեց նաև ինստագրամի մրցույթի արդյունքում ամենաշատ լայքեր հավաքած մասնակիցը, ով դառնալու է արդեն հաջորդ հավաքածուի լուքբուքի դեմքը:
Միջոցառման գործընկերներից էր Marmelada Event Bureau-ն, որը ձևովորել էր Դալմա Գարդեն Մոլը ցուցադրության թեմատիկայով: Հատուկ շոնրհակալություն Gloria Design ընկերությանը տրամադրված թագերի համար: Ցուցադրությունը լայվ միացմամն կարող եք դիտել այստեղ:
BIAYNI BY VAHAN KHACHATRYAN
Dalma Garden Mall
Tumanyan 35