l

lifestyle

BIANCO Lounge cafe-restaurant-ի բացումը Աբովյան 26 հասցեում

Հիշեք ձեր համեղ և հետաքրքիր ժամանցի անցկացման նոր հասցեն՝ Աբովյան 26: BIANCO Lounge cafe-restaurant-ը երկհարկանի է, առաջարկում է եվրոպական և հայկական ուտեստներ, կոկտեյլների հարուստ տեսականի, նարգիլե և այս ամենը դեպի Աբովյան փողոց բացվող գեղեցիկ տեսարանի ներքո: Բացման ողջ ընթացքը դիտեք ԿամոԲլոգում:

  • Աբովյան 26,(012) 555 055
  • Կամո Թովմասյան

Երկու հարկերում էլ գործում է բարը, առաջին հարկն ավելի փոքր ընկերական խմբերի, զույգերի համար է, բայց հետաքրքիրն այն է, որ նույնիսկ բացման հյուրերի շրջանում շատ էին անձինք, ովքեր հենց փոքր սրահում էին նախընտրում շփվել, այն ավելի հարմար է սուրճ կամ կոկտեյլ ըմպելու համար: Երկրորդ հարկում արդեն մեծ սրահն է, որտեղից բացվում է դեպի Աբովյան փող. տեսարան ու ստիպում է զգալ քաղաքի զարկերակը: Ծննդյան և այլ տոների, մեծ խմբով ընկերների հետ հանդիպման համար սրահն իդեալական է:

Խոհանոցում առկա են եվրոպական և հայկական ամենահայտնի ուտեստները շեֆ-խոհարարի մատուցմամբ, նշեմ, որ դեսերտները նույնպես տեղում են պատրաստվում և մշտապես թարմ են: Ողջ մենյուն կարող եք գտնել Bianco-ի ֆեյսբուքյան էջում, եթե միանաք էջին ահա այստեղ: Բարում բացի հիմնական ոգելից և զովացուցիչ խմիչքները, կարող եք փորձել բարմենի կողմից պատրաստված ֆիրմային կոկտեյլները, այդ թվում և ԲԻԱՆԿՈ անվանական կոկտեյլը: Իհարկե նարգիլե նույնպես կարող եք այստեղ պատվիրել, իսկ եթե միանաք ֆեյսբուքյան էջին, կտեղեկանաք մոտակա միջոցառումների, երաժշտական երեկոների մասին: Բացման շնորհանդեսի հյուրերն էին Զառա Մարկոսյանը, Արմեն Զոհրաբյանը, DJ Extazy-ն, իսկ վարում էր միջոցառումը Չարենցը:

Աբովյան 26

(012) 555 055

FACEBOOK

back-top