l

lifestyle

Ինքնատիպ ու տարբերվող! BASTILLE բուտիկ-հոթելը Արղության 8/3 հասցեում

Խորհրդանշական է, որ հենց Ֆրանսիայի ազգային տոներից մեկի օրը՝ Բաստիլի գրավման օրը Երևանում՝ Արղության 8/3 հասցեում իր դռներն է բացում BASTILLE բուտիկ-հոթելը, որն իր ինտերիերով և շքեղ դիզայնով իրոք նման է յուրահատուկ ամրոցի, ինչպես և Բաստիլն էր: Առաջարկում եմ ծանոթանալ իր ձևաչափով իրոք տարբերվող այս բուտիկ-հոթելին, որը, վստահ եմ ձեր հանգստի անցկացման նոր վայրը կդառնա:

  • Sargis Mkoyan
  • Kamo Tovmasyan

Նախ պատմեմ Բաստիլի պատմությունը: Բաստիլը կառուցվել է 1370–1382 թթ.-ներին Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ–Անտուան դարպասների մոտ։ Ունեցել է քարե 8 բարձր աշտարակներ, 30 մ ատամնավոր պատեր, շուրջը խոր խանդակ՝ շղթայավոր ամբարձիկ կամրջով։ Ֆրանսիայի թագավորներն ամրոցը կառուցել էին մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու նպատակով, բայց 15 դ. այն դարձել է պետական բանտ։ Բաստիլը բանտ–ամրոց էր հիմնականում քաղաքական բանտարկյալների համար։ Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ 1791 հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցը։ 1987 ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը նշել է ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյակը, որը նոր դարաշրջան է բացել ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ համայն մարդկության պատմությամ մեջ։ Քաղաքական բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցի գրավման օրը՝ 1789 թ. հուլիսի 14-ը համարվում է Ֆրանսիայի ազգային տոն:

Ինչպես դուք կնկատեք մեր ֆոտոշարքում, BASTILLE բուտիկ-հոթելը դիզայնի շնորհիվ նույնպես ամրոց է հիշեցնում: Շուրջօրյա գործող այս գեղեցիկ հյուրանոցը 24 ժամ առաջարկում է հանգստի անցկացման յուրօրինակ տարբերակ՝ կտրված կենտրոնական հատվածի աղմուկից:

Ձեր ամրագրած համարի տակ գտնվող ավտոկայանատեղից միանգամից կարող եք հայտնվել ձեր իսկ համարում, ինչը հատկապես կգոհացնի այն այցելուներին, ովքեր գերադասում են private հանգիստը:

BASTILLE բուտիկ-հոթելում գործում են 11 համարներ՝ այդ թվում մեկ Double Room: Հենց սկզբում նշեմ ամենակարևորի մասին: BASTILLE բուտիկ-հոթելում մեծ ուշադրություն է հատկացվում անվտանգության, օդափոխության և մաքրության համակարգերին: Անվտանգության հարցում աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները, ուստի այս հարցում կարող եք լիովին հանգիստ լինել: BASTILLE բուտիկ-հոթելում իդեալապես լուծված է օդափոխության խնդիրը, հյուրանոցը համագործակցում է մաքրման ոլորտի առաջատար 5ASEC ընկերության հետ, իսկ DIVERSEY, Kimberley Cleaning բրենդերին ծանոթ են նրանք, ովքեր հյուրանոցային բիզնեսում են. դրանք լավագույն մաքրման միջոցներն են, որոնցով օգտվում է BASTILLE բուտիկ-հոթելը:

Համարների մինիմալ ամրագրման արժեքն է. 12 ժամը 30 000 դրամ կամ 24 ժամը 45 000 դրամ: Երկտեղանոց Double Room-ի ամրագրման արժեքն է՝ 12 ժամը 45 000, 24 ժամը 60 000 դրամ:

Հարկ է նշել, որ BASTILLE բուտիկ-հոթելը համագործակցում է DOLMAMA ռեստորանի հետ, ու հենց այս ռեստորանի ուտեստներն են ներկայացված խոհանոցում: Աղանդների դեպքում ձեզ սպասվում է MALOCCO սրճարանի համեղ թխվածքները:

BASTILLE բուտիկ-հոթելի բոլոր 11 համարներն ունեն տարբեր դիզայն, ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր դետալի, աքսեսուարի, դիզայներական կահույքին.... ինտերիերը չի կարող ձեզ չզարմացնել:

Հատկապես երեկոյան դուք կզգաք ձեզ այստեղ, ինչպես հին ֆրանսիական ամրոցում....

Հիշեցնեմ հասցեն՝ Արղության 8/3: Կարող եք միանալ BASTILLE բուտիկ-հոթելի ֆեյսբուքյան էջին ահա այստեղ: Ամրագրման հեռախոսահամարներն են.

011) 211 112

(011) 220 012

(044) 141 114

back-top