l

lifestyle

Եթե մեկնում եք Բեռլին! Որտեղ մնալ, ինչով զբաղվել և ում ճանաչել?

Ավստրիական Ավիաուղիները և ԿամոԲլոգը շարունակում են Ձեզ ներկայացնել Աշխարհի գլխավոր քաղաքների ամենահետաքրքիր ժամանցավայրերը և 2017 թ.-ը սկսում ենք Եվրոպայի ամենաunderground քաղաքից՝ Բեռլինից: Այս փոստում դուք կգտնեք գրեթե այն ամենը, ինչը ձեզ հարկավոր կլինի Բեռլին ուղևորվելիս: Որտեղ մնալ, ուր այցելել, ինչով զբաղվել...տեղադրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, եթե այս տարի պատրաստվում եք մեկնել Բեռլին:

  • Kamo Tovmasyan

Ամանորյա եվրոտուրը ներկայացնում է Ավստրիական Ավիաուղիները: Ճանապարհորդեք Աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներով օնլայն՝ մեր TRAVELING բաժնում:

www.austrian.com

 Ինչու հենց Ավստրիական Ավիաուիներով? Հիանալի առիթ տեսնելու նաև Վիեննան, Ես ինքս միշտ ուղևորվելիս 1-2 օր հանգստանում եմ Վիեննայում, բացի այդ ես երկար թիչքներ չեմ սիրում, իսկ այսպես դու 3 ժամից Վիեննայում ես, կարող ես 1-2 օր հանգստանալ, իսկ հետո ես 1 ժամ ու դու Բեռլինում ես:

 Ի դեպ Ես խնդիր ունեմ անձնագրիս հետ, կարող եք հուշել, եթե ունես վիզաներ, իսկ անձնագիրդ արդեն վատ վիճակում է, ինչ պետք է անել? Ինչպես կարելի է պահպանել վիզաները նոր անձնագրում?

 Բեռլինն այս ձմռանը, ճիշտ է, երբ մենք այնտեղ էինք, դեռ ձյուն չկար, սա վերջին օրն է՝ Հունվարի 2-ին: Առաջին հայացքից ոչ այդքան գեղեցիկ քաղաք, որն արդեն 1-2 օրից փոխանցում է իր հատուկ կոլորիտն ու դու հասկանում ես, ինչպես Հռոմը, Փարիզը կամ Բարսելոնան, Բեռլինն անկասկած ունի իրեն բնորոշ աուրան, որում դու միանգամից ինտեգրվում ես ու սկսում ես մտածել ու ապրել ինչպես գերմանացիները:

 3.5 միլիոն մարդ է բնակվում Բեռլինում, այդ թվում մոտ 3000 հայեր: Լոնդոնից հետո Բեռլինը Եվրոպական Միության ամենախոշոր քաղաքն է:

 Երկու տարբերակ հյուրանոց ընտրելու համար: Առաջինը Բեռլինի ամենաշքեղ հյուրանոցներից մեկն է՝ Radisson Blu Berlin-ը, որտեղ գտնվում է Եվրոպայի ամենամեծ գլանաձև ակվարիումը:

 1 օրն այս հյուրանոցում արժե մոտ 160 եվրո, հյուրանոցը գտնվում է անմիջապես Բեռլինի Մայր տաճարի հարևանությամբ, քաղաքի սրտում, կարող եք ավելի կարդալ մեր հատուկ փոստում հենց նվիրված այս հյուրանոցին:

 Երկրորդ տարբերակը Park Inn հյուրանոցն է, որը, ի դեպ պատկանում է նույն Radisson Blu հյուրանոցային խմբին:

 Այս հյուրանոցը գտնվում է հենց Ալեքսանդերպալցում, հարմար նրանով, որ հարևանությամբ ամենաանհրաժեշտ վայրերն են, մոլեր, սուպերմարկետներ, ժամանցային կենտրոններ..սա ամենակենրոնն է:

 Համարներն ավելի փոքր էին, քան ֆոտոներում, պատուհանները ցավոք կեղկոտ էին ւ գեղեցիկ բեռլինյան տեսարանը մի տեսակ փչացնում ին, բայց միայն վայրի առումով այն իդեալական էր: 4 գիշերվա համար կվճարեք 450 եվրո, ինտերնետն առանձին վճարով է՝ 9 եվրո 1 օրվա համար:

 Չնայած, որ գերմանացիներն ասում են, թե Բեռլինը կենտրոն չունի, Ալեքսանդերպլացը հենց կենտրոնն է: Ի դեպ, Ալեքսանդերպլացի ժամացույցը, ցույց է տալիս բոլոր ժամային գոտիների ժամը:

Բեռլինի գլխավոր օդանավակայանն է TXL-ը՝ Tegel-ը: Այն սկսել է գործել 1939 թ.-ին: Օդանավակայանից մինչ ձեր հյուրանոց տաքսու համար կվճարեք 22-27 եվրո: Ավտոբուսով երթևեկելու համար՝ 5 եվրո: Տաքսիները Բեռլինում համեմատաբար թանկ չեն, նկատի ունեմ Փարիզի համեմատ: Քաղաքի մեջ տեղաշարժվելու համար 10-20 եվրո միջին հաշվարկ:

 Մետրոն անվճար է, այսինքն անվճար չէ, կտրոններով է, բայց ինչպես Վիեննայում, այստեղ կարող ես չգնել կտրոն ու անվճար երթևեկել, ճիշտ է եթե բնվես կտուգանեն 100 եվրո....Մենք փորձեցինք, չբռնվեցինք..պարզապես հետաքրքիր էր ))))

 SEA LIFE. Ահա ընտանեկան ժամանցի կենտրոնը, որը դուք կգա ձեզ, եթե երեխաների հետ եք ճանապարհորդում: Մւտքի համար կվճարեք 29 եվրո, ներսում ձկներ են, ջրային կենդանիներ...

 Եթե անկեղծ ասեմ, սա կլինի ձեր վճարած ամենաանտեղի 29 եվրոն Բեռլինում....ու ընդանրապես Բեռլին չեն գնում ձկներ նայելու, Բեռլին գնում են ուրիշ հաճւյքների համար:

 

 Սա Բեռլինի մայր տաճարն է, կառուցվել է 1894-1905 թթ.-ներին, մուտքը վճարովի է՝ 7 եվրո: Չմոռանաք բարձրանալ տանիք, այնտեղից բացվում է բեռլինյան հիանալի տեսարան, բայց եթե կլաուստաֆոբիա ունեք, խորհուրդ չեմ տա բարձրանալ՝ աստիճանները բարձր են ու նեղ: Առաջին հարկ չիջնեք, այնտեղ հին գերմանական դինաստիաներից մեկի 80 քարադագաղներ են, եթե երեխաներ կան ձեզ հետ հաստատ կվախենան:

 

 1989 թ.-ի նոյեմբերի 9-ին զանգվածային ժողովրդական ցույցերի հետևանքով դադարել է գոյություն ունենալ Գերմանիայի Ժողովրդական Հանրապետությունը Արևմտյան Գերմանիայից բաժանող սահմանը՝ Բեռլինյան պատը, որի քանդման հաջորդ երեք օրերի ընթացքում արևմտյան հատված է այցելել 3 մլն մարդ: Բեռլինյան պատը կառուցվել է 1961թ-ին՝ որպես հակաֆաշիստական պատնեշ, որով սոցիալիստական ԳԺՀ-ն բաժանվում էր արևմտյան հարևաններից: Այսօր մնացել է պատի միայն 1,3 կմ երկարությամբ հատվածը՝ որպես սառը պատերազմի խորհրդանիշ:

 Աշխարհի ավելի քան 20 երկրների մոտ 200 նկարիչներ պատին թողել են իրենց ստեղծագործությունները, և այս յուրատեսակ պատկերասրահն անվանվել է East Side Gallery: Գլխավոր աշխատանքն այստեղ իհարկե Լեոնիդ Բրեժնևի և Էրիկ Հոնեկերի 1971 թ.-ի համբույրն է, որի հիման վրա նկարիչ Դմիտրի Վռուբելի  "Եղբայրական համբույր" աշխատանքն էլ համարվում է Բեռլինյան պատի խորհրդանիշը:

 Գերմանիայի գլխավոր ճարտարապետական կառույցներից մեկը, որը նախ եղել է Գերմանիայի և Բեռլինի բաժանման, իսկ 1989 թ.-ից արդեն միավորման խորհրդանիշը: Կառուցվել է 1789-1791 թթ.-ներին: Չնայած որ այն համարվում է Բեռլինի գլխավոր խորհրդանիշը, տուրիստներն այստեղ քիչ էին, երեկոյան ժամերին մենք այստեղ հույս ունեինք գտնել ավելի շատ մարդկանց, տարբեր միջոցառումների մասնակցել, բայց մեզ հիասթափություն էր սպասվում, իսկ պատճառը մեկն էր-իրականում այս շինությունը մեղմ ասած հետաքրքիր չէր:

 Հոլոքոստի զոհերին՝ մոտ 6 միլիոն Եվրոպական հրեաների, նաև միլիոնավոր գնչուների, սովետական քաղաքացիների, այլախոհների, աղանդավորների ծրագրավորված կոտորածներին զոհերին նվիրված շատ հուշարձաններ կան, սակայն ամենամասշտաբայինը Բեռլինում է: Պիտեր Այզենմանի նախագծով հուշարձանը կառուցվել է 4 տարի և 2005 թ-ին ներկայացվել հանրությանը: Memorial to the Murdered Jews-ը բաղկացած է տարբեր բարձրության 2700 մոխրագույն սալիկներից:

 Բեռլինի Բունդեստագը՝ դաշնային ժողովի շենքը երևի թե ամենապատմականն է, չէ, որ հենց այստեղ, 1945թ.-ի մայիսի 2-ին սովետական զինվորները տեղադրեցին կարմիր դրոշը: Մուտքն ազատ է, կարող եք նախապես գրանցվել օնլայն, կամ հենց տեղում գրանցվել, ճիշտ է այդ դեպքում հնարավոր է, տվյալ օրն արդեն չկարողանաք ներս մտնել: 

 Ապակե գմբեթն իրականում լավագույն տարբերակն է ծանոթանալու Բեռլինին: Հատուկ աուդիոուղեցույցը Ձեր քայլերին համաչափ ներկայացնում է քաղաքը, պատմությունը:

 Ցավոք Ամանորից մի քանի օր առաջ Բեռլինում տեղի ունեցած ցավալի իրադեպն իր ազդեցությունն էր ունեցել թե մարդկանց, թե քաղաքի տրամադրության վրա: Մինչ օրս բոլոր ցանկացողները կարող են վառել մոմեր անմեղ զոհերի համար:

 

Ամանորյա Բեռլինը շատ լուսավոր էր, շատ գեղեցիկ: պարզապես շրջելը քաղաքում արդեն իսկ հաճելի էր:

 Ամենուր Ամանորյա տոնավաճառներ էին, սահադաշտեր, տոնական շունչը տիրում էր ամենուր:

 Չմոռանաք ձեզ հետ վերցնել սիգարետ, 6 եվրո չվճարելու համար, ու նաև չտեսնելու համար նման պատկերներ տուփերի վրա:

 Շոփինգի գլխավր փողոցը Բեռլինում Kurfürstendamm-ն է, հենց այստեղ են այս մեծ ԲԵՌԼԻՆ տառանշանները: Բոլոր անհրաժեշ բուտիկները, սրահները, ամեն ամեն ինչ հենց այս փողոցում է:

 Ամենանրաոճ մոլը Բեռլինում KaDeWe-ն է, հենց նույն փողոցի սկզբում: Մոտ 1 ժամ /դա տղաները/ կարող եք շրջել այստեղ գնումների համար: Կանայք՝ 6 ժամ:

 Այս փողոցում է նաև գտնվում Բեռլինի  Hard Rock Cafe-ն:

 

 Գերմանական գարեջուր, ֆիրմային կոմբո, լավ երաժշտություն ւ լեգենդար երաժիշտների բեմական հագուստներն ու երաժշտական գործիքները:

 Բաց մի թողեք նույն հատվածում գործող Monkey Bar-ը, այն գտնվում է 25 hours hotel bikini հյուրանոցում, կարծեմ 10-րդ հարկում:

Բարում հիանալի տեսարան է դեպի գազանանոց, այդ պատճառով էլ կոչվում էր Կապիկների բար...Մենք առավոտյան ենք այստեղ եղել, բայց երեկոյան ժամերին նվագում են տարբեր DJ-ներ...

 Ինչպես արդեն ասացի Բեռլինում բնակվում են մոտ 3000 հայեր, այնպես որ ուշադիր եղեք մեր հայրենակիցների հետ լուսանկարվելու համար:

 

 Բեռլինի գիշերային կյանքը բաժանվում է երկու մասի. նորմալ ու աննորմալ: Սկենք նորմալից: Սա House of Weekend ռուֆթոփն է, այն, ինչպես տեսնում եք գտնվում է հենց Ալեքսանդերպլացում, այստեղից նույնիսկ մեր հյուրանոցն է երևում: Ամեն օր կեսգիշերին այստեղ փարթիներ են, իսկ Ամանորին նվագում էր Յան Բլոմքվիստը:

 Այս ռուֆթոփի ու Յան Բլոմքվիստի մասին կարդացեք առանձին փոստ ահա այստեղ:

 Թեմատիկ փարթիները Բեռլինում շատ են, պետք է պարզապես դրանց հետևել սոցցանցերում ու գնել տոմսեր: Օրինակ Ամանորին մենք Կոսմոս կինոթատրոնում էինք, րտեղ կազմակերպված էր ռերո փարթի:

 

 

 90-ականների հիթեր, փայլեր, երեկոյան զգեստով կանայք, շամպայն....հիանալի փարթի էր:

 Խորհուրդ եմ տալիս նաև այցելել ՍՈԼԱՐ կոչվող ռուֆթոփը, այն գտնվում է Stresemannstrasse 76 հասցեում:

 Այստեղի բացվում է հիանալի տեսարան, ժամը 23.00-ից ամեն օր նվագում է DJ:

 Իսկ հիմա իսկական բեռլինյան գիշերվա մասին: Բեռլինը հայտնի էր ալտերնատիվ գիշերային կյանքով, րպես տեխնոյի մայրաքաղաք, ու իրականում եթե Բեռլին ես գնում պետք է հենց սա վայելել, ոչ թե սովորական ակումբները, որոնք շատ են Եվրոպայում: Սա ոչ միայն բեռլինի այլև ողջ Աշխարհի ամենաէքսկլյուզիվ ակումբն է՝ Բերհայնը, որն ունի ամենախիստ ֆեյսն աշխարհում: Երբեք հերթ մի կանգնեք, մանավանդ, որ կարող ն ներս չթողնել, գնացեք առաջ ու մի ձև խցկվեք հերթի մեջ, հայավարի...եվրոպացիները ոչինչ չեն ասի: Գեղեցիկ հագնված, շրթներկով, ժպիտներով աղջիկների, կոստյումով տղաների...ոչ ոքի ներս չեն թողնում: Պետք է լինել ակումբի ոճին համապատասխան, սիրել տեխնո, հագնվել սև, չունենալ դեմքի արտահայտություն: մեզ 4 օր ներս չթողեցին, 4 օր: Գնաինք էլ զույգերով, էլ առանձին առանձին, էլ լավ հագնված, էլ վատ հագնված. պատասխանն այսպիսինն էր-You are too nice for our club

 Ահա Բերհայնի ֆեյսը, նա հատ հատ նայում է բոլորին ոտքից գլուխ ու որոշում ներս թողնել թե ոչ: Ոչ մի նախապես սեղան պատվիրել, տոմսեր գնել ծանոթ խառնել այստեղ չի աշխատում: Բայց մի բան էլ հաշվի առեք, եթե նույնիսկ ներս թողնենք ձեզ կարող է դուր չգալ այն, ինչ տեսնում եք: Բեռլինի ամենաազատամիտ երիտասարդությունը լսում  տեխնո քանդած գործարանի մեջ ու անում այն ինչ ուզում է: Թւյլ նյարդերով մարդկանց հաստատ դուր չի գա:

 Սա երկրորդ ամենահայտնի ակումբն է` Tresor-ը. Այստեղ ևս գործում է նույն համակարգը, բայց դեռ շանս կա: Մուտքի համար կվճարեք 15 եվրո, ներսում միայն տեխնո է, հարյուրավոր ոչ ադեկվատ երիտասարդներ, քանդած պատեր ու ամեն ինչ առաջարկող անհասկանալի դեմքեր:

 Բեռլինի ակումբների դիմաց կարող ես գնել բառացիորեն ամեն ինչ ու ես կոկա կոլայի մասին չեմ խոսում:

 Մի մոռացեք, ակումբ պետք է գնալ 00.00-ից:

 Հիանալի քաղաք է, յուրաքանչյուրը պետք է գոնե մեկ անգամ կյանքում լինի այստեղ:

 Բեռլին-Վիեննա-Երևան: Շնորհակալություն Ավստրիական Ավիաուղիներին այս Ամանորյա ուղևորության համար:

 Ի դեպ, հիանալի լուր Լոս Անջելես մեկնղների համար: Ապրիլի 10-ից Ավստրիական Ավիաուղիները սկսում է Վիեննա-Լոս Անջելես թռիչքների շարքը: Այո, այո, այսուհետ դուք Լոս Անջելես կարող եք գնալ արդեն Վիեննայով՝ սիրված ավիաուղիների թռիչքով: Կհանդիպենք Լոս Անջելեսում:

back-top