l

lifestyle

Բեռլինյան 3 rooftop բարերը, որոնք խորհուրդ եմ տալիս այցելել. Monkey Bar, Solar, Sphere

Ինչպես յուրաքանչյուր քաղաքում, Բեռլինում ևս Ես փորձեցի գտնել rooftop բարեր, որտեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել և որտեղից կբացվի հետաքրքիր բեռլինյան տեսարան: Խորհուրդ եմ տալիս Ձեզ այցելել երեք rooftop ռեստորան/բարերը, որտեղ մենք եղանք, և որոնք իրոք տարբերվում էին իրենց թե դիզայնով, թե կոնցեպտով: Հիշեք այս հասցեները, վստահ եմ Բեռլին մեկնելիս Դուք ցանկություն եք հայտնելու այցելել նշված վայրերը: 

  • Kamo Tovmasyan

Սկսեմ ամենաոչ տուրիստական rooftop-ից, այն կոչվում է Monkey Bar և գտնվում է 25 hours hotel bikini հյուրանոցում, կարծեմ 10-րդ հարկում: 

Monkey Bar

Budapester Straße 40

www.25hours-hotels.com

Այս բարի մասին մենք տեղեկացանք Ավստրիական Ավիաուղիների թռիչքային ամսագրից, նույնիսկ մեր ընթերցողներից մեկը խորհուրդ տվեց այցելել այստեղ, այնպես որ մենք վստահ էինք, որ չենք փոշմանելու...

Ինչպես տեսնում եք առաջին հարկում արդեն դիզայնն այնպիսին է, որ շտապում ես վերև՝ տեսնելու, թե ինչ է այնտեղ սպասվում քեզ...

Իսկ բարում հիանալի տեսարան է դեպի գազանանոց, այդ պատճառով էլ կոչվում էր Կապիկների բար...

Ահա այսպիսի սեղաններ ծառաբների տեսքով...

Մենք առավոտյան ենք այստեղ եղել, բայց երեկոյան ժամերին նվագում են տարբեր DJ-ներ...

Կար wi-fi, ինչը բեռլինյան ժամանցավայրերի դեպքում անակնկալ էր:

Խոհանոցն այստեղ հարուստ չէր, ավելի ճիշտ հարևանությամբ, նույն հարկում գործում էր ռեստորանը, այնպես որ բարն այս ավելի կոկտեյլների և թեթև սննդի համար էր, մենք պատվիրել ենք այ սա, չեմ հիշում ինչպես էր կոչվում, քանի որ գերմաներեն էր մենյուն, կարող եմ ասել, որ քաղցր կարտոֆիլն իրոք արժեր փորձել:

Ամռանը բացվում է նաև բացօթյա հատվածը, այնպես որ տարվա բոլոր եղանակներին այստեղ հետաքրքիր կլինի հանգստանալ....

_________________________

Եվս մեկ հիանալի rooftop Բեռլինում, այն կոչվում է Solar:

SOLAR SKY-LOUNGE

Stresemannstrasse 76

Facebook/SOLAR

Սա ռեստորանն է, ճիշտն ասած այդ երեկո Մենք այնքան հոգնած էինք, որ ռեստորանի հատվածն ընտրեցինք...

Միանշանակ խորհուրդ եմ տալիս պատվիրել տավարի սթեյքը, կամ մենք շաաատ սոված էինք, կամ էլ իրոք նման համեղ սթեյք երբևէ չէինք կերել: Գները մոտավոր տատանվում են 25-40 եվրոյի սահմաններում ուտեստի համար: WI FI չկար, ինչը Մեզ բարկացրեց, սթեյքին սպասեցինք 30 րոպե:

Իսկ սա արդեն լաունջ հատվածն է, այստեղ արդեն բարձր երաժշտություն է, ավելի մարդաշատ է, նվագում է DJ-ը, սակայն ֆոտոներով ես ցավոք չեմ կարող Ձեզ ցույց տալ թե ինչպես է տեղաշարժվում DJ-ը, Նա նվագում էր երկու հարկերում էլ, ու տեղափոխվում էր այսպես ասած վերելակով՝ հենց նվագելով, շատ տպավորիչ էր:

___________________

Եվ երրորդ rooftop-ը, ուր առաջարկում եմ այցելել դա ավելի տուրիստական` Sphere ռեստորանն է Բեռլինի հեռուստաաշտարակում: Սա միակ ռեստորանն է Բեռլինում, որտեղից բացվում է քաղաքի 360* վյու:

Berliner Fernsehturm

Panoramastr. 1A

Facebook/Berliner Fernsehturm

Անկախ նրանից, դուք լինելու եք ռեստորանում թե ոչ բարձրանալու համար պետք է վճարել 13 եվրո, քանի որ բացի ռեստորանը այն նաև գործում է որպես պարզապես տեսահարթակ:

Ռեստորանը գտնվում է 207 մետր բարձրության վրա, ասեմ, եթե վախենում եք բարձրությունից, վերելակով բարձրանալը այնքան էլ հաճելի չի լինի, քանի որ բարձրանում ես փակ տարածության մեջ:

Ռեստորանը պպտվող է, այսինքն, այ նկարում տեսեք ձախ հատվածը, որտեղ սեաններն են դրված պտտվում է, ինչի շնորհիվ Դու կարող ես հետևել քաղաքի հիանալի տեսարանին բոլոր անկյուններից:

Երեկոյան ավելի հաճելի է այցելել Sphere, քանի որ այդ ժամանակ միանում են նաև ռեստորանի առաստաղի լույսերը, ինչը կրկնակի հեքիաթային է դարձնում մթնոլորտը: Պատվիրեք ֆիրմային կոկտեյլ հենց հեռուստաաշտարակի տեսքով բաժակների մեջ, դրանք արժեն 13 եվրո, իսկ բաժակները հետո նվիրում են Ձեզ...Կամ կարող եք պատվիրել առանց բաժակների՝ 6 եվրո վճարելով, իրականում բաժակները միայն այդ պահին են հետաքրքիր: Կա անվճար wi-fi, ռեստորանը գործում է մինչ 00.00-ն:

Բեռլինյան ուղևորությունը ներկայացնում է Austrian Airlines ընկերությունը:

www.austrian.com

back-top