l

lifestyle

10 Must Do List ԿամոԲլոգից՝ Բեռլին մեկնելու համար

Ինչպես ասում են, մինչև սեփական աչքերով չտեսնես, կողքինիդ խորհուրդ մի տուր...Ավստրիական Ավիաուղիներ ընկերության հետ միասին Մենք՝ 4 ընկերներով մեկնեցինք Բեռլին՝Ձեզ ներկայացնելու համար 10 Must Do List-ը, եթե դուք ևս պատաստվում եք մեկնել Բեռլին: Այսպիսով ինչ տեսնել, ուր գնալ, ինչով զբաղվել Բեռլինում, եթե դուք առաջին անգամ եք այստեղ:

  • Kamo Tovmasyan

Իրականում Մենք պետք է մեկնեինք 5 ընկերներով, ցավոք Տիգրանը աշխատանքի պատճառով չկարողացավ միանալ մեզ ու արդյունքում բեռլինյան ճանապարհորդության հերոսները դարձանք Ես, DJ Guevo-ն, DJ Leo-ն և Աննան: Մենք ունեինք 5 օր՝ բացահայտելու համար Բեռլինը և ներկա լինելու Մադոննայի Rebel Heart համերգին, որի մասին արդեն պատմել եմ ահա այս փոստում:

Արդեն 5 տարի Ավստրիական Ավիաուղիներ ընկերությունը ԿամոԲլոգի հետ միասին Ձեզ է ներկայացնում ողջ Աշխարհը: 5 տարիների ընթացքում Մենք եղել ենք տասնյակ քաղաքներում նյու Յորքից մինչ Բանկոկ, Մելբուրնից մինչ Փարիզ, Վիեննայից մինչ Իբիցա: Մեր նպատակն է Ձեզ ներկայացնել այն քաղաքները, որոնք Ձեզ անծանոթ են՝ հուշելով ոչ միայն ճարտարապետական, պատմական վայրերը, այլև տվյալ քաղաքի ժամանցային հարթակը, ֆեշն ոլորտը, այն, ինչ չեք գտնի պաշտոնական գիդերում: Այս տարվա վերջին քաղաքը Բեռլինն էր, հիշեցնեմ, որ Մեր ճանապարհորդություններին կարող եք հետևել TRAVELING բաժնում, ահա այստեղ:

3 ժամ դեպի Վիեննա, իսկ այնտեղի էլ 1 ժամ դեպի Բեռլին...

Միշտ բարձրակարգ սպասարկում, հանգիստ թռիչք և դասական երաժշտություն ինքնաթիռում, ինչն արդեն տրամադրում է քեզ այլ ցիվիլիզացիայի..

Բեռլինի գլխավոր օդանավակայանն է TXL-ը՝ Tegel-ը: Այն սկսել է գործել 1939 թ.-ին:

Օդանավակայանից մինչ կենտրոնական հատված կարելի է հասնել ավտոբուսով, վճարելով 2,5 եվրո: Չմոռանաք դակել ներսում կտրոնը, այլապես կարող են տուգանել:

Տաքսիով նույն ճանապարհի համար կվճարեք 25 եվրո: Տաքսիներով շրջելը Բեռլինում մոտավոր 8-15 եվրո արժե ցանկացած ուղղությամբ: Մետրոն հանգստյան օրերին գործում է 24 ժամ, բայց քանի որ մենք խմբով էինք ավելի ճիշտ էր օգտվել տաքսիներից, քանի որ մետրոյի 1 ուղղությունն արժեր 2,5 եվրո:

Անմիջապես կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվում է Apartments am Brandenburger Tor հյուրանոցը, որն իրականում բնակելի շենքերից է բաղկացած: Մենք պատվիրել էինք 3 սենյականոց համար, խոհանոցով, պատշգամբով, միայն ցնցուղն էր ոչ այնքան լավ գործում, թե չէ իդեալական բնակարան էր: 5 գիշերվա համար, վճարել ենք միասին 670 եվրո: Հարևանությամբ մոլն է, սուպերմարկետը, Հոլոկոստի հուշարձանը, Բրանդենբուրգյան դարպասները: Խորհուրդ ենք տալիս...

Apartments dem Brandenburger Tor

Behrenstr. 1C

www.apartments-mitte.de

Ինչ կարող եմ ասել Բեռլինի մասին...չնայած այս գեղեցիկ լուսանկարին, Բեռլինը մոխրագույն, սեփական ոճը չունեցող, տգեղ շենքերով, սառը մարդկանցով քաղաք է, ու եթե չլիներ ֆանտաստիկ գիշերային կյանքը, այստեղ երկրորդ անգամ գալու իմաստ պարզապես չկա: 3.5 միլիոն մարդ է բնակվում Բեռլինում, այդ թվում մոտ 3000 հայեր: Շփրե գետի վրա տեղակայված Գերմանիայի մայրաքաղաքի մասին առաջին հիշատակումը եղել է 1237 թ.-ին: Լոնդոնից հետո Բեռլինը Եվրոպական Միության ամենախոշոր քաղաքն է:

Չգիտես ինչու մեզ մոտ կարծիք կար, որ Բեռլինում շատ ցուրտ է լինելու, այնինչ եղանակը կամ մեր օգտին էր գործում, կամ բեռլինյան սառնամանիքը լոկ միֆ է:

1. ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼ ԲՐԱՆԴԵՆԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ՄՈՏ

Գերմանիայի գլխավոր ճարտարապետական կառույցներից մեկը, որը նախ եղել է Գերմանիայի և Բեռլինի բաժանման, իսկ 1989 թ.-ից արդեն միավորման խորհրդանիշը: Կառուցվել է 1789-1791 թթ.-ներին: Չնայած որ այն համարվում է Բեռլինի գլխավոր խորհրդանիշը, տուրիստներն այստեղ քիչ էին, երեկոյան ժամերին մենք այստեղ հույս ունեինք գտնել ավելի շատ մարդկանց, տարբեր միջոցառումների մասնակցել, բայց մեզ հիասթափություն էր սպասվում, իսկ պատճառը մեկն էր-իրականում այս շինությունը մեղմ ասած հետաքրքիր չէր:

Pariser Platz

__________

2. ԱՅՑԵԼԵԼ ՍՊԱՆՎԱԾ ՀՐԵԱՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Հոլոքոստի զոհերին՝ մոտ 6 միլիոն Եվրոպական հրեաների, նաև միլիոնավոր գնչուների, սովետական քաղաքացիների, այլախոհների, աղանդավորների ծրագրավորված կոտորածներին զոհերին նվիրված շատ հուշարձաններ կան, սակայն ամենամասշտաբայինը Բեռլինում է: Պիտեր Այզենմանի նախագծով հուշարձանը կառուցվել է 4 տարի և 2005 թ-ին ներկայացվել հանրությանը: Memorial to the Murdered Jews-ը բաղկացած է տարբեր բարձրության 2700 մոխրագույն սալիկներից:

Cora-Berliner-Straße 1

___________

3. ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Բեռլինը հայտնի է իր թանգարաններով, այստեղ նախասիրության հարց է, Մենք եղել ենք երկու թանգարաններում: Ֆոտոյի թանգարանում ներկայացված էր Հելմուտ Նյուտոնի PRIVATE PROPERTY ցուցահանդեսը, որի մասին պատմել եմ առանձին փոստում, ահա այստեղ, ինչպես նաև Gemäldegalerie-ում ներկա եղանք The Botticelli Renaissance ցուցադրությանը: Ահա այստեղ կարող եք գտնել Բեռլինի բոլոր թանգարանների ցանկը, և կատարել ընրություն:

List of museums and galleries in Berlin

_______________

4. ՓՈՐՁԵԼ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԱՐԵՋՈՒՐ

Ես ինքս գարեջուր չեմ խմում, բայց ընկերներս չեմ կարող նույնիսկ հաշվել, թե քանի շիշ են խմել, ու տարբեր պիտակների, ասացին, որ բոլորն էլ տարբերվում են ու չեն կարող համեմատվել որևէ այլ գարեջրի հետ: Փորձեցի, պարզապես փորձելու համար, մեկա բան չհասկացա...բայց եթե ասում են...

_______

5. ԲԵՌԼԻՆՅԱՆ ՊԱՏ

1989 թ.-ի նոյեմբերի 9-ին զանգվածային ժողովրդական ցույցերի հետևանքով դադարել է գոյություն ունենալ Գերմանիայի Ժողովրդական Հանրապետությունը Արևմտյան Գերմանիայից բաժանող սահմանը՝ Բեռլինյան պատը, որի քանդման հաջորդ երեք օրերի ընթացքում արևմտյան հատված է այցելել 3 մլն մարդ: 

Բեռլինյան պատը կառուցվել է 1961թ-ին՝ որպես հակաֆաշիստական պատնեշ, որով սոցիալիստական ԳԺՀ-ն բաժանվում էր արևմտյան հարևաններից: Այսօր մնացել է պատի միայն 1,3 կմ երկարությամբ հատվածը՝ որպես սառը պատերազմի խորհրդանիշ:

Աշխարհի ավելի քան 20 երկրների մոտ 200 նկարիչներ պատին թողել են իրենց ստեղծագործությունները, և այս յուրատեսակ պատկերասրահն անվանվել է East Side Gallery: Գլխավոր աշխատանքն այստեղ իհարկե Լեոնիդ Բրեժնևի և Էրիկ Հոնեկերի 1971 թ.-ի համբույրն է, որի հիման վրա նկարիչ Դմիտրի Վռուբելի  "Եղբայրական համբույր" աշխատանքն էլ համարվում է Բեռլինյան պատի խորհրդանիշը:

_________________

6. ՓՈՐՁԵԼ Currywurst

Ճիշտն ասած, ողջ ճանապարհին Մենք սպասում էինք, թե երբ ենք Բեռլինում փորձելու բեռլինյան նրբերշիկներ: Օրինակ Վիեննայում ամենուր վիեննական նրբերշիկներ կարելի է գնել 4 եվրոյով, ու շատ համեղ...շաաատ շատ համեղ: Բեռլինում հոթ-դոգի փոխարեն բոլորն ուտում են currywurst, չգիտեմ մեր բախտը չբերեց, թե իրոք այդպես էր, բայց 5 օրերի ընթացքում Մենք այդպես էլ ոչ մի տեղ համեղ նրբերշիկ չկերանք, այնպես որ պետք է նորից գնալ Վիեննա:

__________

7. ԲԱՐՁՐԱՆԱԼ ԲԵՌԼԻՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՏԱՆԻՔԻՆ

Թերևս ամենա..եթե ոչ միակ գեղեցիկ շինությունը Բեռլինի կենտրոնում: Բարոկկո ոճում Մայր տաճարը կառուցվել է 1894-1905 թթ.-ներին, մուտքը վճարովի է՝ 7 եվրո: Չմոռանաք բարձրանալ տանիք, այնտեղից բացվում է բեռլինյան հիանալի տեսարան, բայց եթե կլաուստաֆոբիա ունեք, խորհուրդ չեմ տա բարձրանալ< աստիճանները բարձր են ու նեղ: Առաջին հարկ չիջնեք, այնտեղ հին գերմանական դինաստիաներից մեկի 80 քարադագաղներ են, եթե երեխաներ կան ձեզ հետ հաստատ կվախենան:

Am Lustgarten, 10178 Berlin

______________________

8. ԸՆԹՐԵԼ ԲԵՌԼԻՆԻ ՀԵՌՈՒՍՏԱԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Բեռլինի հեռուստաաշտարակի բարձրությունն է 368 մետր: Այն Գերմանիայի ամենաբարձր շինությունն է, Եվրոպայի չորրորդ բարձր հեռուստաաշտարակը:

Երբ արևը լուսավորում է հեռուստաաշտարակի գունդը, տեսանելի է խաչի պատկերը, ինչն ընդգծում է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության օրոք եկեղեցու դիսկրիմինացիան, և ղեկավարության աթեիզմը: Ըստ լեգենդի, ճարտարապես Հելման Հելսենմանը մի քանի անգամ հարցաքննվել է պետական մարմինների կողմից, այս գնդի հատուկ նախագծման կասկածով:

203 մետր բարձրությամբ գտնվում է տեսահարթակը, որտեղ հայտնվելու համար պետք է վճարել 13 եվրո, իսկ 207 մետր բարձրությամբ էլ գործում է Sphere պտտվող ռեստորանը, որի մասին ես պատմել եմ Ձեզ առանձին, ահա այստեղ:

____________________

9. ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԲԵՌԼԻՆԸ ԲՈՒՆԴԵՍՏԱԳԻՑ

Բեռլինի Բունդեստագը՝ դաշնային ժողովի շենքը երևի թե ամենապատմականն է, չէ, որ հենց այստեղ, 1945թ.-ի մայիսի 2-ին սովետական զինվորները տեղադրեցին կարմիր դրոշը:

Platz der Republik 1

Եվգենի Խալդեայի այս լուսանկարի շուրջ մինչ օրս վեճեր են ընթանում: Կան վարկածներ, որ Կարմիր դրոշը կրկնակի անգամ է բարձրացվել Բունդեստագի գագաթ՝ լուսանկարը կատարլյալ դարձնելու համար:

Մուտքն ազատ է, կարող եք նախապես գրանցվել օնլայն, կամ հենց տեղում գրանցվել, ճիշտ է այդ դեպքում հնարավոր է, տվյալ օրն արդեն չկարողանաք ներս մտնել:

Ապակե գմբեթն իրականում լավագույն տարբերակն է ծանոթանալու Բեռլինին: Հատուկ աուդիոուղեցույցը Ձեր քայլերին համաչափ ներկայացնում է քաղաքը, պատմությունը:

Ի դեպ Գունդեստագի տանիքին է գտնվում Dachgarten ռեստորանը, Մենք չենք այցելել, քանի որ այդ պահին քաղցած չէինք, ու անձրևոտ եղանակի պատճառով բացօթյա հատվածը փակ էր, բայց Ձեզ խորհուրդ եմ տալիս, ինչը կարող է ավելի հետաքրքիր լինել քան ընթրիքը Գունդեստագի տանիքին:

________________

10. ՎԱՅԵԼԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԽԵՆԹ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ

Եվրոպայի ամենախենթ, ամենաunderground, ամենածանր ու ամենաազատ nightlife-ը Բեռլինում է, հիմա Ես կարող եմ վստահ ասել դա: Մոռացեք գեղեցիկ ու գունավոր հագուստների մասին, կրեք միայն սև հագուստ, գնացեք ակումբներ միայն 01.00-ից հետո, և պատրաստվեք մինչ լուսաբաց լսել ծանր երաժշտություն: Բեռլինյան ակումբային կյանքը ներկայացնող հատուկ փոստը կարող եք կարդալ ահա այստեղ:

______________

Հուսով ենք ձեզ օգտակար կլինի այս փոստը, համենային դեպս սա այն Բեռլինն էր, որը Մենք ենք տեսել, միգուցե Ձեզ սպասվում է մեկ այլ Բեռլին: Բարի ժամանց:

 

back-top