l

lifestyle

Բեռլինի գիշերային կյանքը. Nicolas Jaar-ը, David August-ը և սկանդալային Bergain ակումբը

Ի տարբերություն մոխրագույն քաղաքի, Բեռլինի ակումբային կյանքն այնքան պատկերավոր է, որ դժվար էր նույնիսկ որոշել, թե տվյալ գիշեր որ ակումբ գնալ: Գիշեր, որորվեհետև Բեռլինում 00.00-ից շուտ իմաստ չունի գնալ ակումբ, ինչպես եվրոպական շատ քաղաքներում, սակայն բեռլինյան գիշերային կյանքը տարբերվում է ցանկացած եվրոպական քաղաքի nightlife-ից: Այն, ինչ տեսանք, լսեցինք ու զգացինք Բեռլինում, թերևս էլ ոչ մի տեղ չենք տեսնի ու զգա.. 

  • Kamo Tovmasyan

"Տեխնոյի մայրաքաղաք" տիտղոսը Բեռլինն իրոք վաստակել է: Աշխատանքային կամ հանգստյան օրեր այստեղ կարծես չկային, յուրաքանչյուր օր Բեռլինում նվագում էր հանրահայտ որևէ DJ, բայց ոչ կոմերցիոն DJ, ինչպես ասենք David Guetta-ն կամ Bob Sinclair-ը: Dress Code հասկացողություն Բեռլինում կարելի է ասել չկար, բոլորը սև հագուստով էին, ոչ փայլ, ոչ մորթի, ոչ թանկ հագուստ...իհարկե կան Բեռլինում ավելի կոմերցիոն ակումբներ, ինչպես ասենք Adagio ակումբն էր, բայց գնալ Բեռլին ու չապրել իրական բեռլինյան գիշերային կյանքով, դա նույնն է, ինչ գնալ Իտալիա ու չփորձել պիցցա: Ահա այս կայքն ամենահարմարն է բեռլինյան գիշերային կյանքի բացահայտման համար, յուրաքանչյուր օր Դուք կարող եք տեղեկանալ, թե տվյալ գիշեր որ ակումբում ինչ իվենթ կա:

www.residentadvisor.net

Առաջին տպավորությունները Բեռլինում David August & Ensemble համերգից էր, որի տոմսերը վաղուց վաճառված էին: Մենք օնլայն փորձեցինք գտնել տոմսեր և վերավաճառքով պատրաստ էին դրանք գնել 60 եվրոյով, սակայն վերջին պահին որոշեցինք գնալ և տեղում փորձել, միգուցե ավելի էջան գնով տոմս ճարել: Այդպես էլ եղավ, տեղում կարողացանք 25 եվրոյով գնել տոմսեր:

 Համերգը Volksbuhne թատրոնում էր, սկսվում էր 20.00-ին, այն իր տեսակով եզակի էր քանի որ DJ David August-ը համատեղել էր լայվ սեթը տավիղի և թմբուկների հետ, արդյունք իրոք տպավորիչ էր:

Թատրոնում նստատեղեր չկային, բոլորը գետնին էին նստում...

Մինիմալ դեկորացիաներ, հիանալի սաունդ, ֆանտաստիկ երգչուհի, ով նաև տավիղ էր նվագում, կարող եք ինքներդ դիտել համերգից հատված....

 

 

________________________

Երկրորդ անսպասելի հյուրը Nicolas Jaar-ն էր, որին Երևանում էլ շատ են սիրում, թեկուզ նրա Mi Mujer հիթի համար: Նա նվագում էր IPSE ակումբում, որը մեծ անգար էր հիշեցնում: Տոմսի արժեքն էր 16 եվրո, ակումբում ահավոր շոգ էր, ծուխը չէր թողնում ոչ միայն նկարել, այլև իրար նորմալ տեսնել, ու որքան DJ-ի մոտ էր գնում, այնքան շատ էր հրմշտոցը:

IPSE

Vor dem schlesischen tor 2b

FB/Ipse

Nicola Jaar-ը նվագում էր 02.00-ից, եթե անկեղծ ես ինքս չդիմացա բազմությանը և կեսից հեռացա, իսկ Guevo-ն ու Leo-ն մնացին մինչ լուսաբաց, ու նույնիսկ սելֆի էլ ունեցան Jaar-ի հետ:

 

_______________________________

Եվ վերջապես սկանդալային Berghain, Եվրոպայի ամենահայտնի ու ամենափակ ակումբներից մեկը, որտեղ հայտնվելը գրեթե անհնար է, ինչպես ասում էին մեր եվրոպացի ընկերները: 2009 թ.-ին ամսագիրը -ը համարում է Աշխարհի թիվ 1 ակումբ, Գերմանիայում այն տարիներ շարունակ լավագույնն է: Չգործող էլեկտրոկայանի շենքում ակումբը գործում է արդեն 10 տարի, այն համարվում է ողջ Եվրոպայի տեխնո-մշակույթը պրոպագանդող կենտրոնը:

BERGAIN

Am Wriezener Bahnhof

www.berghain.de

Հերն ահա այսպիսինն էր, բայց մենք՝ հայերս չենք սիրում հերթ կանգնել ու միանգամից անցնում ենք մուտքի մոտ....չեմ հասկանում, թե եվրոպացիներն ինչպես չեն մտածում, որ կարելի է պարզապես անցնել մուտքի մոտ ու տեղավորվել հերթի սկզբում...

Եվրոպայում բնակվող Մեր ընկերները խորհուրդ էին տվել մեզ հագնել միայն սև հագուստ, չկռվել, եթե մեզ ներս չթողնեն, քանի որ յուրաքանչյուր երկրորդին չեն թողնում ներս...

Սա ֆեյսն է, նրա անունն է Sven Marquardt, կարծում եմ տեսքից արդեն հասկանում եք, թե որքան լուրջ է ամեն ինչ...

Ֆեյսի աշխատանքը չուներ լոգիկա, նա մերժում էր և նորմալ մարդկանց, և ֆրիկերի, և զույգերի, և աղջիկների...ոչինչ չէինք հասկանում, բայց մեզ հանգիստ ներս թողեցին: Մուտքի համար վճարում ես 15 եվրո, ու հենց տեղում հեռախոսիդ էկրանները փակում են հատուկ ստիկերներով, ցանկացած տիպի ֆոտո-արգելված է: Տեխնո երաժշտություն 24 ժամ, այս ակումբի հետ կապված կա լավ խոսք. գնում ես ուրբաթ, դուրս ես գալիս երեքշաբթի....Հենց այդպես էլ կար, 24 ժամ տեխնո, մոտ 600-1000 հյուրեր, որոնցից 500-ը նորմալ, մնացածը՝ ֆրիկ. Ֆրիկ-նկատի ունեմ մերկ պարող, պատկերացրեք պարում ես ընկերներիդ հետ, մեկ էլ շրջվում ես ու տեսնում կողքդ պարող բոլորովին մերկ կանանց ու տղամարդկանց...Ինքդ քեզ ասում ես՝ հա ինչ անենք, հո չտես չեմ?...բայց կես ժամից, հասկանում ես, կամ պիտի դու էլ խմես որ շոկի չմատնվես, կամ պիտի լքես ակումբը: Համենային դեպս ոչ բոլոր հայերին դուր կգար այն, ինչ մենք տեսանք այստեղ:

Առաջին հարկում զուգարանն է, ի դեպ ընդանուր, չկա կանանց ու տղամարդկանց զուգարան, այստեղ դեմոկրատիա էր ))))) ուզում եմ նշել, որ ակումբը չուներ որևէ սեռային ուղղվածություն, այն ստանդարտ գիշերային ակումբ էր բոլորի համար, սակայն մի տարբերությամբ՝ բոլորը կարող են անել այն, ինչ ցանկանում են... մուտքի մոտ նախապատվությունը տալիս էին այն խմբերին, որտեղ կային և աղջիկներ և տղաներ: Երկրորդ հարկում հիմնական պարահրապարակն է և սեքսի համար նախատեսված սենյակները, երրորդ հարկում լաունջ հատվածը: Բարը չէր գործում, այսինքն գրեթե միշտ ազատ էր, քանի որ այստեղ չէին խմում, այստեղ զուգարանում ծխում էին, ու քաշում, ու էլ ինչ չէինք տեսել տեսանք մի խոսքով, այ հիմա կարող ենք ասել. մեզ էլ ոչինչ չի զարմացնի այս կյանքում:

Բեռլինյան ուղևորությունը ներկայացնում է Austrian Airlines ընկերությունը:

www.austrian.com

back-top