l

lifestyle

BELLA CASA դեկորատիվ ներկերի և պաստառների սրահի բացումը Ֆրունզեի 104/1 հասցեում

Այսօր վերանորոգման շուկայում արդի է դեկորատիվ ներկերով ինտերիերի ձևավորումը: Այս գործում իր զգալի ներդրումն ունի BELLA CASA խանութ-սրահների ցանցը: BELLA CASA-ն հանդիսանում է դեկորատիվ ներկերի և պաստառների մասնագիտացված խանութ-սրահների ցանց: Երևան քաղաքում այն ունի արդեն 6 մասնաճյուղ, որոնց թիվը համալրվեց ևս մեկով՝ Ֆրունզեի 104/1 հասցեում: Ի դեպ, մինչ Ամանոր, դեկորատիվ ներկերն ու պաստառները ներկայացված են մինչև 50 % զեղչով:

Լուսավոր, հարմարավետ և նմուշներով հարուստ հերթական սրահում ստեղծված են բոլոր հարմարությունները, որպեսզի հաճախորդը կոմֆորտ միջավայրում ընտրի իր նախընտրած ներկը կամ պաստառը: Ցուցադրված նմուշների բազմազանությունը և 2000-ից ավել գունային երանգները հնարավորություն են տալիս, որ հաճախորդը գտնի հենց իր պատկերացրած ոճը: 

BELLA CASA սրահներում ներկայացված են DA VINCI ապրանքանիշի բարձրորակ դեկորատիվ ներկերը և սվաղաներկերը, ինչպես նաև ֆասադային սվաղաներկերը: Այս ներկերը օժտված են խոնավադիմացկունությամբ, բարձր ծածկողունակությամբ և էկոլոգիապես մաքուր են: DA VINCI ներկերով կարելի է ստանալ թանկարժեք մետաղների փայլ, քարի բնական տեսք, մարգարտափայլ ավազ, որոնք ինտերիերը կդարձնեն շքեղ և անկրկնելի: DA VINCI դեկորատիվ ներկերը և սրահում ներկայացված նմուշները կհուշեն ինտերիերի ձևավորման անսահմանափակ գաղափարներ:

BELLA CASA խանութների ցանցը հոգ է տանում այն հաճախորդների մասին, ովքեր շատ գումար չեն նախատեսել վերանորոգման համար, սակայն ցանկանում են հետևել վերջին տենդենցներին: Այստեղ օգնության կգան DecoRal ապրանքանիշի մատչելի դեկորատիվ ներկերը: Այս ներկերով կարելի է ստանալ նույն էֆեկտը, սակայն մատչելի գներով:

BELLA CASA-ն հանդիսանում է նաև եվրոպական մի շարք աշխարհահռչակ բրենդերի, ինչպիսիք են GIANFRANCO FERRE, EMILIANA PARATI, G.L. DESIGN պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: BELLA CASA սրահներում հնարավոր է գտնել հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի և մանկական սենյակի համար նախատեսված մոդեռն և դասական պաստառների լայն տեսականի: Ներկայացված են նաև ինտերակտիվ պաստառներ մանկական սենյակի համար: Այս պաստառների շարժվող հերոսները չեն թողնի, որ Ձեր փոքրիկները ձանձրանան: BELLA CASA խանութների ցանցը հանդիսանում է նաև սլավոնական BELINKA և HELIOS յուղաներկերի, BOLDRINI, PAVAN և MAKO գործիքների, DECOMASTER, DE BAGET ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

 BELLA CASA խանութ-սրահներում ներկայացված բարձրակարգ ապրանքատեսականու շնորհիվ Դուք գոհ կմնաք Ձեր ինտերիերի վերջնական տեսքից: BELLA CASA խանութների ցանցը հոգ է տանում իր հաճախորդների մասին և շուտով կուրախացնի նաև մարզերի բնակիչներին: Այլևս հարկավոր չի լինի նորաձևության ետևից գալ մայրաքաղաք: Շուտով մարզերի բնակիչները ևս հնարավորություն կունենան առանց երկար ճանապարհ կտրելու ձեռք բերել BELLA CASA-ի ապրանքատեսականին:

Ֆրունզեի 104/1

043-55 20 03

Facebook/Bella Casa

BELLA CASA/ Առինջ մոլ

BELLA CASA / Վարդանանց 77

 

Կոմիտաս 51/7

 

Վարդանանց 22

Նար-Դոս 1-ին նրբ. 43/2

 

back-top