l

lifestyle

Ville De Beaute մասնագիտացված կենտրոնը Սայաթ-Նովա 7 հասցեում

Մատնահարդարում, ոտնահարդարում, պարաֆինոթերապիա, պերմանենտ դիմահարդարում և ոչ միայն: Սայաթ-Նովա 7 հասցեում գործող Ville De Beaute մասնագիտացված կենտրոնը հրավիրում է բոլորին գնահատելու իր մասնագետների բարձրակարգ սպասարկումը: Ville De Beaute կենտրոնը կարևորում է ոչ միայն աշխատանքային բարձր որակը, այլև էսթետիկ վայելքը և հաճելի մթնոլորտը: Ունեցեք խնամված և գեղեցիկ եղունգներ՝ իհարկե վստահելով պրոֆեսիոնալ մասնագետների:

Սրահի բարձրակարգ մասնագետները կսպասարկեն Ձեզ ամեն օր, առավոտյան 09.00-ից մինչ երեկոյան 22.00-ը: Առանձին սրահներ մատնահարդարման և ոտնահարդարման համար, սակայն գործում է նաև երկուսը մեկում ծառայություն, որի ընթացքում կարող եք միառժամանակ օգտվել երկու ծառայություններից, եթե շտապում եք: Ville De Beaute սրահի բոլոր մասնագետներն աշխատում են LUXIO by Akzéntz ապրանքանիշի նյութերովՆշեմ նաև, որ Ville De Beaute սրահում բոլոր ծառայությունները մատուցվում են մեկանգամյա պարագաներով: Մետաղական գործիքները պարտադիր ախտահանվում են հենց տեղում առկա լաբորատորիայում, պահպանվում է սանիտարական բոլոր նորմերը: Ծառայությունների ցանկում է նաև պարաֆինոթերապիան, շուրթերի կորեկցիան, ինչպես նաև պերմանենտ դիմահարդարումը. հոնքերի տատուաժ, կրկնօրինակում բնական հոնքերի մազիկներովԳործում է նաև մանկական սրահ, որտեղ Ձեր երեխաները կարող են խաղալ, մինչ Դուք սպասարկվում եք սրահում: Բյութի սրահների այցելությունն այսօր ոչ միայն անհրաժեշտություն է, այլև ժամանցի և հանգստանալու յուրօրինակ տարբերակ: Ville De Beaute-ն ստեղծել է հաճելի սպասարկման բոլոր պայմանները, Ձեզ մնում է պարզապես այցելել և խնամքի ընթացքը վերածել հանգստի և լիցքաթափվել օրվա հոգսերից:

Սայաթ-Նովա 7

095-87 85 88

Facebook/Ville De Beaute

Instagram/ ville_de_beaute_

 

Ի դեպ, Ville De Beaute-ին՝ իր ծաղկային ձևավորմամբ գարնանային տրամադրությում էր հաղորդել Anna's Garden Flowers & Design սրահը, որը գործում է Նալբանդյան 23 հասցեում:

back-top