l

lifestyle

Ֆրանսիայի դեսպանատունը նշեց Beaujolais nouveau գինու տոնը

Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան, Նորին Գերազանցություն պարոն ժոնաթան Լաքոտը Ֆրանսիայի դեսպանատանը հյուրընկալեց դիվանագետների, քաղաքական գործիչների, բիզնեսի և մշակութային ասպարեզի ներկայացուցիչների: Beaujolais nouveau  («Բոժոլե նուվո») գինու տոնը Ֆրանսիայի գլխավոր տոներից մեկն է, ու ոչ միայն Ֆրանսիայի, այն նշվում է շատ երկրներում, ու ահա նաև Հայաստանում: Ես ևս հյուրերի ցանկում էի և սիրով ներկայացնում եմ Ձեզ միջոցառման ընթացքը: 

  • Kamo Tovmasyan

Beaujolais Nouveau տոնը տոնվում է Նոյեմբերի երրորդ հինգշաբթի: Բոժոլեն բնակավայր է Ֆրանսիայում, որտեղ պատրաստած գինին համտեսում են ամեն տարի՝ հենց այս տոնին: Beaujolais Nouveau-ն գամեյ տեսակի խաղողի վերջին բերքից ստացված գինին է`չհնեցված, թեթև, թարմ, մրգային, վառ և սուր համերով: 

back-top