l

lifestyle

Զիվերտը, Լինդան ու Տիմատիի նոր քարտինգը! Ինչպես ես նշեցի ծննդյանս տոնը ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Որոշեցի մեկնել Մոսկվա՝ ընկերներիս հետ նշելու ծննդյանս տոնը: Արդյունքում ստացվեց Kamo's Smoke Free Birthday Week նախագիծը՝ լի անակնկալներով, նոր վայրերով և հետաքրքիր նկարահանումներով: Այս փոստում ներկայացնում եմ Մոսկվայի նոր հետաքրքիր վայրերը, հասցեները, տպավորությունները և անհրաժեշտ խորհուրդներ: Նախագծի գործընկերն է Ռոյալ Արմենիա սուրճը...

  • Erikifoton
  • Kamo Tovmasyan

 

Ինչու հենց Մոսկվա? Ուղիղ թռիչք, ոչ հեռու, կարող ես ընկերներիդ էլ հրավիրել, գերհագեցած ժամանցային կյանք, համեղ ռեստորաններ: Հենց այս սկզբունքով էլ շարժվելով՝ այս տարի որոշեցի ծննդյանս տոնը նշել ընկերներիս հետ միասին Մոսկվայում:

Այս փոստում մեր Smoke Free Week End-ի տպավորություններն են ու հասցեները: Իհարկե սա ամենը չէ, ինչը մենք խորհուրդ կտայինք տեսնել Մոսկվայում, ընտրության հարցը ևս հարաբերական է, բայց նրանց, ովքեր հետևում են մեզ ու հավանում են մեր ճաշակը, անկասկած կհետաքրքիրեն նշված վայրերը:

Արդեն կարծես սովորույթ՝ դարձել ճանապարհորդել ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերության սուրճերի, արդեն նաև սառը թեյերի հետ միասին: Ոչ մի էսպրեսսոլատտեներ չեն համեմատվի հայկական սուրճի հետ, որը մենք սիրում ենք վայելել ուր էլ լինենք:

Ի դեպ, կարող եք արդեն հարցնել ամենուր նաև Ռոյալ Արմենիայի սառը թեյերը, որոնք տարբեր համերի են, համեղ են, ու հատկապես մոտեցող ամառվա ընթացքում, կարծում եմ լավագույն ընտրությունն են:

Ի դեպ, ինչու Smoke Free Week End? Քանի որ ես չեմ սիրում հենց սիգարետի ծուխը, ճանապարհորդությունների ընթացքում ավելի հարմար եմ գտնում օգտագործել IQOS, որի օգտագործման ընթացքում այրման գործընթաց տեղի չի ունենում, բացակայում է մոխիրը, ծխի փոխարեն գոլորշի է արտազատվում: Այն սիգարետի նման կպչուն հոտ չի առաջանում և զգալիորեն ավելի թույլ է։

Marriott հյուրանոցը, որտեղ նկարահանում էինք մեր ֆոտոշարքը մոդել Սեդա Բաղդասարյանի հետ (այն կտեսնեք հաջորդ փոստում) այսպիսի անակնկալ էր պատրաստել ծննդյանս օրվա առթիվ: Չեմ կարող նկարագրել համը, նման համեղ տորթեր պարզապես չեն պատրաստվում, չեմ էլ հասկանում որտեղից են պեղել, ու թքած, թե մի 6 կգ չավելացրեցի....

1. CROWN PLAZA

Որպես հաճախ ճանապարհորդող անձ, խորհուրդ եմ տալիս երբեք չքձիպանալ հյուրանոցի հարցում, հենց հյուրանոցից է սկսվում ուղևորության տպավորությունը: Որպես կանոն ես ընտրում եմ ոչ թե աստղերով, այլ տեսարանով, գտնվելու վայրով, իհարկե գինն էլ կարևոր է: Ամենասիրածս հյուրանոցը Մոսկվայում Crown Plaza-ն է, որն ունի այ այսպիսի ակումբային համար: Համարից ինքներդ եք տեսնում, թե ինչ տեսարան է, սպասարկումն իդեալական է, հյուրանոցում կար փոքր լողավազան, նախաճաշին չեմ արթնացել, չեմ կարող գնահատել:

Ակումբային համարը ներառում է լաունջ հատվածների այցելություն, նախաճաշ և ընթրիք, գինը մոտավոր 160 դոլար էր օրվա համար: Հյուրանոցն այս գտնվում է Moscow City-ի հարևանությամբ, որտեղ լավ ռուֆթոփերն են, կենտրոն էլ մեքենայով 7 րոպեում կհասնեք: Հասցե՝ Krasnopresnenskaya, Naberezhnaya, 12

Այսպիսի հյուրընկալություն այս հյուրանոցում ևս, չգիտեմ ծննդյանս հետ կապ ուներ, թե ակումբային համարի ամրագրման: 

2. Фудмолл ДЕПО 

Ամենաթրենդային նոր վայրերից մեկը Մոսկվայում: Այն վերջերս է բացվել ու ահռելի մեծ է: Կարմիր Դեպոն ֆուդմոլ է, որտեղ կան ավելի քան 70 ռեստորաններ, 1 800 նստատեղեր: Սա նոր ձևաչափ է, հանգստյան օրերին միշտ նվագում են բենդեր ու DJ-ներ, ներսում գործում է նաև շուկա, հրաշալի վայր է երեկոյան սնվելու, երաժշտություն լսելու համար:

Հետաքրքիր է ինտերիերը, գունային լուծումները, հիշեք հասցեն ու այցելեք, եթե լինեք Մոսկվայում. Лесная ул., 20

Փորձել ենք մի քանի ուտեստներ, շատ համեղ էր չինական խոհանոցը, վրացական հատվածը, ցավոք չկար հայկական ռեստորան, կամ էլ մենք չնկատեցինք:

Քանի որ խոսելու եմ Տիմատիի մասին, ուզում եմ նշել, որ Black Star Burger-ը Երևանում կբացվի հաջորդ ամսին, ու հուսով եմ կունենա այ այսպիսի հերթեր, ինչպես Մոսկվայում էր:

3. BLACK STAR KARTING

Երրորդ նոր վայրը, որտեղ մենք եղանք Տիմատիի Black Star Karting-ն էր: Այն գտնվում է Ривьера մոլի երկորդ հարկում: Հասցե՝ Автозаводская улица, 18

Տոմսի արժեքն է 1 500 ռուբլի: ներսում ձեզ սպասվում է 420 մետրանոց երկու հարկանի ճանապարհ:

Տպավորությունները սպասվածից ավելին էին, հետաքրքիր նոր, էքսրիմի սիրահարների համար նախատեսված ժամանցավայր:

4. Հայկական մթերքներ

Ուրեմն երբ Երևանից ամրագրում էինք սեղան Icon ակումբում, մենեջեր աղջիկն ինձ ասաց. "Կարող եք ինձ հայկական պանիր ու բաստուրմա բվերել": Ես էլ մտածեցի, որ Երևանից այդ ամենը շալակել տանելու փոխարեն կարելի է գտնել հայկական խանութ Մոսկվայում: Պարզվեց խանութները շատ են, այցելեցինք մեր հյուրանոցին ամենամոտը գտնվող, Литвина-Седого 10 հասցեում 15 տարի գործող այս խանութը: Տեսնում եք աջ կողմում դրոշ կա, լավ դուրս չի եկել, Հայաստանի դրոշն է: Տակի ծառն էլ ծիրանի ծառ է: Տիկին Սեդան անձամբ է այն տնկել ու ամեն օր ջրում է:

Ամեն ինչը հայկական էր, նույնիսկ ծիրան կար: Որպես հյուրերի՝ առաջարկեցին սուրճ խմել: Մենք ասացինք, որ միայն Ռոյալ Արմենիա ենք խմում, համ էլ մեր գործընկերներն են, ինչին տիկին Սեդան ժպտաց ու ասաց. "Հարց չկա....": Դիտեք վիդեոն ԱՅՍՏԵՂ:

Շնորհանկալություն տիկին Սեդային և բոլոր հայերին, ովքեր պահում են հայկական շունչը Մոսկվայում: Գիտեք, եթե անկեղծ ասեմ, երբ ճանապարհորդում եմ, ուզում եմ կտրվել Հայաստանից, որպեսզի հանգստանամ, բայց այս անգամ, իրոք կարոտել էի հայկական սննդամթերքն ու մարդկանց հետ շփմանը, երևի տարիքից է...

5. Գումի պաղպաղակը

Գումի պաղպաղակն իրականում մեծ միֆ է: Դուք միևնույնն է չեք զգա 80-ականների համն ու չեք հայտնվի մանկության գրկում...բայց փորձը փորձանք չի բերում:

6. Զեմֆիրայի սենյակը

20 տարի առաջ Մայիսի 11-ն Զեմֆիրան թողարկեց իր առաջին ալբոմը: Հենց ալբոմի 20-ամյակին էլ նվիրված, Yandex հարթակն իր գրասենյակի բակում ահա այսպիսի ինստալյացիա էր պատրաստել, որը կոչվում է Զեմֆիրայի սենյակը: Միայն երգչուհու ֆանատները կարող են այն գնահատել ու կենտրոնից 7 կմ մեքենայով գնալ, որպեսզի հայտնվել այս սենյակում:

20 տարի Զեմֆիրայի երաժշտության հետ...լավագույն տարիներն էին.....

7. Multimedia Art Museum

Շատ եմ սիրում ցուցահանդեսներ այցելել ու ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, մանվաանդ, եթե այդ ընթացքում տվյալ քաղաքում հետաքրքիր ցուցահանդեսներ կան: Մոսկվայի Multimedia Art Museum-ում այս շրջանում ցուցադրվում է PIRELLI 2019 օրացույցի ամբողջական նկարահանումները: Այս տարվա Pirelli-ում նկարահանվել են Սերգեյ Պալունինը, Ջիջի Հադիդը, Լետիցիա Կաստան, Ալեքսանդը Վանգը....

Մուտքի արժեքն է 500 ռուբլի, կարող եք դիտել բոլոր 6 հարկեում ցուցադրվող աշխատանքները, իսկ 7-րդ հարկում էլ հենց Pirelli 2019-ն է:

Եթե լինեք Մոսկվայում ստուգեք Multimedia Art Museum-ի կայքը, ցուցահանդեսների գրաֆիկն ու այցելեք....Ostozhenka,16

8. Լինդան Мумий Тролль Music Bar-ում

90-ականների ամենամեծ աստղերից մեկը Լինդան շարունակում է կենդանի կատարմամբ զարմացնել իր երկրպագուներին, այդ թվում և ինձ: Հիմնականում հին հիթեր, 2 ժամ դռայվ, հրաշալի հիշողություններ: Լավագույն համերգներից մեկը, որին ներկա եղա ու չեմ փոշմանում: Անպայման հետևեք Мумий Тролль Music Bar-ի աֆիշային, այստեղ ամեն շաբաթ հիմնականում ռոք արտիստների համերգներ են: Լավագույն սեղանը 40 համարի սեղանն է, այն հենց բեմի դիմաց էր, բայց կարող եք նաև գնել տոմս, որը 1 500 ռուբլի արժե ու վայելել միայն համերգը:

Եթե որոշեք ամրագել սեղան, ասեմ, որ Мумий Тролль Music Bar-ում չափազանց համեղ էր խոհանոցը: Այն հիմնականում ծովամթերքների մենյու է առաջարկում, բավական մատչելի է ու հարմար: Հասցե՝ Тверская, 7:

9. ZIVERT-ի համերգը ICON ակումբում

Ծննդյանս օրը որոշեցինք դիմավորել Մոսկվայի ICON ակումբում: Այս ակումբը բավական հին ակումբ է, բայց այստեղ ամեն շաբաթ երգում են թոփ աստղեր: Болотная набережная дом 9 

Վերջին ամիսներին լսում եմ Զիվերտին, չգիտեմ գիտեք նրան թե ոչ: Երբ իմացա, որ ծննդյանս օրը երչգչուհին երգելու է Icon-ում, միանգամից որոշեցի հենց այստեղ էլ նշել ծնունդս:

Ոճային արտիստ, հրաշալի շոու, ափսոս, որ մի փոքր կարճ տևեց....

Եթե նշում եք ծննդյան տոն, խորհուրդ կտամ ամրագրել երկորդ հարկի սեղաններից մեկը, որտեղ ձեզ առանձին կտրամադրեն security, երկու մատուցող և լուսանկարիչ:

Իհարկե անծայրածիր Մոսկվան միայն այս 9 կետերով չի սահմանափակվում, սա պարզապես այն ամենն էր, ինչը հացրել ենք տեսնել վերջին 4 օրերի ընթացքում: Կարծում եմ պետք է վերադառնալ ու շարունակել բացահայտել հրաշք Մոսկվան:

Առջևում ամառն է, ու մենք պատրաստվում ենք ձեզ ներկայացնել ամենաամառային ու ամենավառ ճանապարհորդույուններից մեկը: Այս անգամ ճանապարհորդելու ենք Ռոյալ Արմենիայի սառը թեյերի հետ միասին դեպի Օդեսսա: նախագծին կարող եք հետևել Հուլիսի 12-15-ը մեր ֆեյսբուքյան և ինստագրամայն էջերում, իսկ լուսաբանումն ավելի ուշ կլինի արդեն կայքում: Սպասեք հետաքրքիր փոստերի ու ճանապարհորդեք Ռոյալ Արմենիայի հետ:

back-top