l

lifestyle

Segafredo Barista Academy-ի բացումը Ամիրյան 3/37 հասցեում

Հիանալի գաղափար, այսուհետ Ամիրյան 3/37 հասցեում գտնվող Segafredo սրճարանի երկրորդ հարկում կգործի Segafredo Barista Academy-ն բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են այս մասնագիտությամբ և ցանկում են դառնալ բարիստաներ: Բարիստան ոչ թե կին-բարմենն է, ինչպես շատերն են մտածում, այլ սուրճ պատրաստող մասնագետը, նա՝ ով պատասխանատու է միայն սուրճի և սուրճի հիմքով պատրաստված ըմպելիքների համար: Segafredo Barista Academy-ի բացման հատուկ հյուրն էր Ռուսաստանի և Չինաստանի WBC և WCE չեմպիոն Սերգեյ Ստեփանչուկը:

 

Շատ հեռվից սկսեմ: 8 տարի առաջ ես մեկնել էի Ավստրալիա՝ մշտական բնակություն հաստատելու, ու երբ այն ժամանակ մտածում էի, թե ինչ կարող եմ աշխատել հեռավոր Մելբուրն քաղաքում, որոշեցի վարձակալված բնակարանիս հարևանությամբ գտնվող չինական սրճարանում սուրճ պատրաստել: Այդ ժամանակ էլ տեղեկացա բարիստաների մասին: Առաջին բարիստաները սկսել են աշխատել Իտալիայում՝ էսպրեսսոյի հայրենիքում: 80-ականներին ԱՄՆ-ում այս մասնագիտությունը պահանջված դարձավ շնորհիվ Հովարդ Շուլցի, ով բացեց առաջին Starbucks-ը: Իրականում մասնագիտությունն այս բավական բարդ է, պատասխանատու, սա ձեզ համար պարզապես տանը սուրճ պատրաստել չէ: Հիշում եմ, երբ ես սովորում էի, ինձ պատմում էին, որ լավ բարիստան պետք է կարողանա մոտ 40 տեսակ սուրճ պատրաստել, իսկ ամենաշատ սուրճ պատրաստող բարիստան եղել է Թոմաս Պոլտի անունով երիտասարդը, ով 1999թ.-ին Հելսինկիում անցկացվող բարիստաների մրցույթում 1 ժամում երկու սուրճի մեքենաներով պատրաստել է 680 բաժակ սուրճ: Երբ ես աշխատում էի այդ չինական սրճարանում, մեկ ժամում մաքսիմում կարողացա պատրաստել 53 բաժակ սուրճ, ճիշտ ու համեղ սուրճ պատրաստելը բավական բարդ է:

Գաղտնիք չէ նաև, որ Երևանում ամենահամեղ սուրճ առաջարկող սրճարանների թերևս թոփ եռյակում հենց Segafredo-ն է: Ըստ Figaro ընկերության տնօրեն Անի Հովակիմյանի, ընկերության ներկայացրած սրճարանների ցանցում աշխատելու համար, երիտասարդները հաճախ դիմում էին հենց միայն որպես բարիստա աշխատելու համար: Այսպես էլ ծնվեց գաղափարը: Այսուհետ բոլոր ցանկացողները, ովքեր լուրջ են վերաբերվում այս մասնագիտությանը, իսկ ես իմ անձնական փորձով կարող եմ ասել, որ բարիստա դառնալն այնքան էլ հեշտ չէ, կարող են ուսանել Segafredo Barista Academy-ում և դառնալ հմուտ մասնագետ, ոչ թե բարմեն, այլ հենց սուրճի և սուրճի հիմքով պատրաստված ըմպելիքների մասնատգետ: 

Այսպիսով, դասընտացները տևում են 2 ամիս, որոնց ավարտին անցկացվում է պրակտիկա ընկերության սրճարաններում: Դասընթացի արժեքն է 180 000 դրամ: Բացի այն, որ մասնակիցները դառնում են Բարիստաների ակադեմիայի անդամ, ստանում են ավարտական դիպլոմ, լավագույններն իհարկե կարող են դիմել հենց Figaro ընկերության ցանցում, կամ գործընկեր ժամանցավայրերում աշխատանքի անցնելու համար, քանի որ Segafredo Barista Academy-ն կզբաղվի նաև բարիստաների առաջարկմամբ գործընկերներին: Մոռացա նշել, որ Segafredo Barista Academy-ն թողարկել է նաև սուրճին նվիրված հատուկ գիրք, որը նույնպես կստանան ակադեմիայի ուսանողները: Կարող են դիմել 16 տարեկանից բարձր աղջիկներն ու տղաները, ովքեր իրոք ցանկանում են մասնագիտանալ այս աշխատանքում: Առաջարկում եմ միանալ Segafredo-ի ֆեյսբուքյան էջին, բոլոր հարցերը կարող եք հղել հենց այս էջին, իսկ մանրամասների համար դիտել մեր վիդեոհոլովակը: Նաև կարող եք զանգահարել՝ 098-61 75 71:

Բացման երեկոյի հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, իհարկե սուրճի հիմքով պատրաստված ըմպելիքներ, խաղարկություն և մինի-մաստերկլաս Սերգեյ Ստեփանչուկի կողմից, ով կիսվեց իր գիտելիքներով և վարպետությամբ: Խաղարկության ընթացքում խաղարկվեցին "Բարիստայի գաղտնքիներ" գրքեր, Segafredo Barista Academy-ի ուսուցման հրավերներ, նվերներ Segafredo-ից, ինչպես նաև Բորիս Ժալիլոյի մաստեր-կլասին մասնակցության հրավերներ:

back-top